Թուրքիան ռազմական տեխնիկա է կուտակում Հայաստանի սահմանին. իրանական ԶԼՄ-ներ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆinfoteka24.ru-ն գրում է, որ իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ` Թուրքիան ռազմական տեխնիկա է կուտակում Հայաստանի հետ սահմանին: Ըստ աղբյուրների` ավելի վաղ այս ռազմական տեխնիկան օգտագործվել է Սիրիայում, իսկ այժմ այն զորավարժությունների պատրվակով տեղափոխվել է Հայաստանի հետ սահման:
Իրանական լրատվամիջոցները կարծում են, որ այդ տեղափոխության նպատակը Հայաստանի Սյունիքի մարզն է, որտեղ այդ զինված ուժերին խնդիր է դրված անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել իրանա-հայկական սահմանին:
Բազմաթիվ վերլուծությունների համաձայն` Անկարան և Բաքուն մտադիր են հարձակվել հայկական Սյունիք մարզի վրա, որը սահմանակից է Իրանին և կտրել սահմանը երկու երկրների միջև: Իրանը բազմիցս հայտարարել է, որ տարածաշրջանի միջազգային և աշխարհաքաղաքական սահմանների փոփոխությունը Իրանի համար կարմիր գիծն է: Լայնամասշտաբ պատերազմը կանխելու համար անհրաժեշտ է, որ իրանցի զինվորականներն անհապաղ տեղակայվեն հայ-նախիջևանական սահմանի երկայնքով, նշում են իրանական լրատվամիջոցները:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը