Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ իշխանությունը 5 ամիս շարունակ չի կարողանում լուծել ռազմագերիների հարցը, իսկ վարչապետի աթոռն զբաղեցնողին հաջողվեց մարդկանց մոլորեցնել ու քաղաքական օրակարգից հանել Արցախի կորստի հարցը․ Ա․ Գասպարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հակահայկական հերթական հիստերիան է սկսվել Ադրբեջանում, որի հասցեատերն այս անգամ՝ իրենց քաղաքական կոշտուկը տրորող Արման Թաթոյանն է: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին նրանք շարունակում են դեմոնիզացնել, ատել և համարել խոչընդոտ՝ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների իրականացման գործում, «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է հեղինակ Աբրահամ Գասպարյանը։

«Տխրահռչակ այդ հայտարարությունից, հիշեցնեմ, գոհ են Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանն ու Հայաստանի իշխանությունը, որը 5 ամիս շարունակ չի կարողանում լուծել ռազմագերիների հարցը: Ռազմագերիների տունդարձի հարցով ամենահետևողական հայ պաշտոնյայի շարունակական ու ակտիվ աշխատանքն այնքա՛ն է վշտացրել թշնամի պետությանը, որ ամենավերջին լուտանքներով ու զրպարտող լեքսիկոնո՛վ են խոսում նրա մասին, նրան անվանում լկտի և անգրագետ: Այդպիսի հայտարարություններ արել են Ադրբեջանի Միլլի Մեջլիսում, ինչը, կարծում եմ, բնական է: Լկտիություն բառի տարբեր հոմանիշներ կամ դրան մոտ այլ բնութագրիչներ՝ Թաթոյանի հասցեին գործածել են նաև Հայաստանի՛ խորհրդարանի մեծամասնության որոշ ներկայացուցիչներ, ինչը խոսում է փաստի մասին, որ Թաթոյանի գործողություններն անհանգստացնում են միաժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի ուսապարկերին»,– ասել է Աբրահամ Գասպարյանը:

Ըստ նրա՝  հետաքրքիրն այն է, որ Հայաստանում քաղաքական իշխանության տարբեր ներկայացուցիչներ պնդում են, որ սահմանին որևէ խնդիր չկա, որ Սյունիքում ամեն ինչ նորմալ է, սահմանամերձ բնակավայրերում հարցերը լուծված են, բայց ադրբեջանական կողմն ընդգծում է, որ Հայաստանի օմբուդսմենն իրեն շատ ակտիվ է պահում՝ Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչների իրավունքների հարցում: Նրա խոսքով, հասկանալի է, որ Թաթոյանի գործունեությունը պիտի նյարդայնացնի թշնամուն, կենսագրությունն ու մասնագիտական որակներն էլ՝ խոր և համապարփակ ցավ պատճառեն:

«Մարդու տկարամտությունն ու թուլությունն առաջինը երևում է այնտեղ, երբ կայացած ու մասնագիտական, բարոյական, մարդկային բարձր որակներ ունեցողին քարկոծում է, հայհոյում, կեղծ տեղեկություններ տարածում, բայց առաջին հերթին՝ փորձում է կասկածի տակ դնել պրոֆեսիոնալիզմը, հեքիաթներ հորինել, միֆեր ու առասպելներ ստեղծել: Ադրբեջանցի գործիչները նույնիսկ հորդորով դիմել են Հայաստանի թշվառ իշխանությանը, որն ամեն պատեհ-անպատեհ առիթ օգտագործում է՝ մարդկանց ուղեղի մեջ սրսկելու, որ Ադրբեջանի հանդեպ հայերն ու Հայաստանը վերաբերմունք պիտի փոխեն, վերջ տան ատելությանը, թուրքին էլ ներեն ու էլ չգիտեմ ինչ անեն: Դե պարտվածի ու թուրքի թելադրմամբ ղազագիր ստորագրողի նկատմամբ այդպես էլ պիտի վարվեն»,– ասել է նա:

Հեղինակը նշել է, որ Բաքվի հակահայկականությունն ունի մեկ դարից ավելի պատմություն: Այդ հռետորաբանության տոնայնությունը նվազել է՝ միայն երբ պարտվածի վիճակու՛մ են եղել, այսինքն՝ անցած 25 տարում, մինչև Փաշինյանը կստորագրեր նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությունը: Հիմա լեզու են առել և բնական է՝ որքան կարողանալու են, սեղմելու են: Խնդիրն այստեղ ադրբեջանական հարձակողական ո՛ճը չէ, այլ՝ հայկական պաշտպանական իմունիտետի պակասը:

«Գործող իշխանության գործողությունների վրա զարմանալու հատկությունս վաղու՛ց եմ կորցրել, բայց նախընտրելի կլիներ, որ իշխանության ուսապարկերից որևէ մեկը՝ իրենց սիրած քաղաքական բնակավայրում՝ Ֆեյսբուքում՝ գոնե մի օտար լեզվով ստատուս գրեր ու դատապարտեր, խորհրդարանի ամբիոնին մոտենար ու համերաշխություն հայտներ, հայտարարեր, որ Թաթոյանը ճի՛շտ է անում, որ պաշտպանում է իր պետության քաղաքացու շահերը, ոչ թե իրենց պահեն շրիշակի մակարդակին ու տեղի-անտեղի հակագիտական ու անտրամաբանական վերլուծություններ ու հայտարարություններ անեն, սև-սպիտակ խաղան: Գուցե որևէ պաշտոնյա կանգնի ու ասի՞, որ Ադրբեջա՛նն է, որ խախտում է պայմանավորվածությունները, գուցե որևէ մեկը հրավիրի՞ միջազգային Հայաստանի կառույցների ուշադրությունը, գուցե որևէ մեկն, ի վերջո, խոսի՞ ռազմագերիների հարցի մասին, թե՞ պարտադիր ամեն պատահած տեղ ու վայր պիտի գտնեն ու իրենցից գոհ կարծիք հայտնեն Թուրքիայի նկատմամբ վերաբերմունք փոխելու մասին: Թուրքի հետ քիրվայություն անելու մասին խոսելու փոխարեն՝ այսքան ժամանակ մեկ ռազմագերու հա՛րց լուծեիք: Մեր տղաների հարցը շարունակում է մնալ հանրային օրակարգի թիվ մեկ խնդիրը»,– նշել է նա:

Աբրահամ Գասպարյանը նշել է, որ ցավալին հիմա այն չէ՛, որ տկար ու անկարող այս իշխանության ոչ մի գործողություն արդյունք չի՛ տալիս, այլ այն, որ վարչապետի աթոռն զբաղեցնողին հաջողվեց մարդկանց մոլորեցնել ու քաղաքական օրակարգից հանել Արցախի կորստի հարցը...հիմա էլ՝ նոր խաղալիք է տվել բոլորին, որ ձեռք տան ու խաղան...ինքն էլ՝ հետները...ընտրություն, արտահերթ ընտրություն:  Հիմա բոլորի համար օրակարգային թիվ մեկ խնդի՛րն է սա դարձել...թե՛ Արցախ հանձնած իշխանության, թե՛ այդ իշխանությանը հեռացնել չհաջողած ընդդիմության համար: Իսկ ո՞վ պիտի զբաղվի ռազմագերիների հարցով: Ընդդիմությանը որ հարցնես՝ կասեն՝ իհարկե՛ իշխանությունը, քանի որ նրա՛նք են լիազորված այդ հարցով զբաղվել...ինչն իրականում օբյեկտի՛վ է: Բայց մյուս կողմից՝ կարևոր հարց՝ արդյո՞ք ընդդիմությունն ուներ հնարավորություն այդ խնդրին ինչ-որ ձև լուծում տալու՝ իր միջազգային, ռուսական, եվրոպական կապերով, արդյո՞ք իր ձեռքից եկածն ամբողջությամբ արեց ու չհասավ հաջողության: Միայն մեկ տեղեկություն կարող եմ փոխանցել, կարևոր հաստատում, որ ստացա՝ իմ դրսի աղբյուրներից՝ Ալիևն անձամբ հրահանգել է, որ հայ գերիների հարցով պիտի զբաղվի միայն ու միայն Ադրբեջան պետությունը...ոչ մի քրեական ենթամշակույթ, ոչ մի ռուսական միջնորդություն ու եվրոպական առաջարկներ: Ալիևը պատրաստվում է մեր տղաների թեման խաղարկել մոտական արտահերթ ընտրության ժամանակ և դրա դիմաց ստանալ տարածքային կամ տրանսպորտային առավելություններ Հայաստանում ու Արցախում»,– ասել է նա:

