Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրիքան սրում է խաղադրույքները թե՛ Արևմուտքի, թե՛ Արևելքի հետ հարաբերություններում. Աշոտյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանի հանրային դիսկուրսը մեծապես ախտահարված է հանցավոր միամտության և կարճատես ռոմանտիզմի վիրուսով, ուստի կարևոր եմ համարում իրական քաղաքականության՝ real politic-ի ցավալի մի դրույթ առավել մանրամասն քննարկել ձեզ հետ:

Աշխարհում շատ քիչ են պետությունները, որոնց աշխարհագրական դիրքը այդքան որոշիչ ու ազդեցիկ լինի, որքան Թուրքիայինն է:

Թուրքական քաղաքական մտքի բացառիկ ինտելեկտուալներից, նախկին ԱԳ նախարար Ահմեդ Դավուդօղլին ճշգրիտ նկարագրել էր, որ «Թուրքիան եվրոպական երկիր է, ասիական երկիր է, միջին արևելյան երկիր է, բալկանյան երկիր է, կովկասյան երկիր է, Աֆրիկայի հարևանն է, սևծովյան երկիր է, կասպյան երկիր է՝ այս ամբողջը»:

Ծովերի, մայրցամաքների և ռեգիոնների խաչմերուկում գտնվող այս պետության կարևորությունը գիտակցում են գլոբալ աշխարհաքաղաքական ազդեցության համար պայքար մղող բոլոր հիմնական դերակատարները:

Բալկաններ, Սև Ծով, Հարավային Կովկաս, Մերձավոր Արևելք, Միջերկրական ջրավազան՝ ահա այն գեոպոլիտիկ ծաղկեփունջը, որ կստանա է որպես մրցանալ «թուրքական թամբի» հեծնողը:

ԱՄՆ-ին և ԵՄ-ին Թուրքիան օդու ու ջրի պես է անհրաժեշտ Ռուսաստանի դեմ թե արտաքին բազմաթատերաբեմ պայքարը սրելու, թե հենց Ռուսաստանի ներսում պանթուրքիստական և պանիսլամիստական անհանգստության օջախներ ստեղծելու համար: Թուրքիան նաև Չինաստանի գերաճող ազդեցությունը զսպելու հանգուցային դերակատար է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» մեգանախագծի շրջանակներում՝ որպես այդ նախագծի միջնային միջանցքի՝ «Middle corridor» մարգարիտ:

Թուրքիայի արժեքն այնքնան մեծ է, որ Արևմուտքը իրականում պատրաստ է բավարարվել կոսմետիկ պատժամիջոցներով և ոչ մի հետևանք չունեցող հերթապահ քաղաքական քննադատություններով և նրան ներել և թ՛ե ռուսական S 400 ձեռքբերումը, թե՛ մարդու իրավունքների ոտնահարումները, թե՛ քրդերի դեմ պայքարը, թե՛ Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ բացահայտ ագրեսիվ գործողությունները, թե՛ հանրային նվաստացումները, ինչպես վերջերս Անկարայում տեղի ունեցավ ԵՀ ղեկավար Ուրսուլա Վան դեռ Լեյենի հետ:

Պակաս առատաձեռն չէ նաև հավաքական Արևելքը՝ Թուրքական էներգետիկ հանգույցներ, նոր ատոմակայան, հսկայական ներդրումներ, միջմայրցամաքյաին նշանակության լոգիստիկ ուղիներ, աշխարհաքաղական ամբիցիաների բավարարում՝ Լիբիայից մինչև Հարավային Կովկաս, etc:

Ռուսաստանի և Չինաստանի համար Թուրքիան եվրասիական տարածքը ցեմենտող և Արևմուտքի ոտնձգություններից ապահովագրող կարևորագույն գործոն է Սև ծովից մինչև Միջին Ասիա ընկած հսկայական տարածքում: Առանց Թուրքիայի ներգրավման անհնար կլինի կոնսոլիդացնել եվրասիական ողջ պոտենցիալը գեոպոլիտիկ պայքարի առկա փուլում:

Թուրքիայի նախագահը այս ամենը հրաշալի է պատկերացնում: Նա սրում է խաղադրույքները թե՛ Արևմուտքի, թե՛ Արևելքի հետ հարաբերությւոններում և հիմնականում ստանում է այն, ինչ անհրաժեշտ է հենց Թուրքիային դառնալու համար ոչ միայն տարածաշրջանայնի գերտերություն, ինչին նա այլևս կա, այլ հավակնելու նաև առնվազն ենթագլոբալ մակարդակի դերակատարությանը՝ հմտորեն խաղալով մյուս դերակատարների տարաձայնությունների վար և դիվանագիտության մեջ ճշգրիտ համադրելով կոշտ և փափուկ ուժերը:

Այս ամենը մանրամասնորեն ներկայացնում եմ, որովհետև ակնհայտ է, որ նկարագրված գործընթացները ուղղակիորեն ազդում են նաև Հայաստանի ու Արցախի վրա, ինչի շուրջ և այս ամենում՝ Նիկոլի առանձնահատուկ դերակատարության մասին կխոսեմ հաջորդիվ»:

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի ակտիվ մասնակցությունը Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին. ԶախարովաԻրանի նախագահը կայցելի ԿատարՎեհափառը բարձր է գնահատել Սամվել Կարապետյանի Մյուռոնօրհնության կնքահայրությունը ստանձնելու հանձնառությունը«Ուզում եք թոկ փաթաթել Հայաստանի վզին»․ Փաշինյանը՝ արցախցիների վերադարձի մասինՔՊ-ն նոր նախարարի փնտրտուքների մեջ է«Եվրաքվեն» ձախողման շեմին էՀանրային ռադիոյում զանգվածայինկրճատումներ են սպասվումԵրևանում թալանել են դատավորի դստերը պատկանող «Chevrolet Volt»-ը․ վնասը կազմում է 550 հազար դրամՄեդվեդևն ընտրվել է «Ռոստելեկոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահՆեթանյահուն Թել Ավիվում խորհրդակցություն է անցկացրել անվտանգության ուժերի ղեկավարների հետՓաշինյանը թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներին և դասախոսական կազմին է ներկայացրել «Ակադեմիական քաղաք»-ի արվեստի կլաստերըԻնչպիսին է ամբողջ հոկտեմբեր ամսվա եղանակի կանխատեսումը Սիրվարդ Գևորգյանն ազատվել է Արդարադատության փոխնախարարի պաշտոնից Գայ գյուղի վերջնամասում բախվել են մեքենաներ. ծանր վիրավnրներ կան Երևանում «Nissan Sentra»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոց է տեղափոխվել Արթուր Միրանյանը հրավիրվել է Հայաստանի հավաքականQatar Airways-ն անժամկետ չեղարկել է դեպի Հայաստան չվերթերը Հայտնի է թոշակի վճարման օրը Երևանում 13-ամյա դպրոցականից փորձել են գումար շորթել. չստանալով ծեծել են. բանը հասել է գազային ատրճանակին 2018 թվականից Telegram-ը սկսել է բացահայտել հանցագործների IP հասցեներն ու հեռախոսահամարները․ Դուրով Մահացել է Սերվետ ՊողոսյանըԼարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան երթևեկությունը վերականգնվել է ամբողջ ծավալովԳեներալի փաստարկներն ու իշխանության վախերը. ինչո՞ւ է ձևախեղվում Սահմանադրությունը ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՈղբերգական դեպք՝ Վայոց ձորում. կտրված ծառի մի հատվածն ընկել է տղամարդու վրաԱդրբեջանը ADEX-2024 ցուցահանդեսում ցուցադրել է տարածաշրջանում իր մրցակցային ռազմական առավելությունները ՔՊ-ն նոր նախարարի փնտրտուքների մեջ է«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը շարունակվում է «Եվրաքվեն» ձախողման շեմին է Հանրային ռադիոյում զանգվածային կրճատումներ են սպասվումԵրևան-Երասխ ճանապարհին «Ford Transit»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուցԱhաբեկչություն Թել Ավիվում․ զոhերի թիվը հասել է 7-իԾանոթ ու միաժամանակ անհայտ … կահույքՆիկոլ Փաշինյանին հայտնել համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք. Ազգային հպարտության տրիբունալի որոշումըՍարատովում միկրոավտոբուսը բախվել է КамАз-ին․ վիրավորները հոսպիտալացվել են Պատրաստ ենք կրկնել հարձակումը. Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Որտեղի՞ց է մեկնարկելու այսօրվա հանրահավաքը. մանրամասներ «Կարմիր Խաչը հրաժարվել է դատապարտել ադրբեջանական իր մասնաճյուղի գործողությունները Ղարաբաղի շրջափակման ժամանակ»  ««Պատերազմի խաչմերուկ». Փաշինյանի ակտիվությունը, Էրդողանի «չեզոքությունը» և Ալիևի մտադրությունները»Տավուշի մարզի Այրում քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել սողանք, եղել են զոհեր․ պատմության այս օրը (02 հոկտեմբեր)Իրանը հայտարարել է, որ Իսրայելի վրա հարձակումն ավարտված է, Նեթանյահուն խոստացել է պատասխանել 10 օր փոքրիկ ամառ․ առաջիկա օրերի եղանակըՀՀ-ի լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հիմա Ալիևը խոսում է Սյունիքի և Հայաստանի մյուս մարզերի նկատմամբ իրենց ախորժակի և երկարաժամկետ պլանների մասին․ Տիգրան ԱբրահամյանԺամեր շարունակ լույս չի լինիԵրևանն այսուհետ կլինի «Պաշտպանված սրտի քաղաք» ՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է Բախվել են թիվ 51 երթուղայինն ու Mercedes-ը․ վիրավորներ կանԱրթուր Ալեքսանյանի բողոքարկման հարցը հետաձգվել է Ռուսական ռուբլու մասին
Ամենադիտված