Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ պետք է անի Փաշինյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ գիշեր մեր հանրությունը կրկին հավատաց և կրկին հուսալքվեց։ Սեփական PR ակցիայի համար, առանց բավարար հիմքերի, առանց իրականությունը հասկանալու, գերիների վերադարձի մասին լուրեր տարածելուց հետո, կրկին արձանագրվեց իշխանության անճարությունն ու ապիկարությունը։ Ցանկացած նախաձեռնություն, որ սկսում է այս իշխանությունը ի սկզբանե տապալում է ենթադրում։

Ուրեմն ի՞նչ պետք է անի Փաշինյանը Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերում։

■ Ի՞նչ պետք է անի Փաշինյանը գերիների վերադարձի հարցում. Ոչինչ։ Ոչինչ չպետք է անի, և դրանով իսկ կնպաստի գերիների վերադարձին։ Չի կարելի անգրագետ գործողությունների արդյունքում հերթական ցավը պատճառել իրենց զավակներին սպասող ընտանիքներին։ Չի կարելի այսքան ցավ պատճառել մեր հանրությանը։ Մեր եղբայրները Ադրբեջանի գերին են, իսկ մենք էլ այստեղ ենք դարձել մարտնչող տգետների գերի։

■ Ի՞նչ պետք է անի Փաշինյանը Արցախի հարցում. Ոչինչ։ Նա արդեն ինչ կարող էր, արել է։ Նա երկիրը տարել է պատերազմի, կորցրել է մեր հայրենիքի հսկայական տարածքներ, հանձնել է Շուշին, Հադրութը, զոհաբերել է մի ամբողջ սերունդ, խեղել է հազարավոր երիտասարդների ճակատագրեր։ Փաշինյանից այսօր պահանջվում է ոչինչ չանել։ Այլապես մենք կվտանգենք այն բեկորները, որ դեռևս պահպանվել են։

■ Ի՞նչ պետք է անի Փաշինյանը Սյունիքի հարցում. Ոչինչ։ Հակառակ պարագայում մենք կկորցնենք Սյունիքը։ Փաշինյանի գործողությունների հետևանքով GPS-ով գծագրվում են մեր սահմանները հօգուտ Ադրբեջանի։ Փաշինյանի գործողությունների և հնարավոր պայմանավորվածությունների պատճառով Սյունիքի ճակատագիրը օրեցօր ավելի է վտանգվում։

■ Ի՞նչ պետք է անի Փաշինյանը բանակցությունների հարցում. Ոչինչ։ Միևնույն է բանակցությունների ընթացքում Փաշինյանին որևէ մեկը լուրջ չի վերաբերում։ Ավելին, բոլոր հնարավոր եղանակներով ստորացնում են, նսեմացնում։ Չի կարող երկիրը խայտառակ կապիտուլյացիայի հասցրած անձը երկիրը արժանապատվորեն ներկայացնել բանակցություններում։

■ Ի՞նչ պետք է անի Փաշինյանը քովիդի կանխարգելման հարցում. Ոչինչ։ Փաշինյանի անգրագետ, անհետևողական քաղաքականության հետևանքով մենք կորցրել ենք 4641 քաղաքացի։ Ու ասպես ամեն օր։

■ Ի՞նչ պետք է անի Փաշինյանը կրթական համակարգի բարեփոխման համար. Ոչինչ։ Փաշինյանի պատկերացումները կրթական բարեփոխումների հարցում սահմանափակվում են բացառապես բուհերը յուրայիններով լցնելու, ինքնավարությունից զրկելու, բուհերից շենքերը խլելու և օտարելու գաղափարով։

■ Ի՞նչ պետք է անի Փաշինյանը դատաիրավական բարեփոխումների հարցում. Ոչինչ։ Փաշինյանի յուրաքանչյուր նախաձեռնություն փորձ է դատաիրավական համակարգը դարձնել կախյալ, ձեռնասուն։ Ունենալ սեփական շահերը ներկայացնող համակարգ։

■ Ի՞նչ պետք է անի տնտեսության փրկության հարցում. Ոչինչ։ Նրա որոշումները բերում են տնտեսության փլուզման, գնաճի, արտարժույթի արժեքի կտրուկ բարձրացման։ Յուրաքանչյուր հաջորդ որոշում ավելի ծանր հետևանքների առջև է կանգնեցնելու տնտեսությունը։

Ուրեմն ի՞նչ պետք է անի Փաշինյանը։ Միակ ճիշտ քայլը, որ նա կարող է անել, հեռանալն է։ Նրա հեռանալը խաղաղության համար է, իսկ մնալը սպառնում է նոր պատերազմով։ Միայն Փաշինյանի հեռանալու պարագայում է հնարավոր ոտքի կանգնել, ապահովել երկրի անվտանգությունը, հետ բերել գերիներին, փրկել Արցախի մնացած մասը, դառնալ լուրջ պետություն, պաշպանել մեր շահերը, ունենալ կայուն խաղաղություն, պաշտպանել մեր տնտեսությունը։ Կգա նոր իշխանությունը ու այս հարցերը հերթով կլուծի։


Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՊՀ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի գործադիր քարտուղարինՄիայն Հրայր Թովմասյանն է դեմ եղել Անկախության հռչակագրից հրաժարվելու ՍԴ-ի որոշմանը․ Էդգար Ղազարյան«Արցախը «պարան» չէ մեր վզին, Արցախը մեր Սրբազան Հայրենիքն է․ Դանիելյանը՝ Փաշինյանին (Տեսանյութ)Ոչ մի սեպ չի կարող լինել իմ և Եկեղեցու միջև, շնորհակալություն եմ հայտնում Վեհափառին Մայր Տաճարի վերաօծման առիթով. Բագրատ ՍրբազանՀայտնի են Հայաստանում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի առաջատարներըՌուսաստանը ողջունում է Հայաստանի ակտիվ մասնակցությունը Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին. ԶախարովաԻրանի նախագահը կայցելի ԿատարՎեհափառը բարձր է գնահատել Սամվել Կարապետյանի Մյուռոնօրհնության կնքահայրությունը ստանձնելու հանձնառությունը«Ուզում եք թոկ փաթաթել Հայաստանի վզին»․ Փաշինյանը՝ արցախցիների վերադարձի մասինՔՊ-ն նոր նախարարի փնտրտուքների մեջ է«Եվրաքվեն» ձախողման շեմին էՀանրային ռադիոյում զանգվածայինկրճատումներ են սպասվումԵրևանում թալանել են դատավորի դստերը պատկանող «Chevrolet Volt»-ը․ վնասը կազմում է 550 հազար դրամՄեդվեդևն ընտրվել է «Ռոստելեկոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահՆեթանյահուն Թել Ավիվում խորհրդակցություն է անցկացրել անվտանգության ուժերի ղեկավարների հետՓաշինյանը թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներին և դասախոսական կազմին է ներկայացրել «Ակադեմիական քաղաք»-ի արվեստի կլաստերըԻնչպիսին է ամբողջ հոկտեմբեր ամսվա եղանակի կանխատեսումը Սիրվարդ Գևորգյանն ազատվել է Արդարադատության փոխնախարարի պաշտոնից Գայ գյուղի վերջնամասում բախվել են մեքենաներ. ծանր վիրավnրներ կան Երևանում «Nissan Sentra»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոց է տեղափոխվել Արթուր Միրանյանը հրավիրվել է Հայաստանի հավաքականQatar Airways-ն անժամկետ չեղարկել է դեպի Հայաստան չվերթերը Հայտնի է թոշակի վճարման օրը Երևանում 13-ամյա դպրոցականից փորձել են գումար շորթել. չստանալով ծեծել են. բանը հասել է գազային ատրճանակին 2018 թվականից Telegram-ը սկսել է բացահայտել հանցագործների IP հասցեներն ու հեռախոսահամարները․ Դուրով Մահացել է Սերվետ ՊողոսյանըԼարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան երթևեկությունը վերականգնվել է ամբողջ ծավալովԳեներալի փաստարկներն ու իշխանության վախերը. ինչո՞ւ է ձևախեղվում Սահմանադրությունը ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՈղբերգական դեպք՝ Վայոց ձորում. կտրված ծառի մի հատվածն ընկել է տղամարդու վրաԱդրբեջանը ADEX-2024 ցուցահանդեսում ցուցադրել է տարածաշրջանում իր մրցակցային ռազմական առավելությունները ՔՊ-ն նոր նախարարի փնտրտուքների մեջ է«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը շարունակվում է «Եվրաքվեն» ձախողման շեմին է Հանրային ռադիոյում զանգվածային կրճատումներ են սպասվումԵրևան-Երասխ ճանապարհին «Ford Transit»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուցԱhաբեկչություն Թել Ավիվում․ զոhերի թիվը հասել է 7-իԾանոթ ու միաժամանակ անհայտ … կահույքՆիկոլ Փաշինյանին հայտնել համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք. Ազգային հպարտության տրիբունալի որոշումըՍարատովում միկրոավտոբուսը բախվել է КамАз-ին․ վիրավորները հոսպիտալացվել են Պատրաստ ենք կրկնել հարձակումը. Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Որտեղի՞ց է մեկնարկելու այսօրվա հանրահավաքը. մանրամասներ «Կարմիր Խաչը հրաժարվել է դատապարտել ադրբեջանական իր մասնաճյուղի գործողությունները Ղարաբաղի շրջափակման ժամանակ»  ««Պատերազմի խաչմերուկ». Փաշինյանի ակտիվությունը, Էրդողանի «չեզոքությունը» և Ալիևի մտադրությունները»Տավուշի մարզի Այրում քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել սողանք, եղել են զոհեր․ պատմության այս օրը (02 հոկտեմբեր)Իրանը հայտարարել է, որ Իսրայելի վրա հարձակումն ավարտված է, Նեթանյահուն խոստացել է պատասխանել 10 օր փոքրիկ ամառ․ առաջիկա օրերի եղանակըՀՀ-ի լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հիմա Ալիևը խոսում է Սյունիքի և Հայաստանի մյուս մարզերի նկատմամբ իրենց ախորժակի և երկարաժամկետ պլանների մասին․ Տիգրան ԱբրահամյանԺամեր շարունակ լույս չի լինի
Ամենադիտված