ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հեղինակավոր World Press Photo մրցանակաբաշխության «Գլխավոր լուրեր» անվանակարգում լավագույնն է ճանաչվել Արցախյան պատերազմին նվիրված «Կորսված դրախտ» շարքը

ՄՇԱԿՈՒՅԹ

Արցախում արված լուսանկարների «Կորսված դրախտ» ֆոտոշարքը, որը ներկայացնում է 44-օրյա պատերազմը,  Համաշխարհային World Press Photo լուսանկարչական մրցույթի «Գլխավոր լուրեր/ պատմություններ» (General News/Stories) անվանակարգում 2021 թվականին հաղթող է ճանաչվել։

Լուսանկարների հեղինակը РИА Новости-ի հատուկ ֆոտոթղթակից Վալերի Մելնիկովն է։

Գործակալության հաղորդմամբ՝ 2020 թվականի նոյեմբերին արված ֆոտոշարքն առաջին տեղն է գրավել  հեղինակավոր ֆոտոմրցույթում:

Հաղթողներին հայտարարել է մրցույթի կայքը: Հաղթողներ են հայտարարվել ևս 8 անվանակարգում:

Նշվում է, որ «Տարվա լավագույն լուսանկար» է ճանաչվել Բրազիլիայում համավակին նվիրված կադրը, որի հեղինակն է դանիացի Մադսոմ Նիսեմը: Լուսանկարում պատկերված են Սան Պաուլոյի ծերանոցի 85-ամյա բնակիչ Ռոզան և նրան գրկող բուժքույրը: Այն ստացել է «Առաջին գրկախառնություն» անվանումը։

World Press Photo խոշորագույն և ամենահեղինակավոր ամենամյա մրցանակաբաշխությունն է, որը հաճախ անվանում են լուսանկարչության ոլորտի «Օսկար»:

Այս տարվա մրցույթին ներկայացվել է 74 470 լուսանկար՝ 4315 լուսանկարչից և 130 երկրից:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular