Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կապիտուլյացիոն ակտը ստորագրած դավաճանը հնարավոր է նոր դավադրություններ կազմակերպի Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի դեմ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջերս ԱԺ-ում պատգամավորները վարչապետի հայտարարություններին հոտնկայս ծափահարեցին, ինչը բուռն արձագանքի արժանացավ ժողովրդի կողմից։ Ծափահարողները իշխանական ողջ խմբակցությունն ու կառավարության անդամներն էին։  Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ։

—Պարոն Համբարյան, սա ինչի՞ դրսևորում է։

— Այդ վարքագիծը հրահանգված էր հենց դավաճան Նիկոլի կողմից, որը իր կառավարության անդամներին և երեսփոխան իշխանավորներին հորդորել էր նման վարքագիծ, որ   ցույց տա իր հանդեպ իր թիմի հարգանքն ու պատիվը։ Այս քայլով իրենք նաև մեսիջ են ուղարկում ընդդիմադիրներին, որ իրենք միակուռ են և  իրենք սպասվելիք ԱԺ ընտրություններին շատ մարտական են տրամադրված։  Այս ամենի մեջ կարելի է տեսնել այդ դավաճան Նիկոլի ագրեսիվ պահվածքը իրեն սպասարկող նույն պատգամավորներ կոչվածների բավական ագրեսիվ և լկտի  հռետորաբանությունը,  որը նաև շարունակվեց  նիստին հաջորդող օրերին։ Այնպես որ, սրանք բոլորը նույն  կաթսայի մեջ եփվող  գործընթաց է  և միմյանցից տարանջատել պետք չէ։ 

—ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Արցախի հարցով հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով համանախագահների հովանու ներքո հնարավորինս շուտ վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը։ Ըստ նրանց՝ հատուկ ուշադրություն պետք է դարձնել վերջնական, համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը՝ կողմերին հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա։ Ի՞նչ ուղերձներ է պարունակում այս հայտարարությունը, ի՞նչ կարող է փոխվել սրանից հետո։

—  Հայտարարությունը շատ դրական եմ գնահատում` հաշվի առնելով մեր ազգային շահերը։ Բայց այստեղ խնդիրը հետևյալն է, որ մենք պարտված կողմ լինելով հիմա այդքան էլ  հնարավորություն չունենք  թելադրելու հակառակ կողմին, որ ընդունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները որպես ի գիտություն։ Իսկ ինչպես մենք գիտենք, ադրբեջանական կողմը Նիկոլի կողմից ստորագրված կապիտուլյացիոն ակտից անմիջապես հետո հայտարարեց, որ  Արցախյան հարցը իր համար լուծված է և  միջնորդները` Մինսկի խմբի համանախագահները, ժամանեցին տարածաշրջան,  Ադրբեջանի բռնապետը  նրանց շատ վատ ընդունեց  և նրանց երեսին էլ ասեց, որ նրանց խնդրանքով է ընդունում,  բայց ինքը խնդիր չունի այդ ձևաչափով  բանակցելու Արցախյան հարցի  կարգավորման վերաբերյալ, քանի որ  Ալիևի համար  Արցախյան հարցը արդեն լուծված է։ Այստեղ խնդիրը հետևյալն է, որ որքան հիմա Մինսկի խմբի համանախագահները  հայտարարություններով հանդես գան, իսկ մենք  տեսել ենք, որ Մինսկի խմբի ձևավորումից՝ 1992 թվականից ի վեր  այդպիսի հայտարարություններ բազմիցս եղել են, բայց այդ հայտարարությունները այդքան էլ չեն ազդում  բանակցային գործընթացի  վրա։ Ճիշտ է, մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ը  մենք հաղթանակած պետություն ենք եղել և հանդես ենք եկել մեր սեփական շահերից։ Հիմա պետք է հասկանալ, որ հաղթանակած է ադրբեջանական կողմը և հաղթել է բավական լավ սկզբով, որովհետև 5+2-ից բացի ադրբեջանական կողմը ունի  նաև  ամբողջ Հադրութի շրջանը, գրեթե ամբողջ Շուշիի շրջանը` Շուշի բերդաքաղաքով, ունի Մարտակերտի, Մարտունու  շրջանից որոշ գրաված տարածքներ, որոնք նախկինում  իր վերահսկողության տակ չեն եղել և հիմա  ադրբեջանական կողմը ուժեղի դիրքերից է  հանդես գալիս և հաշվի առնելով նաև իր ֆինանսական   դրությունը, ինչպես նաև դիվանագիտական օժանդակությունը, որ ինքը իր ֆինանսական  հնարավորությունների միջոցով ստանում է  տարբեր երկրներում  ադրբեջանամետ լոբիզմով զբաղվելով, կարող եմ նշել, որ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը այնքան էլ մեծ  ազդեցություն չի կարող ունենալ բանակցային գործընթացի վրա։ Լավագույն դեպքում Ալիևը բանակցային սեղանի շուրջ կնստի համանախագահող երկրների ներկայացուցիչների  հետ, նույնիսկ կհամաձայնվի հանդիպել  դավաճան և իր կողմից կապիտույիացիայի ենթարկված Նիկոլի հետ,  բայց չեմ կարծում, որ դա կարող է գլոբալ ազդեցություն ունենալ ի օգուտ Հայաստանի։ Մենք հիմա կարող ենք շատ հետաքրքիր գործընթացների ականատես լինել,  երբ  Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ  Հայաստանի դավաճան վարչապետը կարող է պրոադրբեջանական  փաստաթղթերի տակ ստորագրություն դնել, ինչու ոչ  Նիկոլը բազմիցս ցույց է տվել, որ ինքը  պետական մտածելակերպից զուրկ  անձնավորություն է և  նվաստացած և նսեմացած լինելով  ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից, իրենք  կարող են պարտադրել ստորագրել  ամեն մի փաստաթղթի տակ,  որտեղ բազմաթիվ հակահայկական  կետեր կլինեն։ Եվ նույն դավաճանը  չակերտավոր ասած` մարսելով նոյեմբերի 9-ի  կապիտուլյացիոն ակտը, հիմա չի բացառվում, որ նորանոր դավադրություններ կազմակերպի Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի դեմ` արդեն շատ լավ կիրառելով իրեն բնորոշ կեղծիքները  և մանիպուլիացյաները  ամեն ինչում շարունակի մեղադրել նախկիններին,  բայց իրականում ինքը լինի ամենի հեղինակը։ 

—ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ԼՂԻՄ տարածքի դեօկուպացիայի խնդիրը բանակցային հարց դարձնելու նպատակի մասին։ Ինչպե՞ս եք գնահատում։

— Ինքը պարտություն է կրել, ինքը  հանձնել է մեր տարածքները, ի դեպ  հանձնել է մեծ մասը՝ մոտ 80 %-ը առանց պատերազմի։ Եթե ուզում եք ճիշտը իմանալ, ապա 44 օրյա ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանին  հաջողվել է գրանցել մոտ 3000 քմ տարածք  մնացած 10000 քմ տարածքը  Ադրբեջանը ստացել է սկուտեղի վրա։ Ինչ վերաբերում է իր նախապայմաններին, ապա պետք է  նշեմ, որ Բաքուն արհամարած կունենա իր նախապայմանների վրա, քանի որ ինքը  հիմա հաղթանակած է և ուժեղի կողմից է հանդես գալիս, իսկ այդ բանակցությունները  կարող են կրկին մի 20-25 տարի տևել,  ինչ է եղել որ, մինչ այս պատերազմ մենք Մինսկի խմբի բանակցություններում հաղթած կողմ ենք եղել,  իսկ վերջում դավաճան Նիկոլը եկավ իշխանության, դիտավորյալ պատերազմ  սանձազերծեց, դիտավորյալ  այսքան մարդու սպանդի տարավ և դիտավորյալ  մեզ տարավ պարտության, իսկ հիմա  ինքը ԱԺ-ի ամբիոնից խոսում է նախապայմաններով , իսկ ում են պետք կապիտուլյանտի զառանցանքները։ Դա ոչ օգուտ է տալու պաշտոնական Երևանին, ոչ էլ ընդունվելու է Բաքվի կողմից։  Ես Նիկոլի հայտարարություններին հաշվի չեմ առնի, որովհետև ուղղակի ծիծաղելի է. 5 ամիս առաջ սկուտեղի վրա Ադրբեջանին է հանձնում  Արցախի 75 տոկոսը, իսկ հիմա  նախապայմաններով է հանդես գալիս, ինչ դեօկուպացիայի մասին է խոսում  և ինչու է վստահ, որ իր նախապայմանները կնդունվեն  իրեն ծնկի բերած Բաքվի կողմից։ Դե երազելը վատ բան չէ  և նա իրեն երկրպագող նիկոլականներին կերակրում է այսպիսի սին ելույթներով`  ինչը իր մոտ լավ է ստացվում։ Դե հայտարարում է էլի ով հավատաց լավ, ով ոչ  հանգիստ կսպասի մինչև  այդ երազանքները կյանքի կկոչվեն։

Սոնա Գիշյան

www.1or.am

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի ակտիվ մասնակցությունը Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին. ԶախարովաԻրանի նախագահը կայցելի ԿատարՎեհափառը բարձր է գնահատել Սամվել Կարապետյանի Մյուռոնօրհնության կնքահայրությունը ստանձնելու հանձնառությունը«Ուզում եք թոկ փաթաթել Հայաստանի վզին»․ Փաշինյանը՝ արցախցիների վերադարձի մասինՔՊ-ն նոր նախարարի փնտրտուքների մեջ է«Եվրաքվեն» ձախողման շեմին էՀանրային ռադիոյում զանգվածայինկրճատումներ են սպասվումԵրևանում թալանել են դատավորի դստերը պատկանող «Chevrolet Volt»-ը․ վնասը կազմում է 550 հազար դրամՄեդվեդևն ընտրվել է «Ռոստելեկոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահՆեթանյահուն Թել Ավիվում խորհրդակցություն է անցկացրել անվտանգության ուժերի ղեկավարների հետՓաշինյանը թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներին և դասախոսական կազմին է ներկայացրել «Ակադեմիական քաղաք»-ի արվեստի կլաստերըԻնչպիսին է ամբողջ հոկտեմբեր ամսվա եղանակի կանխատեսումը Սիրվարդ Գևորգյանն ազատվել է Արդարադատության փոխնախարարի պաշտոնից Գայ գյուղի վերջնամասում բախվել են մեքենաներ. ծանր վիրավnրներ կան Երևանում «Nissan Sentra»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոց է տեղափոխվել Արթուր Միրանյանը հրավիրվել է Հայաստանի հավաքականQatar Airways-ն անժամկետ չեղարկել է դեպի Հայաստան չվերթերը Հայտնի է թոշակի վճարման օրը Երևանում 13-ամյա դպրոցականից փորձել են գումար շորթել. չստանալով ծեծել են. բանը հասել է գազային ատրճանակին 2018 թվականից Telegram-ը սկսել է բացահայտել հանցագործների IP հասցեներն ու հեռախոսահամարները․ Դուրով Մահացել է Սերվետ ՊողոսյանըԼարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան երթևեկությունը վերականգնվել է ամբողջ ծավալովԳեներալի փաստարկներն ու իշխանության վախերը. ինչո՞ւ է ձևախեղվում Սահմանադրությունը ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՈղբերգական դեպք՝ Վայոց ձորում. կտրված ծառի մի հատվածն ընկել է տղամարդու վրաԱդրբեջանը ADEX-2024 ցուցահանդեսում ցուցադրել է տարածաշրջանում իր մրցակցային ռազմական առավելությունները ՔՊ-ն նոր նախարարի փնտրտուքների մեջ է«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը շարունակվում է «Եվրաքվեն» ձախողման շեմին է Հանրային ռադիոյում զանգվածային կրճատումներ են սպասվումԵրևան-Երասխ ճանապարհին «Ford Transit»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուցԱhաբեկչություն Թել Ավիվում․ զոhերի թիվը հասել է 7-իԾանոթ ու միաժամանակ անհայտ … կահույքՆիկոլ Փաշինյանին հայտնել համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք. Ազգային հպարտության տրիբունալի որոշումըՍարատովում միկրոավտոբուսը բախվել է КамАз-ին․ վիրավորները հոսպիտալացվել են Պատրաստ ենք կրկնել հարձակումը. Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Որտեղի՞ց է մեկնարկելու այսօրվա հանրահավաքը. մանրամասներ «Կարմիր Խաչը հրաժարվել է դատապարտել ադրբեջանական իր մասնաճյուղի գործողությունները Ղարաբաղի շրջափակման ժամանակ»  ««Պատերազմի խաչմերուկ». Փաշինյանի ակտիվությունը, Էրդողանի «չեզոքությունը» և Ալիևի մտադրությունները»Տավուշի մարզի Այրում քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել սողանք, եղել են զոհեր․ պատմության այս օրը (02 հոկտեմբեր)Իրանը հայտարարել է, որ Իսրայելի վրա հարձակումն ավարտված է, Նեթանյահուն խոստացել է պատասխանել 10 օր փոքրիկ ամառ․ առաջիկա օրերի եղանակըՀՀ-ի լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հիմա Ալիևը խոսում է Սյունիքի և Հայաստանի մյուս մարզերի նկատմամբ իրենց ախորժակի և երկարաժամկետ պլանների մասին․ Տիգրան ԱբրահամյանԺամեր շարունակ լույս չի լինիԵրևանն այսուհետ կլինի «Պաշտպանված սրտի քաղաք» ՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է Բախվել են թիվ 51 երթուղայինն ու Mercedes-ը․ վիրավորներ կանԱրթուր Ալեքսանյանի բողոքարկման հարցը հետաձգվել է Ռուսական ռուբլու մասին
Ամենադիտված