Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր Հայաստանի ոսկե ձվերը. Այլընտրանքային նախագծեր խումբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխանությունը ոչ միայն ճիշտ չէր հաշվարկել հնարավոր դեֆիցիտը, այլև ուշադրություն չէր դարձրել տնտեսվարողների կողմից այդ մասին նախազգուշացումներին։ Այս մասին ասվում է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանի հոդվածում, որտեղ  նա անդրադառնում է ձվի դեֆիցիտի եւ գների աճի թեմային:

«Այս տարվա Զատկի տոնին դարի խնդիրը ձվի դեֆիցիտն էր և գների աճը։ Ձեթի, կարագի ու կաթնամթերքի գնաճին հաջորդել էր ձվի գնի բարձրացումը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ձվի գինը 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ աճել էր 52.5%-ով: Իսկ Զատկի տոնին ձուն ոչ միայն թանկացել էր, այլև՝ խանութներից իսպառ վերացել։ Եվ մինչ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում էր ձվի դեֆիցիտն ու գնաճը, հարցը Նոր Հայաստանում ընդունված բարքերի համաձայն, դեզինֆորմացիայի պատճառ դարձավ՝ արհեստական վիճակ ստեղծելուց, ձվերը հավաքել, պահելուց մինչև հակամրցակցային պայմանավորվածության կամ նախկին հակամրցակցային պայմանավորվածության շարունակության արդյունք և այլն։ Մի բան պարզ էր, իշխանությունը չէր տիրապետում իրավիճակին։ Իշխանությունը ոչ միայն ճիշտ չէր հաշվարկել հնարավոր դեֆիցիտը, այլև ուշադրություն չէր դարձրել տնտեսվարողների կողմից այդ մասին նախազգուշացումներին։

Ըստ «Արաքս թռչնաֆաբրիկայի» հայտարարության Զատկին նախորդող օրերին ձվի շուկայում տիրող իրավիճակի  պատճառները նոր չեն , այլ սկիզբ են առել դեռ 2019 թվականի նոյեմբերից, երբ ձվի շուկայում սկսված լճացման ու գերարտադրության պատճառով գները սկսել էին նվազել ընդհուպ մինչև 19 դրամ: Շատ տնտեսություններում ստիպված էին եղել գնալ հարկադիր մորթի, փոփոխել արտադրական ցիկլերը։ Արդյունքում պակասեցին ածան թռչունների գլխաքանակը՝ հանգեցնելով արտադրության ծավալների կրճատման: Որպես գների բարձրացման պատճառ ընկերությունը նշում է նաև կերի թանկացումը (ավելի քան 26%-ով), դոլարի փոխարժեքի թանկացումը (ավելի քան 10%-ով):

2021թ. ապրիլի 14-ին ՀՀ ազգային ժողովի ամբիոնից՝ ձվի շուկայում առկա խնդիրների վերաբերյալ վարչապետը հանդես եկավ հայտարարությամբ, որը որևէ կապ չուներ իրականության հետ։ Տպավորություն էր, որ նա կամ չի տիրապետում իրավիճակին, կամ նրան ներկայացրել էին խեղաթյուրված տվյալներ, կամ էլ հերթական անգամ ամբիոնից հայտարարություն արեց, որը, սովորության համաձայն, կարճ ժամանակ անց հերքելու է և հարցնի. «ե՞ս եմ այդպիսի բան ասել։»։

Իսկ ինչ էր ասում Փաշինյանը։ Ըստ Փաշինյանի «տնտեսվարողները պլանավորում են, որ սեզոնին ներքին առաջարկը չի հերիքելու, և ձու պետք է ներկրեն, և ճանապարհին սովորականի նման իրենց պլանավորած ձուն ներկրում էին (…) երեկ ինձ ներկայացրեցին, որ այդ ձուն, որ նախատեսված էր Զատիկին ներկրել Հայաստան, ներկրվել է Զատիկից հետո, Զատիկից երկու-երեք օր հետո»։

Իսկ իրականում պատկերը բոլորովին այլ է, ձուն ոչ թե սովորականի նման ներկրվում էր, այլ հակառակը՝ ձվի ներկրման համար արհեստական խոչընդոտներ էին ստեղծվում.

2021թ. փետրվարի 12-ին, «Արաքս» թռչնաֆաբրիկա ՓԲԸ-ն դիմում է ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական մարմնին՝ Բելոռուսի հանրապետությունից հավի սննդային ձվի ներմուծման թույլտվություն ստանալու համար՝ կանխատեսելով, որ 2020թ. անբարեխիղճ մրցակցության հետևանքով ոլոտում առաջացած խնդիրները՝գերարտադրության ու լճացման հետևանքով արտադրության ծավալների կրճատումը,հանգեցնելու են շուկայում հավի սննդային ձվի դեֆիցիտի:

ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական մարմինը մերժում է դիմումը և ի պատասխան 12.02.2021թ. գրության հայտնում, որ չի թույլատրվում բելոռուսական կազմակերպությունից սննդային ձվի ներմուծումը ՀՀ տարածք։

2021թ. փետրվարի 22-ին Էկոնոմիկայի նախարարություն  է դիմում ՀՀ թռչնաբույծների միությունը, որով հայտնում է Հայաստանի Հանրապետության շուկայում հավի սննդային ձվի դեֆիցիտի և դրա ներմուծման անհրաժեշտության բացակայության մասին՝ վստահեցնելով, որ շուկայում արտադրանքն ամբողջությամբ բավարարում է ներքին պահանջարկը: Միաժամանակ վստահեցնում են, որ արտադրողների կողմից բացթողման գների աճեցում չի նախատեսվում։ Թե ինչով էր պայմանավորված այսպիսի հայտարարությունը, դժվար է ասել։ Կարճ ժամանակ անց իրականությունը բոլորովին այլ էր։

2021թ. մարտի 1-ին «Արաքս» թռչնաֆաբրիկա ՓԲԸ-ն կրկին դիմում է ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ ՌԴ Կրասնոդարի երկրամասի Նովորոսիյսկ քաղաքից հավի սննդային ձվի ներմուծման թույլտվություն ստանալու համար, որին ի պատասխան 2021թ. մարտի 3-ին ստացվում է մերժում՝ Նովորոսիյսկ քաղաքի նկատմամբ թռչունների «նյու քասլ» հիվանդության բռնկման դեպքերի հետ կապված «անորոշ կարգավիճակ» սահմանված լինելու կապակցությամբ: Մարտի 10-ին Կրասնոդարի երկրամասից ներկայացված տեղեկանքով հերքվում է մերժման հիմքը։

Ընկերությունն, այնուամենայնիվ, նախաձեռնում է Հայաստան հավի սննդային ձվի ներմուծման գործընթաց, որը, պայմանավորված ավտոճանապարհների անցանելիության հետ կապված խնդիրներով, Հայաստանի Հանրապետություն է հասնում և շուկա է մտնում միայն 2021թ. ապրիլի երկրորդ տասնօրյակում։ Սակայն, ինչպես նշում է ընկերությունը, հավի սննդային ձվի ներմուծված քանակությունը հեռու էր ծածկելու շուկայի դեֆիցիտը:

Ըստ էության, Զատկին ձվի շուկայում առաջացած խնդիները պայմանավորված չեն եղել միայն Լարսի անցակետում առաջացած խոչընդոտներով, ինչպես ներկայացնում է վարչապետը։ Հավի սննդային ձվի շուկայում խնդիրները գալիս են դեռևս 2019թ.-ից։ Իսկ Զատկի օրերի դեֆիցիտը նաև պետական մարմինների անհետևողական գործողությունների արդյունք էր։

Դրան զուգահեռ մնում են հարցեր, որոնք պետք է պարզվեին պետական մարմինների կողմից, սակայն այդպես էլ իրավասու մարմինների քննության առարկա չեն դարձել։

Մասնավորապես այդ մարմինները պետք է պարզեին, թե շուկայում որ անբարեխիղճ արտադրողներ են իրականացրել դեմպինգային քաղաքականություն, նվազեցրել են գները։ 2020թ-ի փետրվարին այդպիսի մի իմիտացիոն գործընթացը, որով հարուցված վարույթի արդյունքում միայն 11 ամիս անց կայացվեց տուգանքի որոշում 7 թռչնաբուծական ֆաբրիկաների նկատմամբ, այդպես էլ չբացահայտվեց, թե ո՞վ էր դեմպինգային ողջ գործընթացի նախաձեռնողն ու պատասխանատուն։

Ի վերջո անհրաժեշտ է հասկանալ, թե ինչու էին պետական մարմինները հետևողականորեն մերժում ձվի ներկրման թույլտվության տրամադրումը։ Ո՞րն էր այդ մարմինների շահագրգռվածությունը։ Նույն հարցը վերաբերում է նաև այն թռչնաֆաբրիկաներին, որոնք պնդում էին, որ ներմուծման անհրաժեշտություն չկա, եղած ձուն կբավականացնի։ Ի՞նչ է թաքնված այդ գործընթացի հետևում, ում շահերն են հետապնդում ընկերության և սպառողների համար խոչընդոտներ ստեղծողները։

Մենք, իհարկե, իշխանության որևէ գերատեսչությունից խելամիտ պատասխան չենք ակնկալում, որովհետև նրանց գործելաոճն է կեղծելը, ամբիոնից խաբելը։

Ձվի դեֆիցիտի այս պարզ օրինակով ես փորձել եմ ցույց տալ, թե կառավարման ինչպիսի դեֆիցիտ է Հայաստանում։ Մեր պետության մնացյալ ոլորտներում նույն վիճակն է՝ երբ անգրագիտության, սեփական մանր շահերը պետության շահերից բարձր դասելու պատճառով ձախողում են ամբողջական համակարգեր և ոլորտներ։

Դեֆիցիտն այսօր դարձել է մեր պետության այցեքարտը՝ սկզբում դա գրագիտության և լրջության դեֆիցիտն էր, այնուհետև՝ պրոֆեսիոնալիզմի, սոլիդության, գրագետ կառավարման, ի վերջո՝ խաղաղության դեֆիցիտը»։

