Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵԱՏՄ-ում մշակում են աշխատանքային միգրանտներին ուղղված նոր նախագիծ. Տիգրան Սարգսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրասիական զարգացման բանկի «Թվային նախաձեռնությունների հիմնադրամ»-ն աշխատում է նոր թվային նախագծերի վրա: Մասնավորապես, աշխատանքներ են տարվում մի թվային մի նախագծի շուրջ, որն ուղղված է ԵԱՏՄ տարածքում աշխատանքային միգրանտներին: «Республика Армения»-ին տված հարցազրույցում այս մասին նշել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը:

«Մենք հիմա զուգահեռ աշխատում ենք Ռուսաստանի կառավարությունից մեր գործընկերների հետ երկրորդ նախագծի շուրջ, որը կոչվում է «Աշխատանքը ԵԱՏՄ-ում»: Դրա իմաստն այն է, որ հեշտացվի աշխատանքային միգրանտների կյանքը և տրամադրվեն նրանց թվային լուծումներ հեռավար կարգով: Դա մի կողմից թույլ կտա քաղաքացիներին, որոնք աշխատում են ԵԱՏՄ-ի այլ տարածքում, օգտվել բոլոր անհրաժեշտ պետական ծառայություններից, որոնք տրամադրվում են աշխատանքի ընդունման պարագայում, մյուս կողմից հնարավորություն է տալիս համապատասխան պետական մարմիններին կատարել պատշաճ հաշվառում և քաղաքացիների գրանցում: Միաժամանակ դա կարող է նպաստել հուսալի համակարգի ստեղծմանը՝ ուղղված անօրինական գործողություններին, օպերացիաներին հակազդելուն, ինչը ցավոք առկա է միության տարածքում»,-նշել է Տիգրան Սարգսյանը:

Այդ նախագիծը կիրականացվի թվային հարթակի միջոցով և կունենա հավելվածի տեսք: Ավելին, կլինի ծառայությունների մի ամբողջ հավաքածու, որը կտրամադրվի աշխատանքային միգրանտներին: Տիգրան Սարգսյանի խոսքով, Հայաստանի համար դա շատ արդիական է, հաշվի առնելով, որ մեծ թվով աշխատանքային միգրանտներ ամեն տարի հատում են սահմանը, աշխատանք են գտնում Ռուսաստանում, ստանում են աշխատավարձ, գրանցվում են, այնտեղ ապրում են, տեղավորում են իրենց երեխաներին և այլն: «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածի օգնությամբ նրանք կարող են այդ բոլոր գործընթացները կառավարել Հայաստանից:

«Օրինակ, գտնել համապատասխան աշխատանք, պայմանավորվել աշխատավարձի հարցի շուրջ, ստանալ դրա համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, պայմանագիրը ստորագրել էլեկտրոնային տարբերակով և այլն: Ինչ վերաբերում է Միության երկրների համապատասխան մարմինների գործակցությանը, ապա քանի որ ԵԱԶԲ-ն միջազգային կազմակերպություն է, որի բաժնետերերը ԵԱՏՄ անդամ երկրներն են ու Տաջիկստանը, մեզ մոտ, միանշանակ, իրականցվում է ուղիղ աշխատանք բոլոր բաժնետերերի հետ, որոնք որոշումներ են կայացնում մեր բանկի խորհրդի մակարդակով: Եվ մեր բոլոր ծրագրերը, նախագծերը, մեր ամբողջ գործունեությունը թափանցիկ է մեր բաժնետերերի համար: Թվային նախաձեռնությունների հիմնադրամն ունի աշխատանքի պլան այս տարվա համար, որտեղ նկարագրվում են այն բոլոր միջոցառումները, որոնք մենք պետք է իրականացնենք: Բնականաբար, մեր բոլոր բաժնետերերը (իսկ դրանք պետական կառույցներն են) տեղյակ են մեր աշխատանքներից: Եվ մենք մեր հերթին փորձում ենք լինել մաքսիմալ թափանցիկ»,-նշել է նա:

Տիգրան Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ պատրաստում են թվային անձնագրեր ԵԱԶԲ-ի բոլոր մասնակից երկրների համար, այդ թվում թվային անձնագիր Հայաստանի համար: Այս փաստաթղթի իմաստն այն է, որ նկարագրվում է ԵԱՏՄ անդամ երկրներում առկա իրավիճակը, թե որքանով են առաջադեմ այս կամ այն բիզնես գործընթացների թվայնացման գործում, ինչ ենթակառուցվածքներ են ստեղծվել, ինչպես է կառավարվում թվային վերափոխումը երկրներում և այլն: Նման անձնագրերի մշակումը թույլ կտա քննարկումների միջոցով վերհանել այս կամ այն խնդրահարույց տեղերը և առավելությունները, որոնք առկա են երկրներում: «Պետք է մեր աշխատանքն ավելի նպատակաուղղված լինի միության երկրներին օժանդակելուն ՝ նրանց առջև ծառացած խնդիրները հաղթահարելու համատեքստում»,-հավելել է նա:

Նոր համաճարակ է տարածվում. ԱՀԿ-ն զգուշացնում էԼիբանանի Նաբաթիա քաղաքում իսրայելական հարձակումներից փողոցներ են ամբողջովին ավերվելՀանրային հեռուստաընկերությունը հատուկ պահպանվող օբյեկտ է. ոստիկանապետը՝ հեռուստաընկերության մոտ ուժեր կենտրոնացնելու մասինՀռոմի պապը բոլորին կոչ է արել աղոթել աշխարհում խաղաղության համար«ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր երկիր ինքը պետք է որոշի»․ Ռյուտեն՝ արևմտյան զենքով Ռուսաստանին հարվածելու մասինԻսպանիան և Հարավային Կորեան տարհանում են իրենց քաղաքացիներին Մերձավոր ԱրևելքիցԳործել, գործել և միայն գործել՝ ազատվելու համար այս չարիքից․ Բագրատ ՍրբազանԱննա Վարդապետյանն ընդունել է ԱՊՀ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի գործադիր քարտուղարինՄիայն Հրայր Թովմասյանն է դեմ եղել Անկախության հռչակագրից հրաժարվելու ՍԴ-ի որոշմանը․ Էդգար Ղազարյան«Արցախը «պարան» չէ մեր վզին, Արցախը մեր Սրբազան Հայրենիքն է․ Դանիելյանը՝ Փաշինյանին (Տեսանյութ)Ոչ մի սեպ չի կարող լինել իմ և Եկեղեցու միջև, շնորհակալություն եմ հայտնում Վեհափառին Մայր Տաճարի վերաօծման առիթով. Բագրատ ՍրբազանՀայտնի են Հայաստանում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի առաջատարներըՌուսաստանը ողջունում է Հայաստանի ակտիվ մասնակցությունը Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին. ԶախարովաԻրանի նախագահը կայցելի ԿատարՎեհափառը բարձր է գնահատել Սամվել Կարապետյանի Մյուռոնօրհնության կնքահայրությունը ստանձնելու հանձնառությունը«Ուզում եք թոկ փաթաթել Հայաստանի վզին»․ Փաշինյանը՝ արցախցիների վերադարձի մասինՔՊ-ն նոր նախարարի փնտրտուքների մեջ է«Եվրաքվեն» ձախողման շեմին էՀանրային ռադիոյում զանգվածայինկրճատումներ են սպասվումԵրևանում թալանել են դատավորի դստերը պատկանող «Chevrolet Volt»-ը․ վնասը կազմում է 550 հազար դրամՄեդվեդևն ընտրվել է «Ռոստելեկոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահՆեթանյահուն Թել Ավիվում խորհրդակցություն է անցկացրել անվտանգության ուժերի ղեկավարների հետՓաշինյանը թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներին և դասախոսական կազմին է ներկայացրել «Ակադեմիական քաղաք»-ի արվեստի կլաստերըԻնչպիսին է ամբողջ հոկտեմբեր ամսվա եղանակի կանխատեսումը Սիրվարդ Գևորգյանն ազատվել է Արդարադատության փոխնախարարի պաշտոնից Գայ գյուղի վերջնամասում բախվել են մեքենաներ. ծանր վիրավnրներ կան Երևանում «Nissan Sentra»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոց է տեղափոխվել Արթուր Միրանյանը հրավիրվել է Հայաստանի հավաքականQatar Airways-ն անժամկետ չեղարկել է դեպի Հայաստան չվերթերը Հայտնի է թոշակի վճարման օրը Երևանում 13-ամյա դպրոցականից փորձել են գումար շորթել. չստանալով ծեծել են. բանը հասել է գազային ատրճանակին 2018 թվականից Telegram-ը սկսել է բացահայտել հանցագործների IP հասցեներն ու հեռախոսահամարները․ Դուրով Մահացել է Սերվետ ՊողոսյանըԼարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան երթևեկությունը վերականգնվել է ամբողջ ծավալովԳեներալի փաստարկներն ու իշխանության վախերը. ինչո՞ւ է ձևախեղվում Սահմանադրությունը ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՈղբերգական դեպք՝ Վայոց ձորում. կտրված ծառի մի հատվածն ընկել է տղամարդու վրաԱդրբեջանը ADEX-2024 ցուցահանդեսում ցուցադրել է տարածաշրջանում իր մրցակցային ռազմական առավելությունները ՔՊ-ն նոր նախարարի փնտրտուքների մեջ է«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը շարունակվում է «Եվրաքվեն» ձախողման շեմին է Հանրային ռադիոյում զանգվածային կրճատումներ են սպասվումԵրևան-Երասխ ճանապարհին «Ford Transit»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուցԱhաբեկչություն Թել Ավիվում․ զոhերի թիվը հասել է 7-իԾանոթ ու միաժամանակ անհայտ … կահույքՆիկոլ Փաշինյանին հայտնել համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք. Ազգային հպարտության տրիբունալի որոշումըՍարատովում միկրոավտոբուսը բախվել է КамАз-ին․ վիրավորները հոսպիտալացվել են Պատրաստ ենք կրկնել հարձակումը. Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Որտեղի՞ց է մեկնարկելու այսօրվա հանրահավաքը. մանրամասներ «Կարմիր Խաչը հրաժարվել է դատապարտել ադրբեջանական իր մասնաճյուղի գործողությունները Ղարաբաղի շրջափակման ժամանակ» 
Ամենադիտված