Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը խուսափում և փախչում է պատասխանատվությունից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2020 թվականի 44 օրյա պատերազմի խայտառակ պարտությունից հետո մինչ օրս այսօրվա իշխանությունները հանդես են գալիս տարբեր հայտարարություններով, մեղադրում են տարբեր պաշտոնյաների, գեներալներից սկսած մինչև զենքի պահեստի պահակի, ի լուր աշխարհի հայտնում են զենքերի անորակ լինելու մասին, մեղավորում են բոլոր-բոլորին, բայց երբեք սեփական մեղքերի մասին չեն խոսում։ Իշխանությունը հայտնում է, որ ինքը կրում է պարտության պատասխանատվությունը, սակայն պարտության մեղավորությունը իրենցը չէ, մեղավոր են նախկինները, մեղավոր են հայրենիքին տասնյակ տարիներ ծառայած գեներալները, մեղավոր են անորակ զենք ներկրած պաշտոնյաները․․․ սակայն ոչ այս իշխանությունները։ Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ։

—Պարոն Համբարյան, Նիկոլ Փաշինյանը պատերազմում կրած պարտության մեջ մեղավորել է նշանակել ում հնարավոր է եղել՝ սկսած պաշտոնաթող գեներալներից վերջացրած զենքի պահեստի պահակ: Սա պետության ղեկավարի ի՞նչ վարքագծի մասին է խոսում։

— Սա խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի նման անձը ընդամենը արկածախնդիր անձնավորություն է, ով պետական մտածելակերպ չունի և խուսափում ու փախչում է պատասխանատվությունից։ Անձ, որը պատերազմի չորրորդ օրը, իմանալով որ մենք պարտվում ենք, շարունակել է պատերազմական գործողությունները։ Անձ, ով հոկտեմբերի 19-ին մերժում է մեր ռազմավարական գործընկերոջ կողմից առաջարկված զինադադար կնքեու միջնորդությունը։ Այսինքն, մենք գործ ունենք բացահայտ վախկոտի հետ, բացահայտ դավաճանի հետ, ով դիտավորյալ 2․5 տարի փչացնելով` մեր հարաբերությունները մեր ռազմավարական գործընկերոջ հետ, ամեն ինչ արեց, որ սանձազերծի պատերազմ և դիտավորյալ մեզ տանի պարտության։ Ահա թե ում հետ գործ ունենք և քանի դեռ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնում է Նիկոլ Փաշինյանի նման թերուս կապիտուլյանտը, Հայաստանի Հանրապետության հետ ոչ-ոք հաշվի չի նստելու։ Մեզ ընդամենը պարտադրելու են իրենց կամքը մեզ հաղթաց հարևանները ի դեմս թուրք-ադրբեջանական տանդեմի և նրանց թիկունքում կանգնած ուժերի, մենք էլ գլուխներս կախ դա անելու ենք, քանի որ հայ ժողովուրդը տանում է և թույլ է տալիս, որ Նիկոլի նման դավաճան կապիտուլյանտը շարունակի ղեկավարել երկիրը։ Դուք բացարձակ չզարմանաք, որ վաղը կամ մյուս օր, եթե հասնի օրհասական վիճակի դավաճան Նիկոլի կարգավիճակը, որ ինքը պատերազմի պարտության մեջ կմեղադրի անգամ իր կնոջը՝ բացահայտելով, որ իր կինը բունկեր ունի՝ բունկեր լեդի Աննան, ով ինչպես գիտեք հայտնի բունկերից դուրս չի եկել Սամվել Բաբայանի հետ։ Ես չեմ զարմանա, որ Նիկոլը իր կնոջն էլ մեղավոր հանի, միայն թե իր սեփական մորթին փրկի և չքմեղանա, որ ինքը ոչ մի առնչություն չունի տեղի ունեցած ողբերգության հետ։

—Եթե մասնավորեցնենք կոնկրետ դեպքով, այն է՝ Դավիթ Գալստյանին «պատրոն Դավիթ» մեղադրանք են առաջադրել, ըստ որի ՊՆ–ին է մատակարարել հրանոթի անորակ արկեր, որոնցով հնարավոր չի եղել լուծել մարտական խնդիրներ։ Եվ չնայած ՊՆ-ի կողմից եղել է մեկնաբանություն, որ զենքերը փորձաքննություն են անցել և ՊՆ-ի կողմից են պատվիրվել, դեռ շարունակվում է Դավիթ Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք տեղի ունեցողը:

— Տեղի ունեցողը կմեկնաբանեմ զավեշտով։ Ոնց կարող է ՊՆ-ն հայտարարել, որ զենքերը համապատասխան փորձաքննություն են անցել և պիտանի են ճանաչվել և հանկարծ հիմա քրեական գործ է հարուցվում և ասում են, որ զենքերը ոչ պիտանի են։ Մենք աբսուրդի ժանրից ենք խոսում։ Քանի որ ես ինձ թույլ չեմ տալիս խոսել այնպիսի թեմաներից, որոնցից ես այնքան էլ շատ տեղյակ չեմ, նույն զենքի վաճառքի կամ զենքի որակի մասին է խոսքը ես միայն կասեմ, որ ձեր հարցադրումը ինձ հուշում է, որ սա աբսուրդ է։ Չի կարող ՊՆ-ն մի եզրակացություն տալ, իսկ իրավապահ մարմինները այլ եզրակացության հիման վրա հարուցեն քրեական գործ։ Կամ սրանով կատարում են պատվեր` հերթական անգամ մեղավորներ փնտրելու առումով, կամ էլ ուղղակիորեն մենք գործ ունենք փնթի հետաքննության հետ։

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

Նոր համաճարակ է տարածվում. ԱՀԿ-ն զգուշացնում էԼիբանանի Նաբաթիա քաղաքում իսրայելական հարձակումներից փողոցներ են ամբողջովին ավերվելՀանրային հեռուստաընկերությունը հատուկ պահպանվող օբյեկտ է. ոստիկանապետը՝ հեռուստաընկերության մոտ ուժեր կենտրոնացնելու մասինՀռոմի պապը բոլորին կոչ է արել աղոթել աշխարհում խաղաղության համար«ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր երկիր ինքը պետք է որոշի»․ Ռյուտեն՝ արևմտյան զենքով Ռուսաստանին հարվածելու մասինԻսպանիան և Հարավային Կորեան տարհանում են իրենց քաղաքացիներին Մերձավոր ԱրևելքիցԳործել, գործել և միայն գործել՝ ազատվելու համար այս չարիքից․ Բագրատ ՍրբազանԱննա Վարդապետյանն ընդունել է ԱՊՀ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի գործադիր քարտուղարինՄիայն Հրայր Թովմասյանն է դեմ եղել Անկախության հռչակագրից հրաժարվելու ՍԴ-ի որոշմանը․ Էդգար Ղազարյան«Արցախը «պարան» չէ մեր վզին, Արցախը մեր Սրբազան Հայրենիքն է․ Դանիելյանը՝ Փաշինյանին (Տեսանյութ)Ոչ մի սեպ չի կարող լինել իմ և Եկեղեցու միջև, շնորհակալություն եմ հայտնում Վեհափառին Մայր Տաճարի վերաօծման առիթով. Բագրատ ՍրբազանՀայտնի են Հայաստանում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի առաջատարներըՌուսաստանը ողջունում է Հայաստանի ակտիվ մասնակցությունը Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին. ԶախարովաԻրանի նախագահը կայցելի ԿատարՎեհափառը բարձր է գնահատել Սամվել Կարապետյանի Մյուռոնօրհնության կնքահայրությունը ստանձնելու հանձնառությունը«Ուզում եք թոկ փաթաթել Հայաստանի վզին»․ Փաշինյանը՝ արցախցիների վերադարձի մասինՔՊ-ն նոր նախարարի փնտրտուքների մեջ է«Եվրաքվեն» ձախողման շեմին էՀանրային ռադիոյում զանգվածայինկրճատումներ են սպասվումԵրևանում թալանել են դատավորի դստերը պատկանող «Chevrolet Volt»-ը․ վնասը կազմում է 550 հազար դրամՄեդվեդևն ընտրվել է «Ռոստելեկոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահՆեթանյահուն Թել Ավիվում խորհրդակցություն է անցկացրել անվտանգության ուժերի ղեկավարների հետՓաշինյանը թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներին և դասախոսական կազմին է ներկայացրել «Ակադեմիական քաղաք»-ի արվեստի կլաստերըԻնչպիսին է ամբողջ հոկտեմբեր ամսվա եղանակի կանխատեսումը Սիրվարդ Գևորգյանն ազատվել է Արդարադատության փոխնախարարի պաշտոնից Գայ գյուղի վերջնամասում բախվել են մեքենաներ. ծանր վիրավnրներ կան Երևանում «Nissan Sentra»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոց է տեղափոխվել Արթուր Միրանյանը հրավիրվել է Հայաստանի հավաքականQatar Airways-ն անժամկետ չեղարկել է դեպի Հայաստան չվերթերը Հայտնի է թոշակի վճարման օրը Երևանում 13-ամյա դպրոցականից փորձել են գումար շորթել. չստանալով ծեծել են. բանը հասել է գազային ատրճանակին 2018 թվականից Telegram-ը սկսել է բացահայտել հանցագործների IP հասցեներն ու հեռախոսահամարները․ Դուրով Մահացել է Սերվետ ՊողոսյանըԼարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան երթևեկությունը վերականգնվել է ամբողջ ծավալովԳեներալի փաստարկներն ու իշխանության վախերը. ինչո՞ւ է ձևախեղվում Սահմանադրությունը ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՈղբերգական դեպք՝ Վայոց ձորում. կտրված ծառի մի հատվածն ընկել է տղամարդու վրաԱդրբեջանը ADEX-2024 ցուցահանդեսում ցուցադրել է տարածաշրջանում իր մրցակցային ռազմական առավելությունները ՔՊ-ն նոր նախարարի փնտրտուքների մեջ է«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը շարունակվում է «Եվրաքվեն» ձախողման շեմին է Հանրային ռադիոյում զանգվածային կրճատումներ են սպասվումԵրևան-Երասխ ճանապարհին «Ford Transit»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուցԱhաբեկչություն Թել Ավիվում․ զոhերի թիվը հասել է 7-իԾանոթ ու միաժամանակ անհայտ … կահույքՆիկոլ Փաշինյանին հայտնել համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք. Ազգային հպարտության տրիբունալի որոշումըՍարատովում միկրոավտոբուսը բախվել է КамАз-ին․ վիրավորները հոսպիտալացվել են Պատրաստ ենք կրկնել հարձակումը. Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Որտեղի՞ց է մեկնարկելու այսօրվա հանրահավաքը. մանրամասներ «Կարմիր Խաչը հրաժարվել է դատապարտել ադրբեջանական իր մասնաճյուղի գործողությունները Ղարաբաղի շրջափակման ժամանակ» 
Ամենադիտված