Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոմունիկացիաների ապաշրջափակման մասին բոլոր հիմնավորումները եղել են «Քոմեդի քլաբի» ժանրից, ոչ մի խելամիտ հիմնավորում դեռ չենք լսել իշխանություններից․ թուրքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի խոսքով՝ 20202. նոյեմբերի 9-ի համաձայնագիրն ստորագրելուց հետո կոմունիկացիաների ապաշրջափակման մասին մանրամասներ Հայաստանում գիտի միայն մեկ մարդ, և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է։

Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի հայտարարությանը, ըստ որի, Ադրբեջանն սկսել է դեպի Նախիջևան ճանապարհի շինարարությունը, որը պետք է ավարտին հասցվի կարճ ժամկետներում։

«Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա չի բացատրել, թե ինչ է լինելու, ո՛չ ժամկետներից ենք տեղյակ, ո՛չ էլ գիտենք, թե ինչ ենթակառուցվածքներ է ենթադրում այդ ապաշրջափակումը՝ միջա՞նցք է լինելու, փողո՞ց է, տարանցիկ ճանապա՞րհ է։ Շատ հակասական հայտարարություններ են արվում»,- ասաց նա։

Նշենք, որ թուրք նախարարը հայտարարել էր, որ անհրաժեշտ է արդիականացնել նաև Նախիջևանի երկաթուղիները, ինչից հետո սկսել Ադրբեջանից Նախիջևան ուղիղ երկաթգծի կառուցումը՝ այդպիսով ապահովելով Թուրքիայի և Ադրբեջանի միջև ուղիղ, այլ ոչ թե Վրաստանի տարածքով երկաթուղային հաղորդակցությունը։

Անդրանիկ Իսպիրյանը նման հայտարարությունը շատ տարօրինակ համարեց՝ նկատելով, որ դա մեզ համար աբսուրդային է։ «Ի՞նչ է նշանակում ճանապարհ՝ Ադրբեջանից ուղիղ Թուրքիա։ Մեջտեղում, ի վերջո, Հայաստան կա։ Այսինքն՝ պարզաբանումների կարիք կա, որոնց պատասխանները գիտեն միայն այսօրվա իշխանությունները, ի դեմս վարչապետի։ Մենք որքան էլ փորձենք ինչ-որ բան մեկնաբանել, դրանք բոլորը կլինեն թերի և ենթադրությունների հիման վրա»,- ասաց նա։

Թուրքագետը նշեց, որ չենք կարող ասել, թե արդյոք Ադրբեջանի կողմից շտապողականություն է դրսևորվում՝ հիմա նախատեսելով ճանապարհի կառուցումը, քանի որ չգիտենք, թե ինչ ժամկետներ կան նոյեմբերի 9-ի համաձայնագրում։

«Մենք ոչինչ չգիտենք այդ համաձայնագրի մասին, չգիտենք, թե արդյոք ժամկետներ կան, թե՝ ոչ։ Հայաստանը հիմա նախընտրական փուլ է մտել, և հիմա պարզապես խուսափում են ժամկետների մասին խոսելուց՝ իշխանությունների դեմ բողոքի ալիք չառաջացնելու համար»,- ասաց նա և մատնանշեց Նիկոլ Փաշինյանի վերջերս արած հայտարարությունը, թե մենք էլ միջանցք ենք ունենալու Նախիջևանով։

«Այսինքն՝ նա էլ չէր բացառել, նորմալ էր վերաբերվել նման գործընթացներին։ Եվ եթե Թուրքիայում և Ադրբեջանում էլ սկսել են ճանապարհ կառուցել, նշանակում է՝ ինչ–որ պայմանավորվածություն կա։ Պարզապես հայտարարություն չէ, որ արդեն աշխատանք է տարվում»,- ասաց նա։

Անդրանիկ Իսպիրյանի խոսքով՝ ընդհանրապես Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանների բացման պարագայում պետք է կատարվեն լուրջ ուսումնասիրություններ, ռիսկերի գնահատման կարիք կա։ Նա մատնանշեց, որ հայ-թուրքական սահմանների բացման հետ կապված ժամանակին՝ 2008-2009 թթ․ կատարվել են նման ուսումնասիրություններ, որոնց արդյունքներով, դեռ այն ժամանակ նկատվել էր հասարակական բարոյահոգեբանական ճնշման գործոնը, տնտեսական ոլորտում Հայաստանը տուժելու էր։

«Հիմա, երբ պատերազմի արդյունքում նորմալ չեն գործում պետական ինստիտուտները, հիմա էլ բոլորը լծված են ոչ թե պետական կառավարմանը, այլ՝ ընտրություններին իրենց հաղթանակը ապահովելու գործին։ Այս պարագայում ավելի վատ վիճակում ենք, քան 13 տարի առաջ»,- ասաց նա։

Անդրադառնալով Հայաստանում հնարավոր տնտեսական խնդիրներին՝ Անդրանիկ Իսպիրյանը չբացառեց տնտեսական էքսպանսիան, մեզ մոտ ջերմոցային տնտեսությունները կարող են պարզապես վերանալ՝ Թուրքիայից, օրինակ, լոլիկի մեծ քանակի ներմուծման պարագայում։

«Բաց սահմաններ լինելու դեպքում թուրքական կապիտալը կներխուժի Հայաստան, և կփորձեն քաղաքական ազդեցություն ձեռք բերել։ Բաց սահմանների դեպքում կապիտալը կարող է լինել ապահովագրված։ Կապիտալի առկայության պայմաններում արդեն հեշտ կլինի քաղաքական լոբբինգը, ինչը ազգային անվտանգության հարց կարող է դառնալ մեզ համար,- ասաց նա` նաև նկատելով, որ մեր Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերն առանց այդ էլ հիմա ծանրաբեռնված են, իսկ հայ-թուրքական սահմանները բացելու դեպքում այն ավելի է մեծանալու,- Մենք պատրաստ չենք սահմանները բացելուն։ Իհարկե, նորմալ է, երբ երկու երկրերի միջև սահմաններ են բացվում, բայց դա պետք է ունենա խելամիտ ձև, պետք է պատրաստ լինել այդ ամեն ինչին»։

Ադրբեջանի հետ մեր սահմանները բացվելու դեպքում, ըստ նրա, ավելի անհասկանալի է, թե ինչ է լինելու։ «Երբ տեսնում ենք, որ Սյունիքում ոչխարներ են գողանում, գերիներին հրաժարվում են վերադարձնել, ռազմավարի պուրակ են բացում Բաքվում, հետո աշակերտներին տանում են, որ ուրախանան հայ գերիների խրտվիլակներով, այս պարագայում բարեկամությունը, ինչպես ասում են մեր իշխանությունները, ես չեմ պատկերացնում»,- ասաց նա։

Անդրանիկ Իսպիրյանի խոսքով՝ այսօրվա իշխանություններն ընդհանրապես ոչ պրոֆեսիոնալ են, կարիք ունեն խորհրդականների, որ եթե սահմանների բացումն անխուսափելի է լինելու, պատրաստեն դրան հասարակությանը և պետական ինստիտուտներին։

«Միշտ ինձ համար հեշտ է եղել մոտավոր կանխատեսումներ անելը, և հիմնականում դրանք ճիշտ են եղել, բայց այս պարագայում, երբ ամեն ինչ ներկայացված է նոյեմբերի 9-ի համաձայնագրում, որի պայմանները մեզ անհայտ են, մեր կանխատեսումները մեր երևակայության արդյունքն են լինելու,- ասաց նա՝ նկատելով, որ իր պատկերացմամբ, տեղեկատվությունը մաս-մաս են ներկայացնում, որ բողոքի մեծ ալիք չբարձրանա,– Իրենց պատգմավորները իրենց ցնդաբանություններով առաջ են գնում, որևէ հիմնավորում չի եղել համաձայնագրի կոմունիկացիաների ապաշրջափակմանը վերաբերող կետի հետ կապված։ Բոլոր հիմնավորումները եղել են «Քոմեդի քլաբի» ժանրից, ոչ մի խելամիտ հիմնավորում դեռ չենք լսել իշխանություններից»։

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի ակտիվ մասնակցությունը Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին. ԶախարովաԻրանի նախագահը կայցելի ԿատարՎեհափառը բարձր է գնահատել Սամվել Կարապետյանի Մյուռոնօրհնության կնքահայրությունը ստանձնելու հանձնառությունը«Ուզում եք թոկ փաթաթել Հայաստանի վզին»․ Փաշինյանը՝ արցախցիների վերադարձի մասինՔՊ-ն նոր նախարարի փնտրտուքների մեջ է«Եվրաքվեն» ձախողման շեմին էՀանրային ռադիոյում զանգվածայինկրճատումներ են սպասվումԵրևանում թալանել են դատավորի դստերը պատկանող «Chevrolet Volt»-ը․ վնասը կազմում է 550 հազար դրամՄեդվեդևն ընտրվել է «Ռոստելեկոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահՆեթանյահուն Թել Ավիվում խորհրդակցություն է անցկացրել անվտանգության ուժերի ղեկավարների հետՓաշինյանը թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներին և դասախոսական կազմին է ներկայացրել «Ակադեմիական քաղաք»-ի արվեստի կլաստերըԻնչպիսին է ամբողջ հոկտեմբեր ամսվա եղանակի կանխատեսումը Սիրվարդ Գևորգյանն ազատվել է Արդարադատության փոխնախարարի պաշտոնից Գայ գյուղի վերջնամասում բախվել են մեքենաներ. ծանր վիրավnրներ կան Երևանում «Nissan Sentra»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոց է տեղափոխվել Արթուր Միրանյանը հրավիրվել է Հայաստանի հավաքականQatar Airways-ն անժամկետ չեղարկել է դեպի Հայաստան չվերթերը Հայտնի է թոշակի վճարման օրը Երևանում 13-ամյա դպրոցականից փորձել են գումար շորթել. չստանալով ծեծել են. բանը հասել է գազային ատրճանակին 2018 թվականից Telegram-ը սկսել է բացահայտել հանցագործների IP հասցեներն ու հեռախոսահամարները․ Դուրով Մահացել է Սերվետ ՊողոսյանըԼարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան երթևեկությունը վերականգնվել է ամբողջ ծավալովԳեներալի փաստարկներն ու իշխանության վախերը. ինչո՞ւ է ձևախեղվում Սահմանադրությունը ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՈղբերգական դեպք՝ Վայոց ձորում. կտրված ծառի մի հատվածն ընկել է տղամարդու վրաԱդրբեջանը ADEX-2024 ցուցահանդեսում ցուցադրել է տարածաշրջանում իր մրցակցային ռազմական առավելությունները ՔՊ-ն նոր նախարարի փնտրտուքների մեջ է«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը շարունակվում է «Եվրաքվեն» ձախողման շեմին է Հանրային ռադիոյում զանգվածային կրճատումներ են սպասվումԵրևան-Երասխ ճանապարհին «Ford Transit»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուցԱhաբեկչություն Թել Ավիվում․ զոhերի թիվը հասել է 7-իԾանոթ ու միաժամանակ անհայտ … կահույքՆիկոլ Փաշինյանին հայտնել համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք. Ազգային հպարտության տրիբունալի որոշումըՍարատովում միկրոավտոբուսը բախվել է КамАз-ին․ վիրավորները հոսպիտալացվել են Պատրաստ ենք կրկնել հարձակումը. Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Որտեղի՞ց է մեկնարկելու այսօրվա հանրահավաքը. մանրամասներ «Կարմիր Խաչը հրաժարվել է դատապարտել ադրբեջանական իր մասնաճյուղի գործողությունները Ղարաբաղի շրջափակման ժամանակ»  ««Պատերազմի խաչմերուկ». Փաշինյանի ակտիվությունը, Էրդողանի «չեզոքությունը» և Ալիևի մտադրությունները»Տավուշի մարզի Այրում քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել սողանք, եղել են զոհեր․ պատմության այս օրը (02 հոկտեմբեր)Իրանը հայտարարել է, որ Իսրայելի վրա հարձակումն ավարտված է, Նեթանյահուն խոստացել է պատասխանել 10 օր փոքրիկ ամառ․ առաջիկա օրերի եղանակըՀՀ-ի լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հիմա Ալիևը խոսում է Սյունիքի և Հայաստանի մյուս մարզերի նկատմամբ իրենց ախորժակի և երկարաժամկետ պլանների մասին․ Տիգրան ԱբրահամյանԺամեր շարունակ լույս չի լինիԵրևանն այսուհետ կլինի «Պաշտպանված սրտի քաղաք» ՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է Բախվել են թիվ 51 երթուղայինն ու Mercedes-ը․ վիրավորներ կանԱրթուր Ալեքսանյանի բողոքարկման հարցը հետաձգվել է Ռուսական ռուբլու մասին
Ամենադիտված