Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչ մի օտարազգի իրավունք չունի հայ ժողովրդին նվաստացուցիչ գնահատականներ տալ. Արմեն Այվազյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ոչ մի օտարազգի իրավունք չունի հայ ժողովրդին նվաստացուցիչ գնահատականներ տալ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը:
 
Այվազյանը, մասնավորապես, գրել է.
 
«Հայաստանի դեմ 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանա-թուրքական պատերազմի ու «միջազգային համայնքի» դավադիր անգործության (մեղսակցության) գլխավոր նպատակներից մեկն անկախ հայկական պետության ոչնչացումն է։ Բայց այդ խնդիրը վերջնականապես լուծելու համար առայժմ բավարար չէ Հայաստանին ռազմական պարտության մատնելն ու դրածո խամաճիկային կառավարություններ մեր վզին շարունակաբար փաթաթելը։ Գաղութարար ուժերին անհրաժեշտ է, որպեսզի հայերն իրենք իսկ կամովին հրաժարվեն սեփական պետություն ունենալու գաղափարից։ Իսկ դրա համար հայերին պետք է ներարկել անհավատություն սեփական ուժերի նկատմամբ և ազգային թերարժեքության խորը բարդույթներ։ Այդ պատճառով էլ բազմաթիվ այսպես կոչված օտար «քաղաքագետներ» (երբեմն նույնիսկ հայկական ազգանուններով) գիշեր-ցերեկ փորձում են ցեխ շպրտել միջազգային խոշորագույն դավադրության զոհ դարձած Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։
Ցավալին այն է, որ այդ լկտի գնահատականները մեր ժողովրդի հասցեին տարածվում են ու հավանության արժանանում նաև Հայաստանում։
Մեր միջավայրում նմանատիպ անքննադատ վերաբերմունքը ծնվում է ինչպես մարդկանց ծայրահեղ հոգնածությունից ու հուսահատությունից, այնպես էլ օտար գաղափարական դիվերսիաներին հայկական ծախված պետական ու քաղաքական վերնախավերի, մասնավորապես փաշինյանական խունտայի ուղղակի մասնակցությունից։
Ահա, խնդրեմ, հերթական գաղափարական դիվերսիան, որին զոհ են գնացել շատերը, ներառյալ իմ ֆեյսբուքյան հայրենասեր ընկերներից ոմանք։ Republica.am կայքը հրապարակել է ռուսաստանցի մի ոմն «քաղաքագետի» հետևյալ ափռ-ցփռ դատողությունները հայկական հասարակության մասին. «Նիկոլ Փաշինյանը սիմպտոմ է։ Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, որ Հայաստանի հասարակությունը ներսից սպառվել է։ Նիկոլ Փաշինյանին հեռացնես վաղը կգա նոր Նիկոլ Փաշինյան։ Որքան ուզում ես` արտահերթ ընտրություններ պահանջիր և մասնակցիր` վիճակը չի փոխվի։ Հիվանդությունը չկրկնվելու համար պետք է պայքարել պատճառի դեմ։ Իսկ պատճառը` օտարերկրյա գործակալներն են և դրանց քարոզչությունը։ ... Եթե այսպես շարունակվի` գործակալները կքարոզեն նաև Հայաստանը թուրքական վիլայեթ դարձնելու օգին ու հասարակական դիմադրության չեն հանդիպի». քաղաքագետ Դմիտրի Եվստաֆև» (https://www.facebook.com/republica.am/posts/2844789782403117
Մարդիկ ուշադրություն էլ չեն դարձնում, թե ո՞վ է գնահատական տվողը։ Ինչպե՞ս է նա վերաբերվում Հայաստանի դեմ մինչև այսօր շարունակվող թուրք-ադրբեջանական ցեղասպանական ագրեսիային։ Դատապարտու՞մ է արդյոք հայկական քաղաքների ու գյուղերի բռնազավթումն ու թյուրքական ռազմական հանցագործությունները։ Ի՞նչ բարոյական իրավունք ունի առհասարակ տվյալ անձը պախարակել ու ծաղրել ցեղասպանության զոհ դարձած մի ամբողջ ժողովրդի։
ՀԱՅԵ՛Ր, ՈՉ ՄԻ ՕՏԱՐԱԶԳԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԸՆԴՀԱՆՐԱՑՎԱԾ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՏԱԼ։ Հասկացե՛ք, դա ոչ այլ ինչ է, քան ամենասովորական ռասիզմ ու հայատյացություն, վիրավորանք ու թշնամանք բոլորիս և յուրաքանչյուրիս հանդեպ։ Մանավանդ, որ Հայաստանի այսօրվա անելանելի թվացող դրությունը մեծապես պայմանավորված է Հայկական հարցի և հայ ժողովրդի իրավունքների նկատմամբ հզոր տերությունների որդեգրած անբարոյական քաղաքականությամբ, թուրք-ադրբեջանական ֆաշիստական-ցեղասպանական դաշինքի անսքող հովանավորությամբ, ինչպես նաև ՀՀ դրածո խամաճիկային կառավարություններին ցուցաբերվող աջակցությամբ։
