Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առկա են բազմաթիվ հիմքեր գործող նախագահին իմպիչմենտ հայտարարելու համար. Արա Սաղաթելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանում ռազմական դրությունն ի սկզբանե հաստատվել էր քաղաքական նպատակով, ինչպես նաև՝ խոսքի ազատությունը և ընդդիմության կամարտահայտման իրավունքը սահմանափակելու համար»,-168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման համոզմունք հայտնեց ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի նախկին տնօրեն Արա Սաղաթելյանը։

Որպես հիմնավորում նա վկայակոչեց հարուցված քրեական գործերից մեկը, որով անցնում է ինքը։

«Այդ գործի հենասյունը ռազմական դրության պայմաններում բողոքի միջոցառում իրականացնելն է։ Ինձ մեղադրում են բողոքի միջոցառում կազմակերպելու և իրականացնելու համար, և այդպես ինչ-որ գործ են հորինել, վարում են»,-նշեց նա։

Արձագանքելով փաստին, որ ռազմական դրության վերացմանը կողմ են քվեարկել իմքայլական պատգամավորները,  Սաղաթելյանն ասաց, նրանք փաստացի չեն ունեցել քաղաքական հոտառություն, որ այս փուլում նախաձեռնեն ռազմական դրության վերացում։

Հիշեցնենք, որ ռազմական դրությունը վերացվեց ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ։

«Սա բուտաֆորիա է, քանի որ մենք վաղուց ռազմական գործողությունների մեջ չենք, և այդ գործողությունները վերսկսելու հեռանկար չունեն, որովհետև մենք շատ լավ գիտակցում ենք, թե ինչ ռեսուրսներով է այնտեղ Ռուսաստանն ապահովում խաղաղապահ առաքելությունը։ Սրան այլընտրանք չկար, հերթական քայլն էր՝ ցույց տալու, իբր իրենք քաղաքական ուժ են։ Իրականում այնտեղ քաղաքական ուժ ես չեմ տեսնում»,-նշեց նա։

Հարցին, արդյոք  իրատեսական համարո՞ւմ է փողոցային պայքարի միջոցով այս իշխանության հեռացնելու պահանջի իրականացումը, Ա. Սաղաթելյանը պատասխանեց՝ այո։

«Նախ ուզում եմ ասել, որ իշխանության ներկայացուցիչների պնդումները հիմնված են մորթապաշտական մղումների վրա, նրանք իրենց երևակայական իրականության մեջ են։ Այսինքն, չի կարելի պնդել, որ եթե փողոցում չեն հավաքվում մարդիկ, չկա հասարակական պահանջ, իսկ նույն այդ պնդումներն ենք մենք միշտ լսել։ Մինչդեռ հասարակական պահանջն ու Նիկոլ Փաշինյանի ոչ լեգիտիմ լինելն արտահայտվել է բազմաթիվ հասարակական սուբյեկտների ու անձանց  հանրային հայտարարություններով՝ երեք նախագահներ, գործող նախագահ, կաթողիկոսներ, խորհրդարանական ընդդիմություն»,-ասաց նա։

Դիտարկմանը, թե Փաշինյանի հրաժարականը պահանջելը գործող նախագահին չի խանգարում, որ նա հանդիպի Նիկոլ Փաշինյանին, Արա Սաղաթելյանն արձագանքեց.

«Իրենց ոչինչ չի խանագարում. ես համարում եմ, որ մեր երկիրը չունի նախագահ՝ որպես ֆունկցիա։ Նախագահ որպես մարդ, որը բյուջեի հաշվին օգտվում է ինչ-որ հնարավարություններից ու իմիտացնում է նախագահի ինստիտուտի գործունեությունը, մենք ունենք։ Ես իրավաբան չեմ, քաղաքագետ էլ չեմ, աշխատում եմ այն ոլորտներում, որտեղ մասնագիտացված չեմ, միանշանակ կարծիքներ չհայտնել և չպնդել։ Բայց կարծում եմ, արդեն իսկ առկա են բազմաթիվ հիմքեր գործող նախագահին իմպիչմենտ հայտարարելու համար»,-ասաց Արա Սաղաթելյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 
 

 

