Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուսավոր Հայաստանի կողմից Փաշինյանի «գլխին սև ամպեր են կուտակվում»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մտադրված է խախտել քաղաքական պայմանավորվածությունները, ավելի ճիշտ՝ կարևոր քաղաքական գործընթացներից առաջ փոխելու խաղի կաննոններն ի օգուտ իր իշխանության վերարտադրության: Արդեն քննարկել ենք այն հարցը, որ Նիկոլը, տուրք տալով իր գրպանային արտախորհրդարանական ուժերի և սորոսական հատվածի ճնշումներին, նախաձեռնել է Ընտրական Օրենսգրքի փոփոխություններ, որի նպատակն է այսպես կոչված ռեյտինգային ընտրակարգից անցումը 100 տոկոս համամասնական ընտրակարգի: Այլ փոփոխություններ ևս նախատեսվում են, դիցուք, կոալիցիաների ձևավորման հարցը, որը խնդրահարույց հարց է, քանի որ իշխանությունները ցանկանում են կառավարություն ձևավորելու մենաշնորհով օժտել առավել շատ ձայներ հավաքած քաղաքական ուժին:

Նպատակը հետևյալն է՝ եթե Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը 50 և ավելի տոկոս չհավաքի, այլ դիցուք 20 տոկոս և այդ ցուցանիշը լինի ամենաբարձրը, ապա նրան է վերապահվելու իշխանություն ձևավորելու առաջնային իրավունքը: Այս մոտեցումը հակաժողովրդավարական է միանշանակ, բայց Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե նմանատիպ խութեր չներառեր Ընտրական օրենսգրքում: Ի դեպ, խնդիրն այն չէ, թե ռեյտինգային համակարգը կատարյալ մոտեցում է, այլ այն, որ խաղի կանոնների հապճեպ փոփոխությունները կարող են բերել հավելյալ խնդիրների և քաղաքական ցնցումների՝ ի սկզբանե կասկածի տակ դնելով ընտրությունների լեգիտիմությունը: Այդուհանդերձ, այս փոփոխություններին դեմ է Լուսավոր Հայաստան կուսակցությունը, որը հստակ ներկայացրել է իր առարկությունները: Սակայն, ինչպես սպասելի էր, իշխանություններն անդրդվելի են, ինչը բերելու է ԼՀԿ-ի հետ քաղաքական լրջագույն առճակատման: Լսելով վերջինիս քաղաքական հռետորաբանությունը՝ ակնհայտ է դառնում, որ իշխող ուժի և ԼՀԿ-ի միջև այլևս խորը բաժանարար գիծ է գծվում՝ ԼՀԿ-ին մղելով առավել արմատական ընդդիմադիր դաշտ: Նկատի ունեմ՝ ինչքան էլ Լուսավոր Հայաստանի գործունեությունը դասական ոճի մեջ է ու գերազանցապես կանխատեսելի, ինչը քաղաքական տեսանկյունից ճիշտ է, այնուամենայնիվ իշխող ուժը Էդմոն Մարուքյանին այլընտրանք չի թողնում, քան դառնալ հակափաշինյանական գլխավոր բևեռներից մեկը:

Այդուհանդերձ արձանագրենք՝ Նիկոլ Փաշինյանը, ի դեմ Լուսավոր Հայաստանի, հերթական քաղաքական ուժին է մղում առավել արմատական դաշտ, ինչը նշանակում է, որ Նիկոլը ավելացնում է իր «գլխին կուտակված սև ամպերի չափաքանակը»: Ինչ-ինչ, բայց Լուսավոր Հայաստանի պատգամավորական թիմն ունակ է թե՛ օրենսդրական, թե՛ այլ հարթակներում իսկական ճակատամարտ տալ իշխող ուժի դեմ: Հարկ է նաև ընդգծել, որ իշխող ուժի համար սովորոբար գլխացավանք են դառնում ոչ թե այն ուժերը, որոնք հակված են այսպես ասած «կոշտ գործողություններով պայքարի» այլ այն ուժերը, որոնք հակված են դասական մոտեցումներով պայքարին, քանի որ վերջիններս հստակ գիտեն, թե ինչ են անում և ինչ նպատակով: Լուսավոր Հայաստանը վերջին կատեգորիայի քաղաքական ուժերի խմբի մեջ է մտնում:

