Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունները չեն կարողանում ադեկվատ միջոցներ ձեռնարկել ադրբեջանական ոտնձգությունների դեմ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մոսկվայում կայացած ռուս-թուրքական պայմանագրի 100-րդ տարելիցի օրը ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն հայտարարել է, որ հայ-ադրբեջանական երկխոսությունը կախված է ռուս-թուրքական հարաբերություններից:

— Պարոն Իսպիրյան, ինչպե՞ս եք գնահատում ՌԴ պաշտպանության նախարարի հայտարարությունները:

— Գիտեք, եթե ռուս-թուրքական հարաբերությունները փորձենք շատ լայն պրիզմայով նայել, այսինքն լայն համատեքստով նայել, իրենք տարածաշրջանում հետապնդում են հակադիր շահեր։ Սակայն մենք տեսնում ենք, որ տարբեր խնդիրների շուրջ տարածաշրջանում դա կլինի Սիրիա, դա կլինի Արցախ, դա կլինի Լիբիա, իրենք փորձում են որոշակի ինչ-ինչ ձևով սփոփել Բաքվի հակադրությունը, նաև ինչ-ինչ ձևով առճակատումից խուսափելու համար ստեղծել ձևական ինչ-որ պայմանավորվածությունների շարք։ Դա ցայտուն երևում է և գիտենք, որ Սիրիայում Թուրքիան ցայտուն կերպով պաշտպանում է ահաբեկիչներին, որ կռվում էին Արցախի դեմ, սակայն Թուրքիային կարողացավ բերել իր աջակցումով և ինչ-ինչ հարաբերություններով փորձեց պահել իր վերահսկողության տակ։ Նույնը Արցախի հետ կապված, քանի որ Արցախը և Հայաստանը գլխավորապես Ռուսաստանի ազդեցության տակ են և գտնվում է իր ազդեցության գոտում, բայց Թուրքիային հաջողվեց ինչ-ինչ ձևով իր ազդեցությունը մեծացնել Ադրբեջանում, առավելապես զինվորական վերնախավի, նախագահի մակարդակով իր ազդեցությունը մեծացնել և արդեն Ռուսաստանը ստիպված եղավ հաշվի նստել այդ հարցի հետ։ Սակայն ունենալով Արցախի հարցում գործուն միջնորդություն, կարողացավ ստիպել Ադրբեջանին, որ Արցախի հետ կապված պատերազմում հաշվի նստի իր հետ և ոչ թե Թուրքիայի հետ և այդ քայլով Ռուսաստանը կարողացավ ինչ-որ չափով Թուրքիայի ազդեցությունը չեզոքացնել և հիմա շարունակում է նաև Թուրքիայի ազդեցությունը չեզոքացնելու համար և տարածաշրջանում անվտանգության ապահովման համար խաղաղարների ինստիտուտը տեղակայվեց Արցախում և նաև այդ խաղաղարար առաքելությանը համապատասխան զինտեխնիկա է տեղափոխվել, որ ապահովի մաքսիմալ անվտանգություն։ Այսինքն այս համատեքստում և այս օրերին խոսում է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները կախված են ռուս-թուրքական հարաբերություններից խոսում է նրա մասին, որ ռուս-թուրքական հարաբերությունները այս պահին գտնվում են գործընկերական մակարդակի վրա, Թուրքիան Ռուսաստանից գնում է S400 կայանքները, բանակցություններ են վարում հինգերորդ սերնդի կործանիչներ գնելու մասին, բացում է ռուսական ներդրումներով և ռուսական պոտենցիալով ատոմակայան Թուրքիայում, այսինքն կա տնտեսական, էներգետիկ, խոշոր նախագծեր և կարելի է ասել, որ սա նկատի ունի ՌԴ պաշտպանության նախարարը։ Այս պահին ռուս-թուրքական հարաբերությունները ամեն դեպքում բարվոք են, անկախ տարածաշրջանում ունեցած իրենց հակադրություններից։ Եվ որևէ վտանգ Հայաստանի նկատմամբ Թուրքիայից կամ Ադրբեջանից այս պահին քիչ կարելի է համարել։

—Շոյգուն նաև ասել է. «Նոյեմբերի 9-ին կնքված հրադադարը շատ բարդ օպերացիա էր  և դրան հասնելու համար Մոսկվան սերտ համագործակցում է Անկարայի հետ: Հրադադարին հասնելու համար պետք է հաշվի առնել բազմաթիվ փաստարկներ, տարրեր, շարժառիթներ»: Ի՞նչ նպատակ է հետապնդում ՌԴ նախարարի այդ հայտարարությունը, և ռուս-թուրքական վերջին մտերմությունից Հայաստանն ի՞նչ կարող է սպասել:

— Նախ ասեմ, որ ռուս-թուրքական մտերմությունը դրանով չէ պայմանավորված, այլ դա կապված է էներգետիկ, տնտեսական փոխշահավետ համագործակցությունից։ Իսկ իրականում իրենցից ամեն մեկը տարածաշրջանում ունեն հակադիր շահեր, որոնք իրար հետ չեն համընկնում։ Ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ի պայմանագրին, ապա այն իրականում շատ բարդ է եղել, որովհետև գաղտնիք չէ, որ Ադրբեջանում Թուրքիան ունեցել է մեծ ազդեցություն և բնականաբար ամեն կերպ փորձել է խանգարել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև այդ պայմանագրի կնքմանը, քանի որ Թուրքիան շատ լավ է հասկանում, որ հաշտության միջնորդը հենց Ռուսաստանն է և ամրապնդվում է Ռուսաստանի դիրքերը, և տեսնելով, որ Թուրքիան ընդհանրապես տեղ չունեցավ այդ պայմանագրի մեջ և անգամ չմասնակցեց խաղաղապահ լինելու գործում, Ռուսաստան-Թուրքիա այս դժվարին պայքարում Ռուսաստանը հաղթել, ապա այդ համատեքստում հասկանալի է Շոյգուի ասածները։

—Վերջին շրջանում Ալիևը հայտարարություններ է անում, որոնցում, մասնավորապես, նշել է, որ հող են նախապատրաստում Սյունիքի վրա հարձակվելու համար, երեկ էլ տեսանք, որ Շուշիում հայկական Կանաչ ժամ եկեղեցին էին ավերել: Որքանո՞վ է լարված իրավիճակը, այս հռետորաբանությունն ինչի՞ մասին է խոսում:

— Ցավոք Հայաստանը պարտված կողմ է, և Ադրբեջանը իրեն թույլ է տալիս ոչ համարժեք հայտարարություններ և քայլեր, և շատ ավելի ցավով եմ ասում, որ Հայաստանի կողմից չկա դրա դեմն առնելու որևէ միջոց և նույնիսկ հայտարարության մակարդակով չի ասվում։ Դա պայմանավորված է իշխանությունների թուլությունից, այլ խնդիրներից և այդ հարցով չզբաղվելու հանգամանքից։ Իսկ Սյունիք մտնել և հարձակվել Հայաստանի սահմանների վրա դա Ալիևի ֆանտաստիկ երազների ժանրից է և Սյունիքը միջազգայնորեն ճանաչված Հայաստանի տարածքն է և որևէ երկիր, եթե փորձի ոտնձգություն Հայաստանի սահմանների ուղղությամբ, անկախ նրանից թե դա կլինի Թուրքիան կամ Ադրբեջանը, դա դիտարկվում է ոտնձգություն սուվերեն երկրի, սուվերեն երկրի դաշնակցի և ՀԱՊԿ-ի անդամ երկրի դեմ։ Այսինքն, սա իրական չէ և սա ընդամենը հոգեբանական ճնշման ձև է արագացնելու և ստանալու մաքսիմալը Հայաստանից։ Քանի որ պարտված և բզկտված Հայաստանից տեսնում ենք, որ ադրբեջանցիները պոկում են ինչ ուզում են և ցավոք մեր իշխանությունները չեն կարողանում ադեկվատ միջոցներ ձեռնարկել այդ ոտնձգությունների դեմ։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Փոքրիշատե հաջողակ ցանկացած գործարար թիրախավորված է իշխանությունների կողմից. «Փաստ»Սահմանադրական դատարանը սահմանադրական հեղաշրջման մասնակի՞ց. «Փաստ»Դիմում եմ գործարարներին, լռելու իրավունք չունեք, քանի որ հայրենիք եք զիջելու, մեր քայլերը տանում են մեզ մեր նախանշած ծրագրին՝ ժամ առաջ հեռացնելու այս իշխանությանը․ Բագրատ ՍրբազանՀանրահավաքի մասնակիցների մոտ է դուրս եկել Հանրային հեռուստաընկերության տնօրենըԲագրատ Սրբազանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը՝ ուղիղՆոր համաճարակ է տարածվում. ԱՀԿ-ն զգուշացնում էԼիբանանի Նաբաթիա քաղաքում իսրայելական հարձակումներից փողոցներ են ամբողջովին ավերվելՀանրային հեռուստաընկերությունը հատուկ պահպանվող օբյեկտ է. ոստիկանապետը՝ հեռուստաընկերության մոտ ուժեր կենտրոնացնելու մասինՀռոմի պապը բոլորին կոչ է արել աղոթել աշխարհում խաղաղության համար«ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր երկիր ինքը պետք է որոշի»․ Ռյուտեն՝ արևմտյան զենքով Ռուսաստանին հարվածելու մասինԻսպանիան և Հարավային Կորեան տարհանում են իրենց քաղաքացիներին Մերձավոր ԱրևելքիցԳործել, գործել և միայն գործել՝ ազատվելու համար այս չարիքից․ Բագրատ ՍրբազանԱննա Վարդապետյանն ընդունել է ԱՊՀ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի գործադիր քարտուղարինՄիայն Հրայր Թովմասյանն է դեմ եղել Անկախության հռչակագրից հրաժարվելու ՍԴ-ի որոշմանը․ Էդգար Ղազարյան«Արցախը «պարան» չէ մեր վզին, Արցախը մեր Սրբազան Հայրենիքն է․ Դանիելյանը՝ Փաշինյանին (Տեսանյութ)Ոչ մի սեպ չի կարող լինել իմ և Եկեղեցու միջև, շնորհակալություն եմ հայտնում Վեհափառին Մայր Տաճարի վերաօծման առիթով. Բագրատ ՍրբազանՀայտնի են Հայաստանում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի առաջատարներըՌուսաստանը ողջունում է Հայաստանի ակտիվ մասնակցությունը Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին. ԶախարովաԻրանի նախագահը կայցելի ԿատարՎեհափառը բարձր է գնահատել Սամվել Կարապետյանի Մյուռոնօրհնության կնքահայրությունը ստանձնելու հանձնառությունը«Ուզում եք թոկ փաթաթել Հայաստանի վզին»․ Փաշինյանը՝ արցախցիների վերադարձի մասինՔՊ-ն նոր նախարարի փնտրտուքների մեջ է«Եվրաքվեն» ձախողման շեմին էՀանրային ռադիոյում զանգվածայինկրճատումներ են սպասվումԵրևանում թալանել են դատավորի դստերը պատկանող «Chevrolet Volt»-ը․ վնասը կազմում է 550 հազար դրամՄեդվեդևն ընտրվել է «Ռոստելեկոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահՆեթանյահուն Թել Ավիվում խորհրդակցություն է անցկացրել անվտանգության ուժերի ղեկավարների հետՓաշինյանը թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներին և դասախոսական կազմին է ներկայացրել «Ակադեմիական քաղաք»-ի արվեստի կլաստերըԻնչպիսին է ամբողջ հոկտեմբեր ամսվա եղանակի կանխատեսումը Սիրվարդ Գևորգյանն ազատվել է Արդարադատության փոխնախարարի պաշտոնից Գայ գյուղի վերջնամասում բախվել են մեքենաներ. ծանր վիրավnրներ կան Երևանում «Nissan Sentra»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոց է տեղափոխվել Արթուր Միրանյանը հրավիրվել է Հայաստանի հավաքականQatar Airways-ն անժամկետ չեղարկել է դեպի Հայաստան չվերթերը Հայտնի է թոշակի վճարման օրը Երևանում 13-ամյա դպրոցականից փորձել են գումար շորթել. չստանալով ծեծել են. բանը հասել է գազային ատրճանակին 2018 թվականից Telegram-ը սկսել է բացահայտել հանցագործների IP հասցեներն ու հեռախոսահամարները․ Դուրով Մահացել է Սերվետ ՊողոսյանըԼարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան երթևեկությունը վերականգնվել է ամբողջ ծավալովԳեներալի փաստարկներն ու իշխանության վախերը. ինչո՞ւ է ձևախեղվում Սահմանադրությունը ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՈղբերգական դեպք՝ Վայոց ձորում. կտրված ծառի մի հատվածն ընկել է տղամարդու վրաԱդրբեջանը ADEX-2024 ցուցահանդեսում ցուցադրել է տարածաշրջանում իր մրցակցային ռազմական առավելությունները ՔՊ-ն նոր նախարարի փնտրտուքների մեջ է«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը շարունակվում է «Եվրաքվեն» ձախողման շեմին է Հանրային ռադիոյում զանգվածային կրճատումներ են սպասվումԵրևան-Երասխ ճանապարհին «Ford Transit»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուցԱhաբեկչություն Թել Ավիվում․ զոhերի թիվը հասել է 7-իԾանոթ ու միաժամանակ անհայտ … կահույք
Ամենադիտված