Ամանորին գրեթե չենք հանգստանա․ Կառավարության նոր նախագիծը (տեսանյութ)
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԿառավարությունում տնտեսական ճգնաժամից դուրս գալու տարբերակները քննարկեցին ու կանգ առան Ամանորին մարդկանց հանգստյան օրերից զրկելու նախագծի վրա։ Դրանով առաջարկվում է ոչ աշխատանքային օրերի ցուցակից հանել հունվարի 2-ը, 3-ը, 4–ը, 5–ը և 7–ը։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ օրենքի ընդունմամբ տարեկան ՀՆԱ–ն կաճի մոտ 1․5 տոկոս։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նախագծին դեմ քվեարկեց ու նշեց՝ այդպես նվազում է Աշխատանքային օրենսգրքով նախատեսված հանգստյան օրերի քանակը։ Բացի դրանից, այդ 7 օրերից 2–ը շաբաթ–կիրակի են։
Նախագծին արձագանքեցին նաև տնտեսագետները՝ նշելով, որ տնտեսության ամենակարևոր ու լուրջ խնդիրն Ամանորին հանգստանալը չէ։ Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի խոսքով՝ շատ ավելի կարևոր է բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը։
5–ից 6 տարի քննարկվող նախագիծը կմնա օրակարգում՝ հավելյալ քննարկման համար։