Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իշխանությունը փակուղում է. ինչ խնդիր պետք է լուծեին Ապրիլյան հանձնաժողովի միջոցով, ձախողվել է». Տիգրան Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

168.am-ի հարցազրույցը «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ:

– Օրերս պարզվեց, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի պատրաստած զեկույցը չի հրապարակվի, այլ 97 էջանոց փաստաթղթի վերաբերյալ խորհրդարանում ծավալուն ելույթ կունենա հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Սա զուտ գալիս է հաստատելու, որ հանձնաժողովի ստեղծումը զուտ քաղաքական որոշո՞ւմ էր, թե՞ սա այլ բանի մասին է նաև վկայում՝ իհարկե, չանտեսելով այն, որ նմանօրինակ զեկույցը պետք է ունենա գաղտնի մաս:

– Անկախ այդ զեկույցի բովանդակությունից, վաղուց արդեն պարզ էր, թե դա ինչ նպատակ էր հետապնդում։ Իշխանությունն ակնհայտորեն փակուղում է, որովհետև ինչ խնդիր պետք է լուծեին այդ հանձնաժողովի միջոցով, ձախողվել է։ Նախ՝ ժամանակը ցույց տվեց, որ ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ, չնայած որոշակի ուղղություններով արձանագրված տարբեր բնույթի խնդիրների, ինչպես զինված ուժերը, այնպես էլ՝ հավաքական առումով ռազմաքաղաքական ղեկավարությունն իրենից կախված ամեն ինչ արել է ռազմի դաշտում և դիվանագիտական մակարդակում անհրաժեշտ արդյունք ապահովելու համար։

Երկրորդ, 2020 թվականի հոկտեմբեր-նոյեմբերի պատերազմական գործողությունները չնայած իրենց մասշտաբով էականորեն տարբերվում էին 2016 թվականի ապրիլին ծավալված գործողություններից, սակայն որոշակի ուղղություններով եզրահանգումներ անելու հնարավորություն տալիս են։

Մեծ առումով, վերջին պատերազմում հսկայական խնդիրներ, տապալումներ գրանցած և երկիրը ողբերգական կետի հասցրած իշխանություններն առնվազն բարոյական իրավունք չունեն քաղաքական գնահատականներ հնչեցնել նախորդների հասցեին։

Եղած զեկույցը՝ դրա քաղաքական մասը հանած, կարող է օգտակար լինել միայն ԶՈՒ-ին, այն էլ՝ ներքին օգտագործման համար։ Սակայն շատ խնդիրներ արդեն իրենց ակտուալությունը կորցրել են։

Լավ կլինի իշխանության գան կոմպետենտ ուժեր, որոնք արագ կվերլուծեն վերջին պատերազմի խնդիրները և դրա հիման վրա անհրաժեշտ գործողությունների շարք կսկսեն՝ բանակի վերականգնումից մինչև արդիականացում։

– Արցախյան վերջին պատերազմին վերաբերող շուրջ 1500 քրեական գործ կա հարուցված, որոնցով ձերբակալվել է մոտ 180 զինծառայող, մեղադրանք է առաջադրվել 500-ից ավելի անձի, քրեական հետապնդում է իրականացվում 12 հրամանատարների, այդ թվում՝ 2 բարձրաստիճան սպաների նկատմամբ: Որքանո՞վ կարելի է վստահ լինել, որ բոլոր դեպքերում թիրախները ճիշտ են ընտրված:

– Անկեղծ լինենք, այս իշխանությունից օբյեկտիվ քննություն անցկացնելու ակնկալիք չի կարող լինել։ Պատերազմից հետո դրված էր մեկ խնդիր՝ բոլոր ձախողումների պատասխանատու նշանակել նախկիններին և բանակին, իսկ իշխանության այդ մոտեցման պայմաններում, բնական է, որ քննություն տանող բոլոր կառույցները, անձինք գտնվելու են տոտալ ճնշման տակ։

– Ձեզ համար պա՞րզ է, թե «Իսկանդերի» շուրջ ադրբեջանական «բացահայտումների» տակ ինչ է թաքնված, նաև՝ ռուսական արձագանքի, թե այն չի կիրառվել: Գուցե սա տեղավորվում է ռուս-ադրբեջանական հարաբերությունների շրջանակո՞ւմ:

– Նկատելի է, որ Ադրբեջանը՝ Թուրքիայի գործուն աջակցությամբ ու նախաձեռնությամբ, փորձում է տարբեր գործողությունների միջոցով հեղինակազրկել ՌԴ-ին՝ ստեղծված իրավիճակում իր համար նոր զիջումներ կորզելու Արցախի հարցում։

Թուրքիայի գլխավոր խնդիրը տարածաշրջանում հաստատվելն է, ինչը, բնականաբար, պետք է տեղի ունենա ռուսական ազդեցության նվազման հաշվին։

Առաջիկայում ևս ականատես ենք լինելու թուրք-ադրբեջանական սադրանքների, մանիպուլյացիաների նոր դեպքերի։

– Անդրադառնանք ՀՀ ԶՈՒ ԳՇ խնդիրներին: Իրավունքի ուժով պետ նշանակված Արտակ Դավթյանը պնդում է, որ Գլխավոր շտաբում իրավիճակը հանգուցալուծված է: Ի՞նչ եք կարծում՝ իրապես ամեն ինչ կարգավորված է, չե՞ն լինի բարձրաստիճան զինվորականների զորացրումներ: Եվ արդյո՞ք ՊՆ-ՀՀ ԶՈւ հարաբերություններում էլ ամեն ինչ նույնքան հարթ է:

– Չեմ կարծում, թե իրավիճակը ԶՈՒ-ում կամ դրա շուրջ ամբողջությամբ հանգուցալուծված է։ ԳՇ նախկին պետի հեռացումը դեռ չի նշանակում, որ հայտարարությանը միացած զինվորականները փոխել են իրենց վերաբերմունքը։ Եթե նույնիսկ նրանք լռություն պահպանեն, դա դեռ չի նշանակում, որ ամեն ինչ հարթ է։

Ինչ վերաբերում է ՊՆ-ԶՈՒ հակասություններին, ապա նախարարության ղեկավար կազմի՝ շատ դեպքերում, ոլորտի վերաբերյալ սիրողական մակարդակի գիտելիքների առկայությունն ավտոմատ կերպով հակասություններ է առաջացնելու այս երկու կարևոր օղակի միջև։

– ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը news.am-ի հետ զրույցում անդրադառնալով պատերազմի չորրորդ օրն Անվտանգության խորհրդի նիստում ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի ներկայացրած զեկույցին, ասել է, թե ԳՇ պետը չէր կարող ներկայացնել որևէ զեկույց՝ առանց իր հետ համաձայնեցնելու, և  շեշտել՝ երբ կլինի համապատասխան հետաքննություն պատերազմի հետևանքներիընթացքի վերաբերյալ, ինքը կմասնակցի դրան, և բոլոր հարցերի պատասխանները կտրվեն: Հնարավո՞ր է՝ անակնկալներ լինեն Օնիկ Գասպարյանի դեմ, այսինքն՝ Դավիթ Տոնոյանը կմանևրի՞, եթե, իհարկե, վերը նշված միտքը մանևր չէ:

– Ինձ համար այդքան կարևոր չէ այդ անձանց շուրջ ինտրիգները, հնարավոր հակասությունները, որքան արցախյան վերջին պատերազմի ու դրա տարբեր դրվագների վերաբերյալ գործող և արդեն նախկին պաշտոնյաների պարզաբանումները։

Միայն առաջին հայացքից է թվում, թե մենք գիտենք՝ ինչ է տեղի ունեցել, ինչու և ովքեր են գլխավոր գործող անձինք։ Այս պատերազմն ամենատարբեր տեսանկյուններից խորքային վերլուծության մեծ անհրաժեշտություն ունի՝ ռազմական, քաղաքական, աշխարհաքաղաքական և այլն։

Թերևս, պետք է կրկնեմ, որ այս իշխանության պարագայում դժվար է ակնկալել, որ իրադարձություններն օբյեկտիվ քննության կենթարկվեն, պատասխանատուներն ու մեղավորներն օրենքով սահմանված կարգով պատիժներ կկրեն։

