Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ամեն օրը նոր փլուզում է. իշխանությունների հիմնական խնդիրը ժամանակ շահելն է». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայտարարելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին՝ Նիկոլ Փաշինյանն իր համար խնդիր չլուծեց: Արտահերթ ընտրությունների մասին հայտարարելը միայն ավելացնում է Փաշինյանի խնդիրները: Այս կարծիքին է քաղաքագետ Աղասի Ենոքյանը, որի հետ զրույցում անդրադարձել ենք քաղաքական իրավիճակին, սպասվելիք ընտրություններին, խոսել նաև Մարտի 1-ի գործի հանգուցալուծման մասին:

«Ես չեմ կարող ասել, որ ընտրությունների անցկացման որոշումն ընդդիմության ճնշման արդյունքում եղավ, որովհետև մինչ այս էլ երկու անգամ հայտարարվել էր ընտրությունների մասին, բայց այդ երկու հայտարարությունների ժամանակ ընդդիմության կողմից ամենաբարձր ճնշման փուլերը չէին: Այսօր Հայաստանի հանձնման կամ Հայաստանի ապագայի հետ կապված նոր փուլ է եկել: Այսինքն, պատերազմական փուլն անցավ, և հիմա Հայաստանում ուզում են ինչ-որ ինտեգրացիոն պրոյեկտներ մշակել, ինչի համար անհրաժեշտ է, որ Փաշինյանը բարձր լեգիտիմություն ունենա: Նրանից պահանջում են, որ հաստատի իր լեգիտիմությունը, և այդ պատճառով էլ գնում է ընտրությունների: Նա պետք է հաստատի իր լեգիտիմությունը, բայց ընտրություններն իր համար մեծ գլխացավանք են լինելու՝ կապված թե՛ իր թիմի, թե՛ քաղաքական ընդհանուր լանդշաֆտի հետ: Ըստ այդմ, ընտրություններն այդքան էլ հեշտ գործընթաց չեն ենթադրելու»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ նշելով, որ արտահերթ ընտրությունների անցկացումն արտաքին դաշտից թելադրված օրակարգ է:

«Այն պարտադրված օրակարգ է, որովհետև սրանից հետո, այսպես կոչված, տարածաշրջանային ինտեգրացման պրոյեկտները Հայաստանում շատ ավելի վստահելի իշխանություն են պահանջելու: Մյուս կողմից՝ արտահերթ ընտրությունները միարժեքորեն չեն լուծի Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամը, որովհետև արդեն իսկ երևում է, որ ընտրությունները սարսափելի կեղծիքներով են անցկացվելու: Իսկ քաղաքական ճգնաժամը լուծելու համար նախևառաջ երկրում անհրաժեշտ է երկխոսություն հաստատել, բայց հիմա նորից երկպառակության խորացում է գնում»,-նկատեց Ա. Ենոքյանը:

Ամեն դեպքում, ըստ քաղաքագետի, արդեն քարոզարշավի նախնական ուրվագծերը երևում են. «Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն սկսել է իր քարոզարշավը: Գնում է շրջաններ և խոսում է իր ապագա ծրագրերի մասին: Բացի այդ, ընտրությունների նախօրյակին ժողովրդի համար ինչ-որ լավ բաներ անելու պատրաստություններ ևս կան: Մյուս կողմից՝ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ երկու-երեք կուսակցությունների դաշինք է գլխավորելու: Մի շարք քաղաքական ուժեր ևս հայտարարել են, որ մասնակցելու են ընտրություններին»:

Անդրադառնալով ընտրություններից առաջ Ընտրական օրենսգրքի փոփոխություններին՝ քաղաքագետը շեշտեց, որ այստեղ իշխանական թիմի համար կան և՛ դրական, և՛ բացասական հանգամանքներ. «Դրականն իրենց համար երևի այն է, որ էլ գլուխ չեն ջարդի այնպիսի անուններ գտնելու համար, որոնք կկարողանան ռեյտինգային ցուցակներով ձայներ պոկել: Իսկ ԸՕ փոփոխությամբ ընդամենը մեկ անուն է լինելու՝ Նիկոլ Փաշինյան, և այդ անվան տակ ինչ-որ տոկոսներ պետք է փորձեն հավաքել: Իսկ բացասականը հետևյալն է. ռեյտինգայինի դեպքում տեղերում վարչական ռեսուրսներ աշխատեցնելը շատ ավելի հեշտ էր, մինչդեռ ռեյտինգայինի բացակայության պարագայում այդ գործընթացը բավականին բարդանում է»:

Խոսելով մինչև ընտրություններն ընկած ժամանակահատվածի մասին՝ Ա. Ենոքյանը հավելեց. «Ակնհայտ է, որ, մեծ հաշվով, ժամանակ շահելը Նիկոլ Փաշինյանի հիմնական խնդիրն է, որովհետև եթե նա զրկվի իշխանությունից, ապա լավագույն դեպքում կհայտնվի մեղադրյալի աթոռին: Այնպես որ, քանի ժամ, քանի օր ավելի մնա իշխանության, այդքան ազատության մեջ է: Ի՞նչ է այս ընթացքում անում. փորձում է ինչ-որ հիմքեր ստեղծել իր ընտրությունների համար: Այսինքն, իր թիմի ներսում է փորձում ինչ-որ տեղափոխություններ, տեղաշարժեր անել: Փորձում է թարմացված, ավելի ներկայանալի կազմ հավաքել, ինչը, ճիշտն ասած, լավ չեմ պատկերացնում, որովհետև, այնուամենայնիվ, ժողովուրդն ըստ իր անվան է դատելու: Մյուս կողմից, կարծում եմ, ինչ-որ ասֆալտապատումներ կլինեն, այս թանկացումների դեմն էլ կարող է առնեն ընտրություններից մի երկու շաբաթ առաջ: Նույն տրամաբանությամբ այդ ժամանակահատվածում կարող է իջնել նաև դոլարի կուրսը: Մեծ հաշվով, ինչոր նախապատրաստական բաներ են անում, որ փորձեն ժողովրդին ցույց տալ, թե իշխանությունը դեռևս կարողանում է աշխատել»:

Աղասի Ենոքյանի խոսքով, սակայն, իրականությունն այլ է: «Ամեն օր անկումն ավելի է խորանում: Ամեն օրը նոր կորուստ է, այդ թվում՝ նաև տարածքային:Ամեն օրը նոր փլուզում է: Բացի այդ, բացարձակ քաոսի մեջ գտնվող երկրում տեսնում ենք, թե ինչպիսի տնտեսական անկում կա, չեն կարողանում զսպել նաև համավարակի տարածումը: Երկիրն այսօր, մեծ հաշվով, խոր ճգնաժամի մեջ է, որից պետք է դուրս գալ: Իհարկե, դուրս գալու առաջին նախապայմանը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, որովհետև հիմա պատերազմում պարտությունը շարունակվում է: Մենք տեսնում ենք թե՛ նոր տարածքների, թե՛ ավտոճանապարհների զիջումներ: Տեսնում ենք նաև զիջումներ Արցախում և գերիների հարցը լուծելու անկարողություն: Ու այս ամենին ևս մեկ հանգամանք է գումարվում. պատերազմի արդյունքներից դասեր քաղելու փոխարեն քարոզում են, թե պատերազմի արդյունքները լավն էին և այդպես էլ պետք է լիներ, ու, որպես պատերազմի արդյունքների քաղաքական տրամաբանություն, պետք է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատենք: Ի վերջո, այո, պետք է հարևանների հետ նորմալ հարաբերություններ ունենալ, բայց այս պատերազմը և մանավանդ հիմա տարվող քարոզչությունն ամբողջովին հակառակին են բերելու՝ ավելի են խորացնելու թշնամանքը: Այնպես որ, սա շատ հիմար քարոզչություն է: Պարտադրված բարեկամություն չի կարող լինել՝ թշնամու հետ պարտադրված բարեկամությունը չի աշխատի»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի արդարացմանը՝ քաղաքագետը նշեց. «Մարտի 1-ի գործը Նիկոլ Փաշինյանի քաղաքականության մեջ միակ ամբողջական քաղաքական պրոյեկտն էր: Բոլորը տարբեր պատճառաբանություններ էին գտնում, թե նա ինչու է մոլեգին հետևում այդ գործին: Շատերն ասում էին՝ անձնական վրեժ է, այլոք ասում էին, որ արդարությունն է վերականգնվելու: Այլ տարբեր պատճառաբանություններ էին բերվում, բայց ի սկզբանե այս գործն ակնհայտորեն փուչ գործ էր: Պետք չէ իրավաբան լինել՝ հասկանալու, որ եթե մարդուն դատում ես մի հոդվածով, որն այդ ենթադրյալ հանցագործության պահին չի եղել, ապա այդ հոդվածով չի կարելի նրան դատել: Ի վերջո, երեք տարի անց այդ ամենը փլվեց, բայց այդ երեք տարիներին Մարտի 1-ի գործն օգտագործվել է հասարակության մեջ թշնամանքը խորացնելու, գեներալիտետին վարկաբեկելու, մեր դիվանագիտական հարաբերությունները փչացնելու, իրավական համակարգն ամբողջությամբ փլուզելու համար: Այսինքն, Մարտի 1-ի գործը եղել է ոչ թե նպատակ, այլ գործիք՝ այդ հարաբերությունները փչացնելու, Հայաստանը թուլացնելու և, ի վերջո, պարտության մոտեցնելու համար»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել
Ամենադիտված