Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այս վանդալիզմը կասեցնել է պետք». Նաիրա Զոհրաբյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր մեկնարկել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որի օրակարգում քննարկվել է մշակութային եւ կրոնական արժեքների պահպանության հարցը:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսել է նոյեմբերի 10-ի կապիտուլյացիոն համաձայնագրից հետո ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրերում ադրբեջանական վանդալիզմի մասին՝ նշելով, որ 21-րդ դարում ֆաշիստական պետություն Ադրբեջանը պղծում եւ ոչնչացնում է հայկական մշակութային կոթողները, Ալիեւը եւ իր կինն անձամբ են հրահանգում վերացնել հայկականության բոլոր հետքերը եկեղեցիների վրայից:

Նաիրա Զոհրաբյանը կոչ է արել Վեհաժողովին դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրեր եւ կասեցնել 21-րդ դարի մշակութային վանդալիզմը:

Հայ պատգամավորը Վեհաժողովին ներկայացրել է Ալիեւի հակահայ հայտարարությունները՝ նշելով, որ հայերին շուն եւ շակալ համարող Ալիեւին Վեհաժողովը պետք է լռեցնի:

Իր ելույթում Զոհրաբյանն ասել է.

«Հարգելի գործընկերներ,

Տիկին Կովաչ, դուք հրաշալի զեկույց եք պատրաստել Եվրոպայում ազգային փոքրամասնությունների ինքնության, մշակույթի, կրոնի պաշտպանության կարեւորության մասին։

Այո, դուք իրավացի եք։ Այսօր ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանումը կարեւորագույն խնդիր է։ Սակայն նույնքան կարեւոր է դեռեւս չճանաչված պետություններում մարդու իրավունքի պաշտպանությունը, մշակութային եւ կրոնական արժեքների պաշտպանությունը։ Այսօր ես խոսելու եմ Արցախի մասին, որի զգալի մասը նոյեմբերի 10-ի համաձայնագրով անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ես այսօր հերթական ահազանգն եմ հնչեցնելու Արցախում հայկական բազմադարյա մշակութային կոթողների՝ եկեղեցիների, խաչքարերի, վանքերի ոչնչացման, վանդալիզմի հետ կապված եւ դիմելու եմ մեր Վեհաժողովին՝ կազմել դիտորդական առաքելություն, այցելել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական բնակավայրեր եւ տեսնել, թե ինչ վիճակում է հայկական մշակութային ժառանգությունը։

Նոյեմբերի10-ի համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո ադրբեջանցի զինյալները Շուշիում պղծեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողը, պղծեցին Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին, հենց պատերազմի օրերին հատուկ նշանառությամբ երկու անգամ ռմբակոծվեց Ղազանչեցոց եկեղեցին, օրեր առաջ BBC-ն ռեպորտաժ հրապարակեց, որտեղ լրագրողը հետաքննել է Մեխակավան բնակավայրի (Ջաբրայիլի) Սուրբ Զորավոր եկեղեցու անհետացումը։ Բոլորս տեսանք, թե ինչպես էին Ալիեւն ու իր կինը տեսախցիկների առաջ հրահանգում հայկական եկեղեցիներից ջնջել  հայատառ գրությունները։  Եւ այս ամենը տեղի է ունենում 21-րդ դարում։

Հարգելի գործընկերներ, այս զեկուցում խոսվում է նաեւ էթնիկ ատելության հրահրումների մասին եւ ես ձեզ կներկայացնեմ Ադրբեջանի նախագահի՝ ընդամենը վերջին մի քանի ամիսներին արած հայատյաց եւ ռասիստական հայտարարությունները, որոնց մինչ օրս որեւէ գնահատական չի տրվել։ «Մենք շարունակելու ենք վռնդել այդ սուտասաններին՝ հայերին: 30 տարի Արցախը եղել է վայրի հրեշների ձեռքում, վայրի գազանների ձեռքում, շակալների ձեռքում։ Մենք հասանք նրան, որ Հայաստանը մեկուսացրեցինք միջազգային եւ տարածաշրջանային բոլոր ծրագրերից»: Սրանք Ալիեւի խոսքերն են։ Մարտի 5-ին «Նոր Ադրբեջան» կուսակցության  համագումարում Ալիեւը հայտարարեց՝ «Երիտասարդ սերունդը մեծացել է թշնամու հանդեպ ատելությամբ եւ այս պատերազմի արդյունքները այդ դաստիարակության հետեւանք են»:

Եւս մեկ օրինակ. Ալիեւի հայտնի խոսքերը՝ «մենք հայերին վռնդելու ենք շների պես», ահա հենց այդպես էլ՝ «Իթի գովան», այսինքն՝ վռնդել շների պես, իրենք անվանեցին իրենց նոր արտադրության անօդաչու սարքերը։

Հարգելի գործընկերներ, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրերում վտանգված է համաշխարհային մշակույթի մաս կազմող հայկական մշակութային ժառանգությունը՝ հարյուրավոր եկեղեցիներ, վանքներ, սրբավայրեր, խաչքարեր։ Հայերի հանդեպ ատելությամբ մեծացած սերունդը հրճվագին ճիչերով պղծում է այդ կոթողներն ու տեսանյութերը տարածում սոցիալական մեդիայում։ Այս վանդալիզմը կասեցնել է պետք։ Այլապես ուշ կլինի, ինչպես ուշ եղավ Նախիջեւանի Ջուղա բնակավայրում հայկական միջնադարյան խաչքարերի ոչնչացման դեպքում, երբ մինչ մենք մտածում էինք ի՞նչ անել՝ ադրբեջանցիները հողին հավասարեցրեցին համաշխարհային մշակույթի այդ բացառիկ կոթողները»։

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի ակտիվ մասնակցությունը Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին. ԶախարովաԻրանի նախագահը կայցելի ԿատարՎեհափառը բարձր է գնահատել Սամվել Կարապետյանի Մյուռոնօրհնության կնքահայրությունը ստանձնելու հանձնառությունը«Ուզում եք թոկ փաթաթել Հայաստանի վզին»․ Փաշինյանը՝ արցախցիների վերադարձի մասինՔՊ-ն նոր նախարարի փնտրտուքների մեջ է«Եվրաքվեն» ձախողման շեմին էՀանրային ռադիոյում զանգվածայինկրճատումներ են սպասվումԵրևանում թալանել են դատավորի դստերը պատկանող «Chevrolet Volt»-ը․ վնասը կազմում է 550 հազար դրամՄեդվեդևն ընտրվել է «Ռոստելեկոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահՆեթանյահուն Թել Ավիվում խորհրդակցություն է անցկացրել անվտանգության ուժերի ղեկավարների հետՓաշինյանը թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներին և դասախոսական կազմին է ներկայացրել «Ակադեմիական քաղաք»-ի արվեստի կլաստերըԻնչպիսին է ամբողջ հոկտեմբեր ամսվա եղանակի կանխատեսումը Սիրվարդ Գևորգյանն ազատվել է Արդարադատության փոխնախարարի պաշտոնից Գայ գյուղի վերջնամասում բախվել են մեքենաներ. ծանր վիրավnրներ կան Երևանում «Nissan Sentra»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոց է տեղափոխվել Արթուր Միրանյանը հրավիրվել է Հայաստանի հավաքականQatar Airways-ն անժամկետ չեղարկել է դեպի Հայաստան չվերթերը Հայտնի է թոշակի վճարման օրը Երևանում 13-ամյա դպրոցականից փորձել են գումար շորթել. չստանալով ծեծել են. բանը հասել է գազային ատրճանակին 2018 թվականից Telegram-ը սկսել է բացահայտել հանցագործների IP հասցեներն ու հեռախոսահամարները․ Դուրով Մահացել է Սերվետ ՊողոսյանըԼարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան երթևեկությունը վերականգնվել է ամբողջ ծավալովԳեներալի փաստարկներն ու իշխանության վախերը. ինչո՞ւ է ձևախեղվում Սահմանադրությունը ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՈղբերգական դեպք՝ Վայոց ձորում. կտրված ծառի մի հատվածն ընկել է տղամարդու վրաԱդրբեջանը ADEX-2024 ցուցահանդեսում ցուցադրել է տարածաշրջանում իր մրցակցային ռազմական առավելությունները ՔՊ-ն նոր նախարարի փնտրտուքների մեջ է«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը շարունակվում է «Եվրաքվեն» ձախողման շեմին է Հանրային ռադիոյում զանգվածային կրճատումներ են սպասվումԵրևան-Երասխ ճանապարհին «Ford Transit»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուցԱhաբեկչություն Թել Ավիվում․ զոhերի թիվը հասել է 7-իԾանոթ ու միաժամանակ անհայտ … կահույքՆիկոլ Փաշինյանին հայտնել համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք. Ազգային հպարտության տրիբունալի որոշումըՍարատովում միկրոավտոբուսը բախվել է КамАз-ին․ վիրավորները հոսպիտալացվել են Պատրաստ ենք կրկնել հարձակումը. Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Որտեղի՞ց է մեկնարկելու այսօրվա հանրահավաքը. մանրամասներ «Կարմիր Խաչը հրաժարվել է դատապարտել ադրբեջանական իր մասնաճյուղի գործողությունները Ղարաբաղի շրջափակման ժամանակ»  ««Պատերազմի խաչմերուկ». Փաշինյանի ակտիվությունը, Էրդողանի «չեզոքությունը» և Ալիևի մտադրությունները»Տավուշի մարզի Այրում քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել սողանք, եղել են զոհեր․ պատմության այս օրը (02 հոկտեմբեր)Իրանը հայտարարել է, որ Իսրայելի վրա հարձակումն ավարտված է, Նեթանյահուն խոստացել է պատասխանել 10 օր փոքրիկ ամառ․ առաջիկա օրերի եղանակըՀՀ-ի լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հիմա Ալիևը խոսում է Սյունիքի և Հայաստանի մյուս մարզերի նկատմամբ իրենց ախորժակի և երկարաժամկետ պլանների մասին․ Տիգրան ԱբրահամյանԺամեր շարունակ լույս չի լինիԵրևանն այսուհետ կլինի «Պաշտպանված սրտի քաղաք» ՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է Բախվել են թիվ 51 երթուղայինն ու Mercedes-ը․ վիրավորներ կանԱրթուր Ալեքսանյանի բողոքարկման հարցը հետաձգվել է Ռուսական ռուբլու մասին
Ամենադիտված