Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը Հայաստանի բանալիներն ուզում է հանձնել Թուրքիային, որ փրկի իր կաշին. Անդրանիկ Թևանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ «Կանխել Հայաստանի վերացումը» վերտառությամբ: Գրառման մեջ Թևանյանը նշում է՝ Փաշինյանը Հայաստանի բանալիներն ուզում է հանձնել Թուրքիային, որ փրկի իր կաշին: Թևանյանի գրառումը՝ ստորև.

Հայաստանի Հանրապետությունն աշխարհում սուբյեկտայնություն ուներ հետևյալ պատճառներով՝
ա․ հաղթել էր Արցախյան 1-ին պատերազմում և ուներ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը,

բ․ հանդիսանում էր Ռուսաստանի Դաշնության ռազմավարական գործընկերը, Գյումրիում կար ռուսական ռազմաբազա,

գ․ հայ-ադրբեջանական հարաբերություններում (Ղարաբաղյան հակամարտության լուծմանը միտված բանակցություններ) հանդիսանում էր լիարժեք կողմ, ունեինք Արցախի դե ֆակտո պետականություն,

դ․ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականություն էր վարում, ինչը հայ-թուրքական հարաբերություններում որոշակիորեն վերացնում էր ասիմետրիան․ ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը հատկապես ակտիվ էր 1998–2008թթ․, ինչը հնարավորություն էր տալիս տարանջատել հայ–թուրքական հարաբերությունները հայ–ադրբեջանականից և դիրքային առավելություն տալ մեզ (ի դեպ, Թուրքիան հետպատերազմական 1994–ից հետո ամենահարգալիցը մեր հանդեպ հենց այդ փուլում է եղել․ մյուս ժամանակահատվածներում Թուրքիան միայն ագրեսիվացել է, իսկ Փաշինյանի կառավարման փուլում ուղղակիորեն ներգրավվեց մեր դեմ պատերազմի մեջ)։ 1998-2008թթ․ Հայաստանի ու Արցախի ամենաանվտանգ ժամանակահատվածն է եղել։

Ի՞նչ ունենք հիմա։

Պարտված բանակ, Արցախի կորսված պետականություն, կապիտուլյացիա։

Հայ-ռուսական հարաբերությունները ոչ թե ռազմավարական, այլ խնամակալական բնույթի են դարձել։ Մեր երկրի անվտանգությունը 100 տոկոսով կախված է ՌԴ–ից (նախկինում դա հայ-ռուսական համատեղ ֆունկցիա էր)։ Արցախում հայկական տարրի անվտանգությունն ու կյանքի իրավունքն ապահովում է բացառապես Մուրադովի գլխավորած զինուժը։ Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ։

Արցախի հարցով բանակցություններ դե ֆակտո չկան։ Հայաստանը կորցրել է իր սուբյեկտայնությունը։ Ալիևը միայն հոխորտանքով է խոսում մեզ հետ և հավակնում Հայաստանի տարածքներին։ Հակամարտության բանակցող կողմեր են Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը և Իրանը։ Հայաստանը բերանը ջուր առած հետևում է այլոց առևտրին և GPS-ով հանձնում սահմանները։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը գործնականում դուրս է մնացել մեր արտաքին քաղաքական օրակարգից։ Փոխարենը սկսել է ագրեսիվ պրոթուրքական ու, այսպես կոչված, խաղաղասիրական քարոզ։

Արցախն ու ցեղասպանությունը միջազգային առևտրի առարկա դարձնելը, Թուրքիայի հանդեպ «նախաձեռնողական» դառնալը ՀՀ ձախողված այս իշխանությունների սիրած զբաղմունք է։ Փաշինյանը Հայաստանի բանալիներն ուզում է հանձնել Թուրքիային, որ փրկի իր կաշին։ Ասել է թե՝ Նիկոլի իշխանությունն ու Հայաստանի շահերը խիստ անհամատեղելի են։

Բագրատ Սրբազանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը՝ ուղիղՆոր համաճարակ է տարածվում. ԱՀԿ-ն զգուշացնում էԼիբանանի Նաբաթիա քաղաքում իսրայելական հարձակումներից փողոցներ են ամբողջովին ավերվելՀանրային հեռուստաընկերությունը հատուկ պահպանվող օբյեկտ է. ոստիկանապետը՝ հեռուստաընկերության մոտ ուժեր կենտրոնացնելու մասինՀռոմի պապը բոլորին կոչ է արել աղոթել աշխարհում խաղաղության համար«ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր երկիր ինքը պետք է որոշի»․ Ռյուտեն՝ արևմտյան զենքով Ռուսաստանին հարվածելու մասինԻսպանիան և Հարավային Կորեան տարհանում են իրենց քաղաքացիներին Մերձավոր ԱրևելքիցԳործել, գործել և միայն գործել՝ ազատվելու համար այս չարիքից․ Բագրատ ՍրբազանԱննա Վարդապետյանն ընդունել է ԱՊՀ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի գործադիր քարտուղարինՄիայն Հրայր Թովմասյանն է դեմ եղել Անկախության հռչակագրից հրաժարվելու ՍԴ-ի որոշմանը․ Էդգար Ղազարյան«Արցախը «պարան» չէ մեր վզին, Արցախը մեր Սրբազան Հայրենիքն է․ Դանիելյանը՝ Փաշինյանին (Տեսանյութ)Ոչ մի սեպ չի կարող լինել իմ և Եկեղեցու միջև, շնորհակալություն եմ հայտնում Վեհափառին Մայր Տաճարի վերաօծման առիթով. Բագրատ ՍրբազանՀայտնի են Հայաստանում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի առաջատարներըՌուսաստանը ողջունում է Հայաստանի ակտիվ մասնակցությունը Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին. ԶախարովաԻրանի նախագահը կայցելի ԿատարՎեհափառը բարձր է գնահատել Սամվել Կարապետյանի Մյուռոնօրհնության կնքահայրությունը ստանձնելու հանձնառությունը«Ուզում եք թոկ փաթաթել Հայաստանի վզին»․ Փաշինյանը՝ արցախցիների վերադարձի մասինՔՊ-ն նոր նախարարի փնտրտուքների մեջ է«Եվրաքվեն» ձախողման շեմին էՀանրային ռադիոյում զանգվածայինկրճատումներ են սպասվումԵրևանում թալանել են դատավորի դստերը պատկանող «Chevrolet Volt»-ը․ վնասը կազմում է 550 հազար դրամՄեդվեդևն ընտրվել է «Ռոստելեկոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահՆեթանյահուն Թել Ավիվում խորհրդակցություն է անցկացրել անվտանգության ուժերի ղեկավարների հետՓաշինյանը թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներին և դասախոսական կազմին է ներկայացրել «Ակադեմիական քաղաք»-ի արվեստի կլաստերըԻնչպիսին է ամբողջ հոկտեմբեր ամսվա եղանակի կանխատեսումը Սիրվարդ Գևորգյանն ազատվել է Արդարադատության փոխնախարարի պաշտոնից Գայ գյուղի վերջնամասում բախվել են մեքենաներ. ծանր վիրավnրներ կան Երևանում «Nissan Sentra»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոց է տեղափոխվել Արթուր Միրանյանը հրավիրվել է Հայաստանի հավաքականQatar Airways-ն անժամկետ չեղարկել է դեպի Հայաստան չվերթերը Հայտնի է թոշակի վճարման օրը Երևանում 13-ամյա դպրոցականից փորձել են գումար շորթել. չստանալով ծեծել են. բանը հասել է գազային ատրճանակին 2018 թվականից Telegram-ը սկսել է բացահայտել հանցագործների IP հասցեներն ու հեռախոսահամարները․ Դուրով Մահացել է Սերվետ ՊողոսյանըԼարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան երթևեկությունը վերականգնվել է ամբողջ ծավալովԳեներալի փաստարկներն ու իշխանության վախերը. ինչո՞ւ է ձևախեղվում Սահմանադրությունը ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՈղբերգական դեպք՝ Վայոց ձորում. կտրված ծառի մի հատվածն ընկել է տղամարդու վրաԱդրբեջանը ADEX-2024 ցուցահանդեսում ցուցադրել է տարածաշրջանում իր մրցակցային ռազմական առավելությունները ՔՊ-ն նոր նախարարի փնտրտուքների մեջ է«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը շարունակվում է «Եվրաքվեն» ձախողման շեմին է Հանրային ռադիոյում զանգվածային կրճատումներ են սպասվումԵրևան-Երասխ ճանապարհին «Ford Transit»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուցԱhաբեկչություն Թել Ավիվում․ զոhերի թիվը հասել է 7-իԾանոթ ու միաժամանակ անհայտ … կահույքՆիկոլ Փաշինյանին հայտնել համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք. Ազգային հպարտության տրիբունալի որոշումըՍարատովում միկրոավտոբուսը բախվել է КамАз-ին․ վիրավորները հոսպիտալացվել են Պատրաստ ենք կրկնել հարձակումը. Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Որտեղի՞ց է մեկնարկելու այսօրվա հանրահավաքը. մանրամասներ
Ամենադիտված