Բագրատ Սրբազանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը՝ ուղիղՆոր համաճարակ է տարածվում. ԱՀԿ-ն զգուշացնում էԼիբանանի Նաբաթիա քաղաքում իսրայելական հարձակումներից փողոցներ են ամբողջովին ավերվելՀանրային հեռուստաընկերությունը հատուկ պահպանվող օբյեկտ է. ոստիկանապետը՝ հեռուստաընկերության մոտ ուժեր կենտրոնացնելու մասինՀռոմի պապը բոլորին կոչ է արել աղոթել աշխարհում խաղաղության համար«ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր երկիր ինքը պետք է որոշի»․ Ռյուտեն՝ արևմտյան զենքով Ռուսաստանին հարվածելու մասինԻսպանիան և Հարավային Կորեան տարհանում են իրենց քաղաքացիներին Մերձավոր ԱրևելքիցԳործել, գործել և միայն գործել՝ ազատվելու համար այս չարիքից․ Բագրատ ՍրբազանԱննա Վարդապետյանն ընդունել է ԱՊՀ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի գործադիր քարտուղարինՄիայն Հրայր Թովմասյանն է դեմ եղել Անկախության հռչակագրից հրաժարվելու ՍԴ-ի որոշմանը․ Էդգար Ղազարյան«Արցախը «պարան» չէ մեր վզին, Արցախը մեր Սրբազան Հայրենիքն է․ Դանիելյանը՝ Փաշինյանին (Տեսանյութ)Ոչ մի սեպ չի կարող լինել իմ և Եկեղեցու միջև, շնորհակալություն եմ հայտնում Վեհափառին Մայր Տաճարի վերաօծման առիթով. Բագրատ ՍրբազանՀայտնի են Հայաստանում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի առաջատարներըՌուսաստանը ողջունում է Հայաստանի ակտիվ մասնակցությունը Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին. ԶախարովաԻրանի նախագահը կայցելի ԿատարՎեհափառը բարձր է գնահատել Սամվել Կարապետյանի Մյուռոնօրհնության կնքահայրությունը ստանձնելու հանձնառությունը«Ուզում եք թոկ փաթաթել Հայաստանի վզին»․ Փաշինյանը՝ արցախցիների վերադարձի մասինՔՊ-ն նոր նախարարի փնտրտուքների մեջ է«Եվրաքվեն» ձախողման շեմին էՀանրային ռադիոյում զանգվածայինկրճատումներ են սպասվումԵրևանում թալանել են դատավորի դստերը պատկանող «Chevrolet Volt»-ը․ վնասը կազմում է 550 հազար դրամՄեդվեդևն ընտրվել է «Ռոստելեկոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահՆեթանյահուն Թել Ավիվում խորհրդակցություն է անցկացրել անվտանգության ուժերի ղեկավարների հետՓաշինյանը թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներին և դասախոսական կազմին է ներկայացրել «Ակադեմիական քաղաք»-ի արվեստի կլաստերըԻնչպիսին է ամբողջ հոկտեմբեր ամսվա եղանակի կանխատեսումը Սիրվարդ Գևորգյանն ազատվել է Արդարադատության փոխնախարարի պաշտոնից Գայ գյուղի վերջնամասում բախվել են մեքենաներ. ծանր վիրավnրներ կան Երևանում «Nissan Sentra»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոց է տեղափոխվել Արթուր Միրանյանը հրավիրվել է Հայաստանի հավաքականQatar Airways-ն անժամկետ չեղարկել է դեպի Հայաստան չվերթերը Հայտնի է թոշակի վճարման օրը Երևանում 13-ամյա դպրոցականից փորձել են գումար շորթել. չստանալով ծեծել են. բանը հասել է գազային ատրճանակին 2018 թվականից Telegram-ը սկսել է բացահայտել հանցագործների IP հասցեներն ու հեռախոսահամարները․ Դուրով Մահացել է Սերվետ ՊողոսյանըԼարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան երթևեկությունը վերականգնվել է ամբողջ ծավալովԳեներալի փաստարկներն ու իշխանության վախերը. ինչո՞ւ է ձևախեղվում Սահմանադրությունը ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՈղբերգական դեպք՝ Վայոց ձորում. կտրված ծառի մի հատվածն ընկել է տղամարդու վրաԱդրբեջանը ADEX-2024 ցուցահանդեսում ցուցադրել է տարածաշրջանում իր մրցակցային ռազմական առավելությունները ՔՊ-ն նոր նախարարի փնտրտուքների մեջ է«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը շարունակվում է «Եվրաքվեն» ձախողման շեմին է Հանրային ռադիոյում զանգվածային կրճատումներ են սպասվումԵրևան-Երասխ ճանապարհին «Ford Transit»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուցԱhաբեկչություն Թել Ավիվում․ զոhերի թիվը հասել է 7-իԾանոթ ու միաժամանակ անհայտ … կահույքՆիկոլ Փաշինյանին հայտնել համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք. Ազգային հպարտության տրիբունալի որոշումըՍարատովում միկրոավտոբուսը բախվել է КамАз-ին․ վիրավորները հոսպիտալացվել են Պատրաստ ենք կրկնել հարձակումը. Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Որտեղի՞ց է մեկնարկելու այսօրվա հանրահավաքը. մանրամասներ
Ամենադիտված