Արևմտյան փողերը ուղղորդվել են ոչ թե արմատական ժողովրդավարությանը, այլ իշխանության փոփոխությանը առանց որևէ քաղաքակրթական բարելավման. Աննա Նորիկյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՖեյսբուքյան օգտատեր Աննա Նորիկյանը գրում է.
Եթե սա լիներ Սերժի ժամանակ, մի ողջ արմատական քաղհասարակություն, միջազգային կոնվենցիաներով կետ առ կետ կբացատրեր, որ
1. Պաշտոնյան հանրային կերպար է և նրա անձնական տարածքը ավելի հասանելի է, քան սովորական քաղաքացունը
2.Որ լրագրողը իրավունք ունի ցանկացած հարց տալ, որն առնչվում է հարկատուների շահերին և պետական գործառույթներին։
Դրա փոխարեն արևմտյան խոշոր գրանտներ ստացած ռուսական ագենտները կամ լուռ են, կամ իրենց ծյապիկների միջոցով ֆռռացնում են` պուպուշ նախարար֊քըխ լրագրող դիխոտոմիան։
Իմ խնդիրն այն է, որ արևմտյան փողերը ուղղորդվել են ոչ թե արմատական ժողովրդավարությանը, այլ իշխանության փոփոխությանը առանց որևէ քաղաքակրթական բարելավման։