Նայե՛ք շուրջներդ, տեսե՛ք, աշխարհում այսօր այդ ո՞ր հասարակությունը «հիվանդ» չէ՝ եվրոպակա՞նը, բրիտանակա՞նը, ռուսակա՞նը, պարսկակա՞նը, ամերիկյա՞նը, արաբակա՞նը, բրազիլակա՞նը, ավստրալիակա՞նը... Չէ՞ որ այդ հասարակությունները ևս չեն կարողանում դիմադրել իրենց խաբող, շահագործող ու կեղեքող վերնախավերին։ Ես կասեի, որ մեր հասարակությունն ու ժողովուրդը պակաս հիվանդ են, քան վերոնշյալները։ Վիրավորելով ու նվաստացնելով՝ հայերին փորձում են խեղճացնել, զրկել նրանց դիմադրողականությունից, ազատասիրությունից և անկախասիրությունից, իսկ մեզանում շատերը դա պարզապես չեն նկատում։
Ինչ վերաբերում է Դմիտրի Եվստաֆյևին, ապա նա, երբեք ագրեսորին չդատապարտելով, այլանդակ ցինիկությամբ է գրում Հայաստանի և հայերի մասին՝ առաջարկելով, որպեսզի, իր խոսքերով, «փոքրիկ Հայաստանը» դառնա կա՛մ «թուրքական վիլայեթ», կա՛մ Ռուսաստանի «էթնոգրաֆիկ պրովինցիա», իսկ ահա Ադրբեջանին նա մաղթում և գուշակում է «բազմավեկտոր» կամ նույնիսկ չեզոք պետության փայլուն ապագա։ Ահա մեկ հատված նրա ս.թ. հունվարի 13-ի ֆեյսբուքյան սադրիչ գրառումից.
«"Великой Армении", Армении "от можа до можа", от Лос Анжелеса до Бейрута, не будет. Не потому, что Пашинян. Пашинян - лишь симптом. Симптом того, что нация выгорела изнутри. Что она не может и не хочет нести на себе бремя великости. Народ воинов и победителей устал.
И из этого вытекают две возможности дальнейшего существования Армении и народа Армении. По крайней мере, на ближайшие 20 лет. Обе, боюсь, не понравятся.
Вариант первый. Армения, маленькая Армения, становится этнографической провинцией "большой России". Как Калининград, но с лучшими логистическими условиями. И граничит с многовекторным, а, возможно, даже - нейтральным Азербайджаном.
Вариант второй. Армения, совсем маленькая, становится этнографической мухафазой в Бакинском вилайте Османской империи.
Все остальные варианты, концепты и прочая светотень, - от лукавого. Выбор в действительности прост. Его вообще-то просто нет»
(https://www.facebook.com/dmitry.evstafyev.9/posts/3582886315126866?notif_id=1610640145262323&notif_t=comment_mention&ref=notif).
Հայաստանին առաջարկվելիք «էթնոգրաֆիկ պրովինցիա» ձևակերպումը մատնում է այս կերպարի հայատյացությունը։ Հայերին սա վերաբերում է մոտավորապես անյպես, ինչպես երբևէ պետություն չունեցած մի էթնոսի՝ արհամարհելով մեր հնագույն ու դարավոր պետական ավանդույթները, մեր վիթխարի հերոսական պատմությունն ու մշակույթը, նսեմացնելով հայկական անզուգական քաղաքակրթությունը։
Այս իր անշնորհք գրառման տակ շարադրած լրացուցիչ մեկնաբանություններում Եվստաֆյևը հայոց ազգային իրավունքների պաշտպանությունը որակում է իբրև «անչափելի հավակնություններ»։ Դ. Եվստաֆյևը պարզապես թշնամանք է քարոզում՝ ռուսներին և մյուսներին լարում է հայերի դեմ, հայերին հանում է ռուսների դեմ և այդպիսով, փաստորեն, սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը։ Խոշոր հաշվով, նա հանդես է գալիս նույն Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի դեմ, առաջարկելով Կրեմլին լքել Հայաստանը՝ «моя задача в том, чтобы русская повестка дня не имела никакого отношения к армянской тематике. Ни-ка-ко-го»։
Եվ ահա այս սադրիչի՝ հայկական հասարակությանը տված անպատվաբեր որակումները ցիտվում ու հավանության են արժանանում շատերի կողմից։ Մնում է մեջբերենք Ալիևի և Էրդողանի վայրահաչոցը մեր հասցեին, հավանություն տանք և ուրախանանք...
Հ. գ. Մեր միջավայրում տարածում գտած հիվանդագին ինքնախարազանման դեմ նախազգուշացրել եմ դեռևս 2020 թ. նոյեմբերի 21-ին՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=890456298158949&id=100015837611475»:
 
