Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը ձախողակ է ինչպես արտաքին քաղաքականության մեջ, այնպես էլ սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելիս. Բագրատյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանը գրեթե ամեն օր հանդես է պոպուլիստական սոցիալական խոստումներով։ Մեկ խոսում է գրանցված աշխատողների թվի ավելացումից, այնուհետև գլուխ է գովում պատերազմում զոհված զինծառայողների հարազատներին դրամական միջոցներ տրամադրելու շուրջ և ապա`ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելուց և այլն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տնտեսագետ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Իրականում նա կազմալուծում է ամեն ինչ, մարդկանց կերակրում ստերով, նենգափոխում է իրականությունը։ Նա կատարյալ ձախողակ է ինչպես արտաքին քաղաքականության, պատերազմի հարցերում, այնպես էլ սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելիս։ Մարդիկ արդեն իրենց մաշկի վրա են զգում Նիկոլի տնտեսական քաղաքականության դառը հետևանքները։ Եվս մի փոքր, ու տնտեսության մեջ տեղի կունենան բացասական արմատական այնպիսի պարտություններ ու շրջադարձեր, որոնց ականատեսը եղանք 2020-ի պատերազմի ժամանակ, որ Նիկոլին իշխանության բերած մասսաները ստիպված են լինելու լուծելու նրա հարցերը. Նիկոլ-ամբոխ միասնականությունը շուտով դառնալու է երկբևեռ բուրգ՝ անլուծելի հակասություններով։

2021-ի հունվար-փետրվարին 2020-ի նույն ժամանակաշրջանի համեմատ տնտեսական անկումը կազմել է -6.7%։ 2020-ին 2019-ի համեմատ այն կազմել էր -7.8%։  Ինչպես միշտ նիկոլական տնտեսական տիրույթում աճել է հանքարդյունաբերությունը՝ 12%։ Այսինքն, եթե այսօրվա կառավարությունը դադարի թալանել հանքերը, ապա տնտեսական անկումը -10%-ից պակաս չէ։ 2021-ին շտապ հաշվառվող 75 տեսակի արդյունաբերական արտադրանքներից 42-ի գծով արտադրության ֆիզիկական ծավալների առումով արձանագրված է անկում։ 2020-ին օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 117 մլն դոլար 2019-ի 254-ի փոխարեն։ Պակասում է զբաղվածների թիվը. 2020-ին ունեինք 12.8 հազ. պակաս զբաղված՝ քան 2019-ին։  2021-ին զբաղվածության և կենսամակարդակի հարցերը սրվել են։ 2 ամսում սննդամթերքի գներն աճել են  7.2%-ով, իսկ աշխատավարձերը 0.8%-ով։

Չտեսնված տեմպերով 2018-2020թթ աճել են հանցագործությունները, ինքնասպանությունները, մանկական մահերը։ Ընդամենը 3 տարում արտաքին պարտքը ՀՆԱ նկատմամբ 56-ից հասել է 68%-ի։ 2021-ի առաջին 2 ամիսները այն հազվագյուտ ժամանակաշրջանն է, երբ մահացածների թիվն ավել է ծնվածներից։ Բյուջետային պրոբլեմներն ավելի խորն են։ 2020-2021թթ. բյուջեի հարկային եկամուտների անկման տեմպը 2 անգամ ավելի է տնտեսական անկման տեմպից։

Երբ Փաշինյանը նախընտրական քարոզարշավներ է անում դեպի գյուղերը և մարդկանց տալիս է խոստումներ, ոմանց կատարում է վճարումներ (օրինակ, զոհվածների հարազատներին 5 մլն դրամ վճարելը), ապա մարդիկ պետք է հասկանան, որ, նախ այդ միջոցներն իր գրպանից չի տալիս, այլ բյուջեից և, ապա՝ իրականում հատուկ հիմնադրամում հավաքած միջոցները թույլ են տալիս (պարտադիր է) վճարել առնվազն 7 մլն դրամ։ Խոսում է ուսուցիչների աշխատավարձը կամ թոշակները 10%-ով բարձրացնելու մասին, բայց իր կամ Արարատ Միրզոյանի, նախարարների, պատգամավորների կամ իրենց անվտանգությունը պահպանող հատուկ ջոկատայինների  աշխատավարձերը բարձրացնում է 2 անգամ (իրենք դա անվանում են պարգևատրում)։ Ահա այսպես, երկիրը դեգրադացվում է։ Մինչև ե՞րբ»,- գրել է Բագրատյանը:

Նոր համաճարակ է տարածվում. ԱՀԿ-ն զգուշացնում էԼիբանանի Նաբաթիա քաղաքում իսրայելական հարձակումներից փողոցներ են ամբողջովին ավերվելՀանրային հեռուստաընկերությունը հատուկ պահպանվող օբյեկտ է. ոստիկանապետը՝ հեռուստաընկերության մոտ ուժեր կենտրոնացնելու մասինՀռոմի պապը բոլորին կոչ է արել աղոթել աշխարհում խաղաղության համար«ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր երկիր ինքը պետք է որոշի»․ Ռյուտեն՝ արևմտյան զենքով Ռուսաստանին հարվածելու մասինԻսպանիան և Հարավային Կորեան տարհանում են իրենց քաղաքացիներին Մերձավոր ԱրևելքիցԳործել, գործել և միայն գործել՝ ազատվելու համար այս չարիքից․ Բագրատ ՍրբազանԱննա Վարդապետյանն ընդունել է ԱՊՀ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի գործադիր քարտուղարինՄիայն Հրայր Թովմասյանն է դեմ եղել Անկախության հռչակագրից հրաժարվելու ՍԴ-ի որոշմանը․ Էդգար Ղազարյան«Արցախը «պարան» չէ մեր վզին, Արցախը մեր Սրբազան Հայրենիքն է․ Դանիելյանը՝ Փաշինյանին (Տեսանյութ)Ոչ մի սեպ չի կարող լինել իմ և Եկեղեցու միջև, շնորհակալություն եմ հայտնում Վեհափառին Մայր Տաճարի վերաօծման առիթով. Բագրատ ՍրբազանՀայտնի են Հայաստանում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի առաջատարներըՌուսաստանը ողջունում է Հայաստանի ակտիվ մասնակցությունը Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին. ԶախարովաԻրանի նախագահը կայցելի ԿատարՎեհափառը բարձր է գնահատել Սամվել Կարապետյանի Մյուռոնօրհնության կնքահայրությունը ստանձնելու հանձնառությունը«Ուզում եք թոկ փաթաթել Հայաստանի վզին»․ Փաշինյանը՝ արցախցիների վերադարձի մասինՔՊ-ն նոր նախարարի փնտրտուքների մեջ է«Եվրաքվեն» ձախողման շեմին էՀանրային ռադիոյում զանգվածայինկրճատումներ են սպասվումԵրևանում թալանել են դատավորի դստերը պատկանող «Chevrolet Volt»-ը․ վնասը կազմում է 550 հազար դրամՄեդվեդևն ընտրվել է «Ռոստելեկոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահՆեթանյահուն Թել Ավիվում խորհրդակցություն է անցկացրել անվտանգության ուժերի ղեկավարների հետՓաշինյանը թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներին և դասախոսական կազմին է ներկայացրել «Ակադեմիական քաղաք»-ի արվեստի կլաստերըԻնչպիսին է ամբողջ հոկտեմբեր ամսվա եղանակի կանխատեսումը Սիրվարդ Գևորգյանն ազատվել է Արդարադատության փոխնախարարի պաշտոնից Գայ գյուղի վերջնամասում բախվել են մեքենաներ. ծանր վիրավnրներ կան Երևանում «Nissan Sentra»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոց է տեղափոխվել Արթուր Միրանյանը հրավիրվել է Հայաստանի հավաքականQatar Airways-ն անժամկետ չեղարկել է դեպի Հայաստան չվերթերը Հայտնի է թոշակի վճարման օրը Երևանում 13-ամյա դպրոցականից փորձել են գումար շորթել. չստանալով ծեծել են. բանը հասել է գազային ատրճանակին 2018 թվականից Telegram-ը սկսել է բացահայտել հանցագործների IP հասցեներն ու հեռախոսահամարները․ Դուրով Մահացել է Սերվետ ՊողոսյանըԼարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան երթևեկությունը վերականգնվել է ամբողջ ծավալովԳեներալի փաստարկներն ու իշխանության վախերը. ինչո՞ւ է ձևախեղվում Սահմանադրությունը ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՈղբերգական դեպք՝ Վայոց ձորում. կտրված ծառի մի հատվածն ընկել է տղամարդու վրաԱդրբեջանը ADEX-2024 ցուցահանդեսում ցուցադրել է տարածաշրջանում իր մրցակցային ռազմական առավելությունները ՔՊ-ն նոր նախարարի փնտրտուքների մեջ է«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը շարունակվում է «Եվրաքվեն» ձախողման շեմին է Հանրային ռադիոյում զանգվածային կրճատումներ են սպասվումԵրևան-Երասխ ճանապարհին «Ford Transit»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուցԱhաբեկչություն Թել Ավիվում․ զոhերի թիվը հասել է 7-իԾանոթ ու միաժամանակ անհայտ … կահույքՆիկոլ Փաշինյանին հայտնել համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք. Ազգային հպարտության տրիբունալի որոշումըՍարատովում միկրոավտոբուսը բախվել է КамАз-ին․ վիրավորները հոսպիտալացվել են Պատրաստ ենք կրկնել հարձակումը. Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Որտեղի՞ց է մեկնարկելու այսօրվա հանրահավաքը. մանրամասներ «Կարմիր Խաչը հրաժարվել է դատապարտել ադրբեջանական իր մասնաճյուղի գործողությունները Ղարաբաղի շրջափակման ժամանակ» 
Ամենադիտված