Ռազմական ոստիկանությունը ճնշումներ է գործադրում Արցախի ՊԲ սպաների դեմ, որոնք միացել էին Փաշինյանի հրաժարականի պահանջին. ԱՂԲՅՈւՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանի հրամանով՝ շարունակում են ճնշումները Արցախի Պաշտպանության բանակի սպաների դեմ, որոնք միացել էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բանակի հայտարարությանը:
Այս պահին ծառայությունից հեռացրել են ՊԲ ստորագրությունների հավաքագրման գլխավոր կազմակերպչի եղբորը, ով Ստեփանակերտի Ռազմական ոստիկանության կայազորի քրեական հետախուզության պետն էր: Մյուս սպաներին քրեական գործեր հարուցելու սպառնալիքով ստիպում են հրաժարվել ստորագրություններից և հրապարակավ հայտարարել, թե իբր փոշմանել են:
Ընդ որում, Արցախում քննիչները հրաժարվում են սպաների դեմ տարատեսակ գործեր կարելուց և գործընթացը ուղիղ կառավարվում են Հայաստանի քննչական մարմինների կողմից։
Նշենք, որ բանակի դեմ ճնշումների գործընթացը համակարգում է անձամբ Անդրանիկ Քոչարյանը, որը փաստացի ղեկավարում է ՌՈ-ն՝ իր հովանավորյալ Զաքարյանի միջոցով: