Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս խայտառակությունն ունի մեկ անուն՝ «հայկական դիվանագիտություն». Էդգար Ղազարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է.

«Ապրիլի 3-ը Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերություներ հաստատելու օրն է։ Այդ մասին ՀՀ արտաքին գործերի նախարարության Facebook սոցիալական ցանցում արձանագրում է կատարվել օրվա վերջին՝ ժամը 23․00-ի սահմաններում։

Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման տարեդարձի մասին առաջին հրապարակումը կատարվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Facebook սոցիալական ցանցի էջում՝ դրանից շուրջ 4 ժամ առաջ (ի դեպ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն բարեխղճորեն անդրադառնում և հրապարակում է բոլոր երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու տարեդարձերի մասին նյութեր)։

Ստացվում է, որ Հայաստանի ԱԳՆ-ում Հայաստանի գլխավոր դաշնակից երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու տարեդարձի մասին տեղեկացել են Ռուսաստանի ԱԳՆ-ի սոցիալական հաշիվներից։ Ընդ որում` այն պարագայում, երբ այդ օրը Մոսկվայում է գտնվում ՀՀ արտաքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությունը։

Հատկանշական է, որ հայ-ռուսական հարաբերություններով զբաղվում են ՀՀ արտաքին գործերի նախարարը (իր 4 խորհրդականներով և 1 օգնականով), ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը, ԱԳՆ գլխավոր քարտուղարը, Եվրասիական տարածաշրջանային վարչությունը (որի կազմում կա առանձին Ռուսաստանի բաժին, ՀԱՊԿ-ի բաժին, ԱՊՀ բաժին, ԵԱՏՄ բաժին, Երկկողմ հարաբերությունների բաժին), Լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը, Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը (7 բաժիններով և 5 գլխավոր հյուպատոսություններով)։

«Հայաստանը հետամուտ է՝ ամրապնդելու և խորացնելու երկու ժողովուրդների ավանդական կապերի վրա հիմնված առանձնահատուկ ռազմավարական գործընկերությունը և դաշնակցային փոխհարաբերությունները Ռուսաստանի հետ»․ սա մեջբերում է ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքի «Արտաքին քաղաքականություն» բաժնից, որտեղ սահմանված են ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունները։

Եվ ահա նման անտարբեր անուշադրություն մի երկրի հանդեպ, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ին կարողացավ կանգնեցնել կործանարար պատերազմն Արցախում՝ փրկելով մի քանի տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր և Արցախի գոնե մի փոքր հատվածը։ Մի երկիր, որտեղ ապրում են գրեթե այնքան հայեր, որքան Հայաստանում։ Մի երկիր, որտեղ արտահանում են Հայաստանում արտադրված ապրանքների ավելի քան 70%-ը։ Մի երկիր, որը հանդիսանում է մեր սպառազինությունների գրեթե միակ մատակարարը։ Մի երկիր, որտեղից Հայաստան են փոխանցվում միլիարդավոր դոլարների մասնավոր տրանսֆերտներ։ Մի երկիր, որի հետ մենք անդամակցում ենք մի շարք միջազգային կազմակերպությունների։ Մի երկիր, որի կազմակերպությունները հանդիսանում են ամենամեծ ներդրողները և ամենախոշոր գործատուները Հայաստանում։ Մի երկիր, որը հետպատերազմյան շրջանում միակն է, որն ընդունում է բարձրաստիճան պատվիրակություններ Հայաստանից (իհարկե իրենց բժշկասանիտարական ծառայությունների բժշկական և հիգիենիկ միջոցառումներով հսկողության ներքո)։ Մի երկիր․․․

Եվ այս խայտառակությունն այսօր ունի մեկ անուն․ «հայկական դիվանագիտություն», որը վախճանվել է և ոչ ոք չի այցելում նրա շիրիմին։

Հ․Գ․ 2021 թվականի փետրվարի 26-ին ես ցավով ու զարմանքով արձանագրել էի, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ու Լեհաստանում Հայաստանի դեսպանությունը որևէ հիշատակում չեն արել Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու առթիվ։ Հիմա արդեն ամեն ինչ պարզ է»։

