Արմեն Սարգսյանն այցելել է Սյունյաց թեմի առաջնորդանիստ Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի և մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ այցելել է Սյունյաց թեմի առաջնորդանիստ Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նախագահ Սարգսյանին դիմավորել է Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար վարդապետ Հակոբյանը։