Նոր համաճարակ է տարածվում. ԱՀԿ-ն զգուշացնում էԼիբանանի Նաբաթիա քաղաքում իսրայելական հարձակումներից փողոցներ են ամբողջովին ավերվելՀանրային հեռուստաընկերությունը հատուկ պահպանվող օբյեկտ է. ոստիկանապետը՝ հեռուստաընկերության մոտ ուժեր կենտրոնացնելու մասինՀռոմի պապը բոլորին կոչ է արել աղոթել աշխարհում խաղաղության համար«ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր երկիր ինքը պետք է որոշի»․ Ռյուտեն՝ արևմտյան զենքով Ռուսաստանին հարվածելու մասինԻսպանիան և Հարավային Կորեան տարհանում են իրենց քաղաքացիներին Մերձավոր ԱրևելքիցԳործել, գործել և միայն գործել՝ ազատվելու համար այս չարիքից․ Բագրատ ՍրբազանԱննա Վարդապետյանն ընդունել է ԱՊՀ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի գործադիր քարտուղարինՄիայն Հրայր Թովմասյանն է դեմ եղել Անկախության հռչակագրից հրաժարվելու ՍԴ-ի որոշմանը․ Էդգար Ղազարյան«Արցախը «պարան» չէ մեր վզին, Արցախը մեր Սրբազան Հայրենիքն է․ Դանիելյանը՝ Փաշինյանին (Տեսանյութ)Ոչ մի սեպ չի կարող լինել իմ և Եկեղեցու միջև, շնորհակալություն եմ հայտնում Վեհափառին Մայր Տաճարի վերաօծման առիթով. Բագրատ ՍրբազանՀայտնի են Հայաստանում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի առաջատարներըՌուսաստանը ողջունում է Հայաստանի ակտիվ մասնակցությունը Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին. ԶախարովաԻրանի նախագահը կայցելի ԿատարՎեհափառը բարձր է գնահատել Սամվել Կարապետյանի Մյուռոնօրհնության կնքահայրությունը ստանձնելու հանձնառությունը«Ուզում եք թոկ փաթաթել Հայաստանի վզին»․ Փաշինյանը՝ արցախցիների վերադարձի մասինՔՊ-ն նոր նախարարի փնտրտուքների մեջ է«Եվրաքվեն» ձախողման շեմին էՀանրային ռադիոյում զանգվածայինկրճատումներ են սպասվումԵրևանում թալանել են դատավորի դստերը պատկանող «Chevrolet Volt»-ը․ վնասը կազմում է 550 հազար դրամՄեդվեդևն ընտրվել է «Ռոստելեկոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահՆեթանյահուն Թել Ավիվում խորհրդակցություն է անցկացրել անվտանգության ուժերի ղեկավարների հետՓաշինյանը թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներին և դասախոսական կազմին է ներկայացրել «Ակադեմիական քաղաք»-ի արվեստի կլաստերըԻնչպիսին է ամբողջ հոկտեմբեր ամսվա եղանակի կանխատեսումը Սիրվարդ Գևորգյանն ազատվել է Արդարադատության փոխնախարարի պաշտոնից Գայ գյուղի վերջնամասում բախվել են մեքենաներ. ծանր վիրավnրներ կան Երևանում «Nissan Sentra»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոց է տեղափոխվել Արթուր Միրանյանը հրավիրվել է Հայաստանի հավաքականQatar Airways-ն անժամկետ չեղարկել է դեպի Հայաստան չվերթերը Հայտնի է թոշակի վճարման օրը Երևանում 13-ամյա դպրոցականից փորձել են գումար շորթել. չստանալով ծեծել են. բանը հասել է գազային ատրճանակին 2018 թվականից Telegram-ը սկսել է բացահայտել հանցագործների IP հասցեներն ու հեռախոսահամարները․ Դուրով Մահացել է Սերվետ ՊողոսյանըԼարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան երթևեկությունը վերականգնվել է ամբողջ ծավալովԳեներալի փաստարկներն ու իշխանության վախերը. ինչո՞ւ է ձևախեղվում Սահմանադրությունը ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՈղբերգական դեպք՝ Վայոց ձորում. կտրված ծառի մի հատվածն ընկել է տղամարդու վրաԱդրբեջանը ADEX-2024 ցուցահանդեսում ցուցադրել է տարածաշրջանում իր մրցակցային ռազմական առավելությունները ՔՊ-ն նոր նախարարի փնտրտուքների մեջ է«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը շարունակվում է «Եվրաքվեն» ձախողման շեմին է Հանրային ռադիոյում զանգվածային կրճատումներ են սպասվումԵրևան-Երասխ ճանապարհին «Ford Transit»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուցԱhաբեկչություն Թել Ավիվում․ զոhերի թիվը հասել է 7-իԾանոթ ու միաժամանակ անհայտ … կահույքՆիկոլ Փաշինյանին հայտնել համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք. Ազգային հպարտության տրիբունալի որոշումըՍարատովում միկրոավտոբուսը բախվել է КамАз-ին․ վիրավորները հոսպիտալացվել են Պատրաստ ենք կրկնել հարձակումը. Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Որտեղի՞ց է մեկնարկելու այսօրվա հանրահավաքը. մանրամասներ «Կարմիր Խաչը հրաժարվել է դատապարտել ադրբեջանական իր մասնաճյուղի գործողությունները Ղարաբաղի շրջափակման ժամանակ» 
Ամենադիտված