 
Հանրահավաքի մասնակիցների մոտ է դուրս եկել Հանրային հեռուստաընկերության տնօրենըԲագրատ Սրբազանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը՝ ուղիղՆոր համաճարակ է տարածվում. ԱՀԿ-ն զգուշացնում էԼիբանանի Նաբաթիա քաղաքում իսրայելական հարձակումներից փողոցներ են ամբողջովին ավերվելՀանրային հեռուստաընկերությունը հատուկ պահպանվող օբյեկտ է. ոստիկանապետը՝ հեռուստաընկերության մոտ ուժեր կենտրոնացնելու մասինՀռոմի պապը բոլորին կոչ է արել աղոթել աշխարհում խաղաղության համար«ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր երկիր ինքը պետք է որոշի»․ Ռյուտեն՝ արևմտյան զենքով Ռուսաստանին հարվածելու մասինԻսպանիան և Հարավային Կորեան տարհանում են իրենց քաղաքացիներին Մերձավոր ԱրևելքիցԳործել, գործել և միայն գործել՝ ազատվելու համար այս չարիքից․ Բագրատ ՍրբազանԱննա Վարդապետյանն ընդունել է ԱՊՀ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի գործադիր քարտուղարինՄիայն Հրայր Թովմասյանն է դեմ եղել Անկախության հռչակագրից հրաժարվելու ՍԴ-ի որոշմանը․ Էդգար Ղազարյան«Արցախը «պարան» չէ մեր վզին, Արցախը մեր Սրբազան Հայրենիքն է․ Դանիելյանը՝ Փաշինյանին (Տեսանյութ)Ոչ մի սեպ չի կարող լինել իմ և Եկեղեցու միջև, շնորհակալություն եմ հայտնում Վեհափառին Մայր Տաճարի վերաօծման առիթով. Բագրատ ՍրբազանՀայտնի են Հայաստանում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի առաջատարներըՌուսաստանը ողջունում է Հայաստանի ակտիվ մասնակցությունը Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին. ԶախարովաԻրանի նախագահը կայցելի ԿատարՎեհափառը բարձր է գնահատել Սամվել Կարապետյանի Մյուռոնօրհնության կնքահայրությունը ստանձնելու հանձնառությունը«Ուզում եք թոկ փաթաթել Հայաստանի վզին»․ Փաշինյանը՝ արցախցիների վերադարձի մասինՔՊ-ն նոր նախարարի փնտրտուքների մեջ է«Եվրաքվեն» ձախողման շեմին էՀանրային ռադիոյում զանգվածայինկրճատումներ են սպասվումԵրևանում թալանել են դատավորի դստերը պատկանող «Chevrolet Volt»-ը․ վնասը կազմում է 550 հազար դրամՄեդվեդևն ընտրվել է «Ռոստելեկոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահՆեթանյահուն Թել Ավիվում խորհրդակցություն է անցկացրել անվտանգության ուժերի ղեկավարների հետՓաշինյանը թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներին և դասախոսական կազմին է ներկայացրել «Ակադեմիական քաղաք»-ի արվեստի կլաստերըԻնչպիսին է ամբողջ հոկտեմբեր ամսվա եղանակի կանխատեսումը Սիրվարդ Գևորգյանն ազատվել է Արդարադատության փոխնախարարի պաշտոնից Գայ գյուղի վերջնամասում բախվել են մեքենաներ. ծանր վիրավnրներ կան Երևանում «Nissan Sentra»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոց է տեղափոխվել Արթուր Միրանյանը հրավիրվել է Հայաստանի հավաքականQatar Airways-ն անժամկետ չեղարկել է դեպի Հայաստան չվերթերը Հայտնի է թոշակի վճարման օրը Երևանում 13-ամյա դպրոցականից փորձել են գումար շորթել. չստանալով ծեծել են. բանը հասել է գազային ատրճանակին 2018 թվականից Telegram-ը սկսել է բացահայտել հանցագործների IP հասցեներն ու հեռախոսահամարները․ Դուրով Մահացել է Սերվետ ՊողոսյանըԼարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան երթևեկությունը վերականգնվել է ամբողջ ծավալովԳեներալի փաստարկներն ու իշխանության վախերը. ինչո՞ւ է ձևախեղվում Սահմանադրությունը ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՈղբերգական դեպք՝ Վայոց ձորում. կտրված ծառի մի հատվածն ընկել է տղամարդու վրաԱդրբեջանը ADEX-2024 ցուցահանդեսում ցուցադրել է տարածաշրջանում իր մրցակցային ռազմական առավելությունները ՔՊ-ն նոր նախարարի փնտրտուքների մեջ է«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը շարունակվում է «Եվրաքվեն» ձախողման շեմին է Հանրային ռադիոյում զանգվածային կրճատումներ են սպասվումԵրևան-Երասխ ճանապարհին «Ford Transit»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուցԱhաբեկչություն Թել Ավիվում․ զոhերի թիվը հասել է 7-իԾանոթ ու միաժամանակ անհայտ … կահույքՆիկոլ Փաշինյանին հայտնել համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք. Ազգային հպարտության տրիբունալի որոշումըՍարատովում միկրոավտոբուսը բախվել է КамАз-ին․ վիրավորները հոսպիտալացվել են Պատրաստ ենք կրկնել հարձակումը. Իրանի ԶՈՒ ԳՇ պետ
Ամենադիտված