 

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի ակտիվ մասնակցությունը Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին. ԶախարովաԻրանի նախագահը կայցելի ԿատարՎեհափառը բարձր է գնահատել Սամվել Կարապետյանի Մյուռոնօրհնության կնքահայրությունը ստանձնելու հանձնառությունը«Ուզում եք թոկ փաթաթել Հայաստանի վզին»․ Փաշինյանը՝ արցախցիների վերադարձի մասինՔՊ-ն նոր նախարարի փնտրտուքների մեջ է«Եվրաքվեն» ձախողման շեմին էՀանրային ռադիոյում զանգվածայինկրճատումներ են սպասվումԵրևանում թալանել են դատավորի դստերը պատկանող «Chevrolet Volt»-ը․ վնասը կազմում է 550 հազար դրամՄեդվեդևն ընտրվել է «Ռոստելեկոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահՆեթանյահուն Թել Ավիվում խորհրդակցություն է անցկացրել անվտանգության ուժերի ղեկավարների հետՓաշինյանը թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներին և դասախոսական կազմին է ներկայացրել «Ակադեմիական քաղաք»-ի արվեստի կլաստերըԻնչպիսին է ամբողջ հոկտեմբեր ամսվա եղանակի կանխատեսումը Սիրվարդ Գևորգյանն ազատվել է Արդարադատության փոխնախարարի պաշտոնից Գայ գյուղի վերջնամասում բախվել են մեքենաներ. ծանր վիրավnրներ կան Երևանում «Nissan Sentra»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոց է տեղափոխվել Արթուր Միրանյանը հրավիրվել է Հայաստանի հավաքականQatar Airways-ն անժամկետ չեղարկել է դեպի Հայաստան չվերթերը Հայտնի է թոշակի վճարման օրը Երևանում 13-ամյա դպրոցականից փորձել են գումար շորթել. չստանալով ծեծել են. բանը հասել է գազային ատրճանակին 2018 թվականից Telegram-ը սկսել է բացահայտել հանցագործների IP հասցեներն ու հեռախոսահամարները․ Դուրով Մահացել է Սերվետ ՊողոսյանըԼարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան երթևեկությունը վերականգնվել է ամբողջ ծավալովԳեներալի փաստարկներն ու իշխանության վախերը. ինչո՞ւ է ձևախեղվում Սահմանադրությունը ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՈղբերգական դեպք՝ Վայոց ձորում. կտրված ծառի մի հատվածն ընկել է տղամարդու վրաԱդրբեջանը ADEX-2024 ցուցահանդեսում ցուցադրել է տարածաշրջանում իր մրցակցային ռազմական առավելությունները ՔՊ-ն նոր նախարարի փնտրտուքների մեջ է«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը շարունակվում է «Եվրաքվեն» ձախողման շեմին է Հանրային ռադիոյում զանգվածային կրճատումներ են սպասվումԵրևան-Երասխ ճանապարհին «Ford Transit»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուցԱhաբեկչություն Թել Ավիվում․ զոhերի թիվը հասել է 7-իԾանոթ ու միաժամանակ անհայտ … կահույքՆիկոլ Փաշինյանին հայտնել համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք. Ազգային հպարտության տրիբունալի որոշումըՍարատովում միկրոավտոբուսը բախվել է КамАз-ին․ վիրավորները հոսպիտալացվել են Պատրաստ ենք կրկնել հարձակումը. Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Որտեղի՞ց է մեկնարկելու այսօրվա հանրահավաքը. մանրամասներ «Կարմիր Խաչը հրաժարվել է դատապարտել ադրբեջանական իր մասնաճյուղի գործողությունները Ղարաբաղի շրջափակման ժամանակ»  ««Պատերազմի խաչմերուկ». Փաշինյանի ակտիվությունը, Էրդողանի «չեզոքությունը» և Ալիևի մտադրությունները»Տավուշի մարզի Այրում քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել սողանք, եղել են զոհեր․ պատմության այս օրը (02 հոկտեմբեր)Իրանը հայտարարել է, որ Իսրայելի վրա հարձակումն ավարտված է, Նեթանյահուն խոստացել է պատասխանել 10 օր փոքրիկ ամառ․ առաջիկա օրերի եղանակըՀՀ-ի լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հիմա Ալիևը խոսում է Սյունիքի և Հայաստանի մյուս մարզերի նկատմամբ իրենց ախորժակի և երկարաժամկետ պլանների մասին․ Տիգրան ԱբրահամյանԺամեր շարունակ լույս չի լինիԵրևանն այսուհետ կլինի «Պաշտպանված սրտի քաղաք» ՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է Բախվել են թիվ 51 երթուղայինն ու Mercedes-ը․ վիրավորներ կանԱրթուր Ալեքսանյանի բողոքարկման հարցը հետաձգվել է Ռուսական ռուբլու մասին
Ամենադիտված