Երեք տասնյակ դպրոցներ անցել են հեռավար ուսուցման․ Ժաննա Անդրեասյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԺամանակավորապես հեռավար ուսուցման անցնող դպրոցները շուրջ երեք տասնյակ են։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ «Դպրոցը անցնում է հեռավար ուսուցման այն պարագայում, երբ դպրոցում գրանցված դեպքերի քանակը գերազանցում է 10 տոկոս, իսկ եթե դասարանում կան դեպքեր, կարող է դասարանը անցնել»,-հայտնեց նա։ Անդրադառնալով ուսուցիչների թափուր տեղերին՝ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ լինում են ուսուցիչների թափուր տեղեր և դրան ուղղված աշխատանքներ են տարվում, ստեղծել են էլեկտրոնային շտեմարան։ «Մեր քայլերը գեղեցիկ գաղափարներ չեն, հունվարի 1-ից գործում է գործուղման նոր կարգը, որով մի շարք պայմաններ բարելավվել են»,-ասաց նա։ Նա նաև հայտնեց, որ Ազգային ժողովի գործընկերների հետ «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության նախաձեռնություն ունեն։ «Օրինակ՝ հնարավորություն է տրվելու ֆիզիկայի կրթություն ունեցող, բայց ոչ մանկավարժի որակավորմամբ մարդկանց, մանկավարժական որոշ թվով կրեդիտներ հավաքելու դեպքում մասնակցել այն դպրոցներում մրցույթների, որտեղ տեղը չի համալրվում»,- ասաց նա։