 
 

 

Նոր համաճարակ է տարածվում. ԱՀԿ-ն զգուշացնում էԼիբանանի Նաբաթիա քաղաքում իսրայելական հարձակումներից փողոցներ են ամբողջովին ավերվելՀանրային հեռուստաընկերությունը հատուկ պահպանվող օբյեկտ է. ոստիկանապետը՝ հեռուստաընկերության մոտ ուժեր կենտրոնացնելու մասինՀռոմի պապը բոլորին կոչ է արել աղոթել աշխարհում խաղաղության համար«ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր երկիր ինքը պետք է որոշի»․ Ռյուտեն՝ արևմտյան զենքով Ռուսաստանին հարվածելու մասինԻսպանիան և Հարավային Կորեան տարհանում են իրենց քաղաքացիներին Մերձավոր ԱրևելքիցԳործել, գործել և միայն գործել՝ ազատվելու համար այս չարիքից․ Բագրատ ՍրբազանԱննա Վարդապետյանն ընդունել է ԱՊՀ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի գործադիր քարտուղարինՄիայն Հրայր Թովմասյանն է դեմ եղել Անկախության հռչակագրից հրաժարվելու ՍԴ-ի որոշմանը․ Էդգար Ղազարյան«Արցախը «պարան» չէ մեր վզին, Արցախը մեր Սրբազան Հայրենիքն է․ Դանիելյանը՝ Փաշինյանին (Տեսանյութ)Ոչ մի սեպ չի կարող լինել իմ և Եկեղեցու միջև, շնորհակալություն եմ հայտնում Վեհափառին Մայր Տաճարի վերաօծման առիթով. Բագրատ ՍրբազանՀայտնի են Հայաստանում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի առաջատարներըՌուսաստանը ողջունում է Հայաստանի ակտիվ մասնակցությունը Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին. ԶախարովաԻրանի նախագահը կայցելի ԿատարՎեհափառը բարձր է գնահատել Սամվել Կարապետյանի Մյուռոնօրհնության կնքահայրությունը ստանձնելու հանձնառությունը«Ուզում եք թոկ փաթաթել Հայաստանի վզին»․ Փաշինյանը՝ արցախցիների վերադարձի մասինՔՊ-ն նոր նախարարի փնտրտուքների մեջ է«Եվրաքվեն» ձախողման շեմին էՀանրային ռադիոյում զանգվածայինկրճատումներ են սպասվումԵրևանում թալանել են դատավորի դստերը պատկանող «Chevrolet Volt»-ը․ վնասը կազմում է 550 հազար դրամՄեդվեդևն ընտրվել է «Ռոստելեկոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահՆեթանյահուն Թել Ավիվում խորհրդակցություն է անցկացրել անվտանգության ուժերի ղեկավարների հետՓաշինյանը թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներին և դասախոսական կազմին է ներկայացրել «Ակադեմիական քաղաք»-ի արվեստի կլաստերըԻնչպիսին է ամբողջ հոկտեմբեր ամսվա եղանակի կանխատեսումը Սիրվարդ Գևորգյանն ազատվել է Արդարադատության փոխնախարարի պաշտոնից Գայ գյուղի վերջնամասում բախվել են մեքենաներ. ծանր վիրավnրներ կան Երևանում «Nissan Sentra»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոց է տեղափոխվել Արթուր Միրանյանը հրավիրվել է Հայաստանի հավաքականQatar Airways-ն անժամկետ չեղարկել է դեպի Հայաստան չվերթերը Հայտնի է թոշակի վճարման օրը Երևանում 13-ամյա դպրոցականից փորձել են գումար շորթել. չստանալով ծեծել են. բանը հասել է գազային ատրճանակին 2018 թվականից Telegram-ը սկսել է բացահայտել հանցագործների IP հասցեներն ու հեռախոսահամարները․ Դուրով Մահացել է Սերվետ ՊողոսյանըԼարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան երթևեկությունը վերականգնվել է ամբողջ ծավալովԳեներալի փաստարկներն ու իշխանության վախերը. ինչո՞ւ է ձևախեղվում Սահմանադրությունը ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՈղբերգական դեպք՝ Վայոց ձորում. կտրված ծառի մի հատվածն ընկել է տղամարդու վրաԱդրբեջանը ADEX-2024 ցուցահանդեսում ցուցադրել է տարածաշրջանում իր մրցակցային ռազմական առավելությունները ՔՊ-ն նոր նախարարի փնտրտուքների մեջ է«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը շարունակվում է «Եվրաքվեն» ձախողման շեմին է Հանրային ռադիոյում զանգվածային կրճատումներ են սպասվումԵրևան-Երասխ ճանապարհին «Ford Transit»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուցԱhաբեկչություն Թել Ավիվում․ զոhերի թիվը հասել է 7-իԾանոթ ու միաժամանակ անհայտ … կահույքՆիկոլ Փաշինյանին հայտնել համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք. Ազգային հպարտության տրիբունալի որոշումըՍարատովում միկրոավտոբուսը բախվել է КамАз-ին․ վիրավորները հոսպիտալացվել են Պատրաստ ենք կրկնել հարձակումը. Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Որտեղի՞ց է մեկնարկելու այսօրվա հանրահավաքը. մանրամասներ «Կարմիր Խաչը հրաժարվել է դատապարտել ադրբեջանական իր մասնաճյուղի գործողությունները Ղարաբաղի շրջափակման ժամանակ» 
Ամենադիտված