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Հաջորդ տարվա գարնանից ԼՂ-ից տեղահանվածների աջակցությունը կնվազի ու կվերաբերվի կոնկրետ խմբերի 44-օրյայի մասնակիցը ոստիկանությանը հայտնել է, թե ինչ է թողել Արմավիրի աղբանոցում Մեսսիի և Ռոնալդուի ժամանակներն անցել են. Ռոդրի Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմածովային ուժերը զորավարժություն են անցկացնում Առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ընծայման տոնը 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան ՀՀ-ն Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 հատ հրետանային համակարգ գնելու վերաբերյալ. IDRW Հայտնի է ավտոմեքենայի վարորդի ինքությունը. բացառիկ կադրեր են հրապարակվելՏիգրան Մինասյանը հաղթեց իրանցի ըմբիշին և նվաճեց եզրափակչի ուղեգիր Դնեպր քաղաքը հարձակման է ենթարկվել տարբեր տեսակի հրթիռներով, այդ թվում՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով․ Ուկրաինայի ռազմաօդային ուժեր «Դիակդ ստեղ կթողեմ, սաղ Մարմարաշենը կլցվի ստեղ»․ ինչ է կատարվել Զախարովան պարզաբանել է ճեպազրույցի ժամանակ ստացած հեռախոսազանգը ՔՊ-ն Գյումրիում նոր թեկնածու է փնտրում Բելգիացի քաղաքական գործիչներն Ադրբեջանից պահանջել են ազատել Բաքվում պահվող հայերին և դուրս գալ ՀՀ տարածքներից Փաշինյանին չի հաջողվում մանդատազերծել Հովիկ ԱղազարյանինՆԳ և ՏԿԵ նախարարների նաշանակումն անակնկալ է եղել ՔՊ-ի համար Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ ստանալ Փաշինյանը բացահայտել է բուհերից իր վախերը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում ունի Կառավարությունը կաջակցի մեղվաբույծներին ձեռք բերել 300 մեղվաընտանիք՝ փոխհատուցելով ծախսերի 50 տոկոսը Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով Իրանում երկրաշարժ է գրանցվել Ավտոմեքենան Արթուրն է վարել, իրենք 3 եղբայր էին, 3-ն էլ մահացան Փաշինյանը բացեց փակագծերըՓակ է լինելու Իսաբեկյան–Հովսեփյան խաչմերուկից մինչև Իսաբեկյան-Սաֆարյան խաչմերուկ հատվածը Ի՞նչ է իրենից ներկայացնում  RS-26 «Ռուբեժ» հրթիռը, որը  օգտագործում են Ուկրաինային վախեցնելու համարՄահացու թար ՌԴ-ում՝ 22-ամյա վարորդի մասնակցությամբ1 զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտիԱղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Ադրբեջանը զոհ ունիԱրմեն Մելիքբեկյանը հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահի հետ Բաքվին ու Երևանին Մոսկվային շրջանցելով հաշտեցնելու Արևմուտքի ծրագիրը ձախողվել է  Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հրաժարական են տվել Փաշինյանի խնդրանքով Տնտեսագետ Սաքսը Հայաստանի Ռուսաստանի հետ կապերը խզելու կոչերը անվանել է «մահացու»«Շնորհակալ եմ»․ Վահե Ղազարյանը՝ ՓաշինյանինԲորելը վիրավորվել է Ալիևից «այստեղից գնալու» խորհուրդի համար. «ճշմարտությունն աչքերն է ցավում» Ինչպես են անգլո-սաքսոնները Հայաստանին մղում ազգային ինքնասպանության. «Փաստ»Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք․ պատմության այս օրը (21 նոյեմբեր)Պապիկյանը ձմեռային զորակոչ է հայտարարում Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ«Ընդդիմադիրի դերը հարազատ է Փաշինյանին». «Փաստ»«Դավիթը խելացի էր, շփվող, աշխույժ, ֆիզիկապես ուժեղ». սերժանտ Դավիթ Ազատյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Այսօր առավոտյան բիթքոյնի գինը երկրորդ անգամ հասել է նոր պատմական առավելագույնին Հաղթանակի կամրջի տակ տղամարդու մարմին է հայտնաբերվել․ հայտնի է ինքնությունըԻ՞նչ «հեռահար» նպատակներով է կայացվել այդպիսի որոշում. «Փաստ»Ներկայացվել են այսօրվա փոխարժեքները
Ամենադիտված