Դիմում եմ գործարարներին, լռելու իրավունք չունեք, քանի որ հայրենիք եք զիջելու, մեր քայլերը տանում են մեզ մեր նախանշած ծրագրին՝ ժամ առաջ հեռացնելու այս իշխանությանը․ Բագրատ ՍրբազանՀանրահավաքի մասնակիցների մոտ է դուրս եկել Հանրային հեռուստաընկերության տնօրենըԲագրատ Սրբազանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը՝ ուղիղՆոր համաճարակ է տարածվում. ԱՀԿ-ն զգուշացնում էԼիբանանի Նաբաթիա քաղաքում իսրայելական հարձակումներից փողոցներ են ամբողջովին ավերվելՀանրային հեռուստաընկերությունը հատուկ պահպանվող օբյեկտ է. ոստիկանապետը՝ հեռուստաընկերության մոտ ուժեր կենտրոնացնելու մասինՀռոմի պապը բոլորին կոչ է արել աղոթել աշխարհում խաղաղության համար«ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր երկիր ինքը պետք է որոշի»․ Ռյուտեն՝ արևմտյան զենքով Ռուսաստանին հարվածելու մասինԻսպանիան և Հարավային Կորեան տարհանում են իրենց քաղաքացիներին Մերձավոր ԱրևելքիցԳործել, գործել և միայն գործել՝ ազատվելու համար այս չարիքից․ Բագրատ ՍրբազանԱննա Վարդապետյանն ընդունել է ԱՊՀ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի գործադիր քարտուղարինՄիայն Հրայր Թովմասյանն է դեմ եղել Անկախության հռչակագրից հրաժարվելու ՍԴ-ի որոշմանը․ Էդգար Ղազարյան«Արցախը «պարան» չէ մեր վզին, Արցախը մեր Սրբազան Հայրենիքն է․ Դանիելյանը՝ Փաշինյանին (Տեսանյութ)Ոչ մի սեպ չի կարող լինել իմ և Եկեղեցու միջև, շնորհակալություն եմ հայտնում Վեհափառին Մայր Տաճարի վերաօծման առիթով. Բագրատ ՍրբազանՀայտնի են Հայաստանում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի առաջատարներըՌուսաստանը ողջունում է Հայաստանի ակտիվ մասնակցությունը Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին. ԶախարովաԻրանի նախագահը կայցելի ԿատարՎեհափառը բարձր է գնահատել Սամվել Կարապետյանի Մյուռոնօրհնության կնքահայրությունը ստանձնելու հանձնառությունը«Ուզում եք թոկ փաթաթել Հայաստանի վզին»․ Փաշինյանը՝ արցախցիների վերադարձի մասինՔՊ-ն նոր նախարարի փնտրտուքների մեջ է«Եվրաքվեն» ձախողման շեմին էՀանրային ռադիոյում զանգվածայինկրճատումներ են սպասվումԵրևանում թալանել են դատավորի դստերը պատկանող «Chevrolet Volt»-ը․ վնասը կազմում է 550 հազար դրամՄեդվեդևն ընտրվել է «Ռոստելեկոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահՆեթանյահուն Թել Ավիվում խորհրդակցություն է անցկացրել անվտանգության ուժերի ղեկավարների հետՓաշինյանը թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներին և դասախոսական կազմին է ներկայացրել «Ակադեմիական քաղաք»-ի արվեստի կլաստերըԻնչպիսին է ամբողջ հոկտեմբեր ամսվա եղանակի կանխատեսումը Սիրվարդ Գևորգյանն ազատվել է Արդարադատության փոխնախարարի պաշտոնից Գայ գյուղի վերջնամասում բախվել են մեքենաներ. ծանր վիրավnրներ կան Երևանում «Nissan Sentra»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոց է տեղափոխվել Արթուր Միրանյանը հրավիրվել է Հայաստանի հավաքականQatar Airways-ն անժամկետ չեղարկել է դեպի Հայաստան չվերթերը Հայտնի է թոշակի վճարման օրը Երևանում 13-ամյա դպրոցականից փորձել են գումար շորթել. չստանալով ծեծել են. բանը հասել է գազային ատրճանակին 2018 թվականից Telegram-ը սկսել է բացահայտել հանցագործների IP հասցեներն ու հեռախոսահամարները․ Դուրով Մահացել է Սերվետ ՊողոսյանըԼարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան երթևեկությունը վերականգնվել է ամբողջ ծավալովԳեներալի փաստարկներն ու իշխանության վախերը. ինչո՞ւ է ձևախեղվում Սահմանադրությունը ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՈղբերգական դեպք՝ Վայոց ձորում. կտրված ծառի մի հատվածն ընկել է տղամարդու վրաԱդրբեջանը ADEX-2024 ցուցահանդեսում ցուցադրել է տարածաշրջանում իր մրցակցային ռազմական առավելությունները ՔՊ-ն նոր նախարարի փնտրտուքների մեջ է«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը շարունակվում է «Եվրաքվեն» ձախողման շեմին է Հանրային ռադիոյում զանգվածային կրճատումներ են սպասվումԵրևան-Երասխ ճանապարհին «Ford Transit»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուցԱhաբեկչություն Թել Ավիվում․ զոhերի թիվը հասել է 7-իԾանոթ ու միաժամանակ անհայտ … կահույքՆիկոլ Փաշինյանին հայտնել համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք. Ազգային հպարտության տրիբունալի որոշումըՍարատովում միկրոավտոբուսը բախվել է КамАз-ին․ վիրավորները հոսպիտալացվել են
Ամենադիտված