Հեղինակավոր World Press Photo մրցանակաբաշխության «Գլխավոր լուրեր» անվանակարգում լավագույնն է ճանաչվել Արցախյան պատերազմին նվիրված «Կորսված դրախտ» շարքը
ՄՇԱԿՈՒՅԹԱրցախում արված լուսանկարների «Կորսված դրախտ» ֆոտոշարքը, որը ներկայացնում է 44-օրյա պատերազմը, Համաշխարհային World Press Photo լուսանկարչական մրցույթի «Գլխավոր լուրեր/ պատմություններ» (General News/Stories) անվանակարգում 2021 թվականին հաղթող է ճանաչվել։
Լուսանկարների հեղինակը РИА Новости-ի հատուկ ֆոտոթղթակից Վալերի Մելնիկովն է։
Գործակալության հաղորդմամբ՝ 2020 թվականի նոյեմբերին արված ֆոտոշարքն առաջին տեղն է գրավել հեղինակավոր ֆոտոմրցույթում:
Հաղթողներին հայտարարել է մրցույթի կայքը: Հաղթողներ են հայտարարվել ևս 8 անվանակարգում:
Նշվում է, որ «Տարվա լավագույն լուսանկար» է ճանաչվել Բրազիլիայում համավակին նվիրված կադրը, որի հեղինակն է դանիացի Մադսոմ Նիսեմը: Լուսանկարում պատկերված են Սան Պաուլոյի ծերանոցի 85-ամյա բնակիչ Ռոզան և նրան գրկող բուժքույրը: Այն ստացել է «Առաջին գրկախառնություն» անվանումը։
World Press Photo խոշորագույն և ամենահեղինակավոր ամենամյա մրցանակաբաշխությունն է, որը հաճախ անվանում են լուսանկարչության ոլորտի «Օսկար»:
Այս տարվա մրցույթին ներկայացվել է 74 470 լուսանկար՝ 4315 լուսանկարչից և 130 երկրից: