Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս իշխանություններից համարժեք պատասխան ակնկալելը ճիշտ չէ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցում էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որն այցով գտնվում էր Ստամբուլում։ Նրանք կողմ են արտահայտվել Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամակցության հեռանկարին, մասնավորապես, «մոտ ժամանակներս անդամակցության վերաբերյալ գործողությունների ծրագիր ստանալուն»։ Ռուսաստանը Թուրքիային զգուշացնում է չսնել Ուկրաինայի ռազմատենչ տրամադրությունները։  

Այս թեմայով 1or.am  կայքը զրուցել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ։

—Պարոն Մելքոնյան , եթե  այնուամենայնիվ Թուրքիան շարունակի միջամտել ռուս-ուկրաինական հարաբերություններին, դա կարող է  անդրադառնալ ռուս-թուրքական հարաբերությունների վրա։

—  Ընդհանրապես ռուս-թուրքական հարաբերությունները բազմաթիվ պրոբլեմատիկ կետեր ունեն և դրանցից մեկն էլ Ուկրաինայի երկու պետությունների հանդեպ տարբեր մոտեցումներն են։ Մասնավորապես, Թուրքիան երբեք չի թաքցել իր մոտեցումը, որ  չի ճանաչում Ղրիմի  վերամիավորումը Ռուսաստանին,  տարբերակված և հստակ հակառուսական մոտեցումներ ունի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ծագած խնդիրներում, օժանդակում է Ուկրաինային դիվանագիտական ասպարեզում  և դրա ապացույցն են այն տարբեր հարթակներում անցկացված բազմաթիվ քվեարկությունները, որտեղ Թուրքիան կողմ է արտահայտվել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, հատուկ շեշտելով, որ չի ընդունում Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանին  և բազմաթիվ այլ դրվագներ։ Բացի  դիվանագիտականից Թուրքիան Ուկրաինային օժանդակում է նաև  քաղաքական ու ռազմական առումով  և չմոռանանք, որ թուրք-ուկրաինական հարաբերություններում այդ բայրաքթարների, Ղարաբաղում այդ մահաբեր զենքերի օգտագործումից հետո Թուրքիան, կարելի է ասել, գովազդել է իր  ԱԹՍ-ները և Ուկրաինան  հետաքրքրված է այդ սարքերը ձեռք  բերելով։  Եվ բնական է, որ այս ամենի համապատկերում  ռուս-թուրքական հարաբերությունների այդ խնդրահարույց  կետերը կարող են ավելի սրվել, սա գաղտնիք չէր, սա նոր ծագող խնդիր չէր և ռուս-թուրքական հարաբերություններում նմանատիպ  բազմաթիվ  այսպես, մեղմ ասած, տարաձայնություններ կան,  որոնք կարող են վերածվել  կոնֆլիկտների։ Այնպես որ խոսելով ռուս-թուրքական հարաերությունների մասին,  չպետք է միայն առաջնորդվել այդ  հարաբերություններում եղած դրականով, մասնավորապես  տնտեսական հարաբերություններում եղած  դրական մակարդակով, այլ պետք է նայել իրական, լուրջ խնդիրներին  և որոնցից մեկն էլ բնականաբար  Ուկրաինայի հարցն է։ Այնպես որ, այո ես կարծում եմ, որ այս ամենը կարող է  հանգեցնել ռուս-թուրքական  կոնֆլիկտների սրման։ Ինչ վերաբերում է  Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, դա նույնպես շատ բնական է Թուրքիայի կողմից դրան սատարելը, որովհետև Թուրքիան համարվում է ՆԱՏՕ-ի  Մերձավոր Արևելյան  ներկայացուցիչը և ՆԱՏՕ-ի ընդլայնումը նաև որոշակի նուրբ տարածաշրջաններում, ինչպիսին է օրինակ Ուկրաինան։ Բնականաբար դա ձեռնտու է ՆԱՏՕ-ին և դրա մաս կազմող Թուրքիային։ Հայաստանում մարդկանց այն շերտերը, խմբերը վերլուծաբանների, երբեմն նաև չակերտավոր վերլուծաբանների, քաղաքական գործիչների այն խմբերը,  ովքեր կողմ են արտահայտվում ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի  հարաբերությունների խորացմանը, պետք է ֆիքսեն ու հասկանան, որ ՆԱՏՕ-ի այս տարածաշրջանի ներկայացուցիչը և որոշողը  Թուրքիան է, այսինքն մարդիկ, որոնք խոսում են ՆԱՏՕ-ի  հետ հարաբերությունները խորացնելու և խոսում են Ռուսաստանի հետ հարաբերությունները սառեցնելուց  և ռուսական բազան այստեղից հեռացնելու մասին  ուղիղ տեքստով պետք է մեր հասարակությանն ասեն, որ կողմ են  թուրքական բազաների  տեղակայմանը Հայաստանում։ 

—Եթե այնուամենայնիվ սրվեն ռուս թուրքայան հարաբերությունները դա ինչ կտա Հայաստանին։

—  Հայաստանն ինքնին բավականին լուրջ խնդիրների կիզակետում է,  և ուղղակի պետք է պատկերացնել, որ կոնֆլիկտի մի կողմը մեր  դաշնակից Ռուսաստանն է, իսկ մյուս կողմը թշնամին և  այն թշնամին, որին այս պահին մեր իշխանությունները  չեն համարձակվում թշնամի կոչել։ Դաշնակցի և թշնամու բախումը բնականաբար առաջ է բերում և սպառնալիքներ և հնարավորություններ։ Սպառնալիք, որովհետև Հայաստանը համարվում է Ռուսաստանի դաշնակիցը  և Թուրքիայի համար նաև կրկնակի  թիրախ է այդ իմաստով և հնարավորություններ, որ թուրք-ռուսական հարաբերությունների լարվածությունը կարող է  հնարավորություն տալ հմուտ դիվանագիտության պարագայում  որոշակիորեն փոխել այն հավասարակշռությունները, որոնք ձևավորվել են տարածաշրջանում և որոնց ձևավորման մեջ Ռուսաստանը ունի կարևոր դերակատարում և մասնակցություն։ 

—Զանգեզուրի, Երևանի մասով Ալիևը հաճախ է  հայտարարություններ անում: Եվ  համարժեք  պատասխան հայկական կողմից կարծես թե չեն եղել։ Առհասարակ ուր են տանում Ալիևի այս հայտարարությունները և ինչպիսի պատասխանի դեպքում կարող ենք սաստել Ալիևին։

— Ալիևի հայտարարությունների համարժեք պատասխանը միայն  կարող է լինել ուժային դրսևորումը, որովհետև ադրբեջանական և թուրքական քաղաքական մտածողությունը այլ տարբերակ ըստ էության չի ընկալում  և մեղմ պահվածքով, մեղմ հայտարարություններով, խաղաղության անիմաստ քարոզով  հնարավոր չէ փոխել ադրբեջանական  մոտեցումները, նկրտումները, պահանջները  Հայաստանի հանդեպ։ Ինչ վերաբերում է այդ հայտարարություններին կապված Զանգեզուրի, Երևանի  հետ, ապա դրանք ցույց են տալիս, որ ադրբեջանական նկրտումները չեն սահմանափակվել  առաջին հերթին Արցախով, նրանց գլոբալ նկրտումը Հայաստանի  վերացումն է և Հայաստանի  զավթումը, երկրորդը ցույց են տալիս, որ Ադրբեջանը  հեռու է միջազգային չափանիշներից  և չափորոշիչներից   և բացահայտ ոտնձգություն է իրականացնում,  թեկուզ բանավոր, Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքների հանդեպ, հայտարարելով, որ օրինակ  Երևանը ադրբեջանական է և այլն։  Եվ երրորդը, ի վերջո ցույց է տալիս, որ Ադրբեջանը  որևէ ցանկություն չունի խաղաղության, կոնստրուկտիվ կառուցողական հարաբերությունների, քննարկումների  և ևս մեկ անգամ ապացուցում է, որ այսօրվա իշխանությունների մոտեցումները, գործելաոճը ադեկվատ չեն ստեղծված իրավիճակին։ Իսկ այս իշխանություններից ակնկալել համարժեք պատասխան Ադրբեջանին կարծում եմ  ճիշտ չէ, իրատեսական չէ։ Ադրբեջանին միակ  համարժեք պատասխանը  կարող է լինել միայն ուժային, ուժերի դիրքերից պատասխանելն է, իսկ Հայաստանը բնականաբար չունի այդ ռեսուրսները ։ Բայց ես վստահ եմ, որ մենք վերականգնելու ենք մեր ներուժը, մեր ուժային բալանսը և կգա ժամանակը, երբ Ադրբեջանի հետ համարժեք  ադեկվատ խոսելու մեր զինանոցը կրկին  կհարստանա տարբեր  տարրերով , որի առկայության պարագայում արդեն  Ադրբեջանի հետ Հայաստանի քննարկումները կլինի և արժանապատիվ և ադեկվատ։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի ակտիվ մասնակցությունը Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին. ԶախարովաԻրանի նախագահը կայցելի ԿատարՎեհափառը բարձր է գնահատել Սամվել Կարապետյանի Մյուռոնօրհնության կնքահայրությունը ստանձնելու հանձնառությունը«Ուզում եք թոկ փաթաթել Հայաստանի վզին»․ Փաշինյանը՝ արցախցիների վերադարձի մասինՔՊ-ն նոր նախարարի փնտրտուքների մեջ է«Եվրաքվեն» ձախողման շեմին էՀանրային ռադիոյում զանգվածայինկրճատումներ են սպասվումԵրևանում թալանել են դատավորի դստերը պատկանող «Chevrolet Volt»-ը․ վնասը կազմում է 550 հազար դրամՄեդվեդևն ընտրվել է «Ռոստելեկոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահՆեթանյահուն Թել Ավիվում խորհրդակցություն է անցկացրել անվտանգության ուժերի ղեկավարների հետՓաշինյանը թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներին և դասախոսական կազմին է ներկայացրել «Ակադեմիական քաղաք»-ի արվեստի կլաստերըԻնչպիսին է ամբողջ հոկտեմբեր ամսվա եղանակի կանխատեսումը Սիրվարդ Գևորգյանն ազատվել է Արդարադատության փոխնախարարի պաշտոնից Գայ գյուղի վերջնամասում բախվել են մեքենաներ. ծանր վիրավnրներ կան Երևանում «Nissan Sentra»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոց է տեղափոխվել Արթուր Միրանյանը հրավիրվել է Հայաստանի հավաքականQatar Airways-ն անժամկետ չեղարկել է դեպի Հայաստան չվերթերը Հայտնի է թոշակի վճարման օրը Երևանում 13-ամյա դպրոցականից փորձել են գումար շորթել. չստանալով ծեծել են. բանը հասել է գազային ատրճանակին 2018 թվականից Telegram-ը սկսել է բացահայտել հանցագործների IP հասցեներն ու հեռախոսահամարները․ Դուրով Մահացել է Սերվետ ՊողոսյանըԼարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան երթևեկությունը վերականգնվել է ամբողջ ծավալովԳեներալի փաստարկներն ու իշխանության վախերը. ինչո՞ւ է ձևախեղվում Սահմանադրությունը ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՈղբերգական դեպք՝ Վայոց ձորում. կտրված ծառի մի հատվածն ընկել է տղամարդու վրաԱդրբեջանը ADEX-2024 ցուցահանդեսում ցուցադրել է տարածաշրջանում իր մրցակցային ռազմական առավելությունները ՔՊ-ն նոր նախարարի փնտրտուքների մեջ է«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը շարունակվում է «Եվրաքվեն» ձախողման շեմին է Հանրային ռադիոյում զանգվածային կրճատումներ են սպասվումԵրևան-Երասխ ճանապարհին «Ford Transit»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուցԱhաբեկչություն Թել Ավիվում․ զոhերի թիվը հասել է 7-իԾանոթ ու միաժամանակ անհայտ … կահույքՆիկոլ Փաշինյանին հայտնել համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք. Ազգային հպարտության տրիբունալի որոշումըՍարատովում միկրոավտոբուսը բախվել է КамАз-ին․ վիրավորները հոսպիտալացվել են Պատրաստ ենք կրկնել հարձակումը. Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Որտեղի՞ց է մեկնարկելու այսօրվա հանրահավաքը. մանրամասներ «Կարմիր Խաչը հրաժարվել է դատապարտել ադրբեջանական իր մասնաճյուղի գործողությունները Ղարաբաղի շրջափակման ժամանակ»  ««Պատերազմի խաչմերուկ». Փաշինյանի ակտիվությունը, Էրդողանի «չեզոքությունը» և Ալիևի մտադրությունները»Տավուշի մարզի Այրում քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել սողանք, եղել են զոհեր․ պատմության այս օրը (02 հոկտեմբեր)Իրանը հայտարարել է, որ Իսրայելի վրա հարձակումն ավարտված է, Նեթանյահուն խոստացել է պատասխանել 10 օր փոքրիկ ամառ․ առաջիկա օրերի եղանակըՀՀ-ի լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հիմա Ալիևը խոսում է Սյունիքի և Հայաստանի մյուս մարզերի նկատմամբ իրենց ախորժակի և երկարաժամկետ պլանների մասին․ Տիգրան ԱբրահամյանԺամեր շարունակ լույս չի լինիԵրևանն այսուհետ կլինի «Պաշտպանված սրտի քաղաք» ՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է Բախվել են թիվ 51 երթուղայինն ու Mercedes-ը․ վիրավորներ կանԱրթուր Ալեքսանյանի բողոքարկման հարցը հետաձգվել է Ռուսական ռուբլու մասին
Ամենադիտված