Խաչատուր Սուքիասյանն այս օրերին հանդիպում-քննարկումներ է ունենում քաղաքական և հասարակական գործիչների հետ. առաջիկայում հանդես կգանք պաշտոնական հայտարարությամբ. Աննա Մկրտչյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Սիլ Գրուպ»-ի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ կապված ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններում Խաչատուր Սուքիասյանի մասնակցության հետ, հայտնում եմ. Խաչատուր Սուքիասյանն այս օրերին հանդիպում-քննարկումներ է ունենում քաղաքական և հասարակական գործիչների հետ։ Առաջիկայում հանդես կգանք պաշտոնական հայտարարությամբ՝ հանրությանը տեղեկացնելով կայացված որոշման մասին։