Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարմիր բերետի և սպիտակ դրոշի Նոր Հայաստանը. Վահե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ Սյունիքում մեծ հաշվով նշվեց  «քաղաքացու օրը»։ Ուղիղ եթերով ու դեմքին հնչող հայհոյանքներով։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նխագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Երեք տարվա էվոլյուցիան պատահական չէ։ Իրականում՝ երեք տարի առաջ խնդիր էր դրվել ոչ թե քաղաքացու օր նշելու, այլ՝ ուսապարկի օր։ Վերջին բառերով ասված հայհոյանքը չի կարող ուրախություն պատճառել ոչ մեկին, և դա պետության համար լավ բան չէ։

Բայց դա հետևանքն է այն բանի, որ երեք տարի շարունակ քաղաքացին մեր երկրում ոչնչացվում էր։ Երեկվա հայհոյանքները Պարտության սիմվոլի երեք տարվա հարբած լայվերի հետևանքն էին, անհավասարակշիռ հոգեվիճակում տված հրամանների հետևանքն էին (ջարդել, ծեփել, շրջափակել, դատել և այլն), բոլորին բոլորի դեմ թշնամացնելու հետևանքն էին, երեք տարվա և 44 օրվա անմեղսունակ որոշումների և արդարացումների հետևանքն էին։ Ուսապարկերի խմբակցության և արյունոտ ծափերի ուղիղ հետևանքն էին երեկվա անմարդկային հայհոյանքները։ Ռինդի երեխաների բեմականացված ծափերի, գերեզմաններում ֆոտոսեսիաների, Եռաբլուրը գրոհով վերցնելու և շատ այլ այլանդակությունների անմիջական հետևանքն էին։

Ու ողբերգությունն այն է, որ էլի Նա հետևություն չարեց ու չի անելու, ու էլի լուծումը տեսնում է խուզարկության, քննչականի ու ԱԱԾ-ի մեջ։

Այս աղետից ազատվելու տարբերակները շատ չեն, դրանցից առավել քաղաքակիրթը սոլիդ համակարգերի ստեղծումն է, որպեսզի բեկվի մթնոլորտը։

Եռագույնից՝ երկգույն

Հայաստանի այսօրվա գույները պետք է փոխվեն, այսօր մեր գույներն են դարձել կարմիր բերետը և սպիտակ դրոշը։ Պարտության սիմվոլը երկրի ներսում շենքից շենք, գյուղից գյուղ է գնում հազարավոր կարմիրբերետավոր ոստիկաններով, իսկ երկրից դուրս՝ սպիտակ դրոշով։ Այպես պետությունը կփլուզվի, բայց լայն զանգվածները դեռ չեն հասկանում։ Հայաստանը կարիք ունի նոր գույների. Հայաստանում պետք է բարձրացվի նոր դրոշ՝ ներքին համերաշխության և արժանապատիվ խաղաղության։ Պետք է նոր քաղաքական հոսանք, որը կբարձրացնի այս դրոշը և կկոնսոլիդացնի հասարակությունը։

Պարտության սիմվոլը նույնպես զբաղված է կոնսոլիդացիայով՝ ի´ր պատկերացրած։ Նա որոշել է անմարդկային մասշտաբների պոպուլիզմով «քերել» բոլոր հնարավոր ձայները։ Նա ուրիշ այցեքարտ չունի՝ խաբել, խաբել, խաբել ու փորձել ստանալ խաբվածների առավելագույն ձայներ։ Այդ ընթացքում կարող է խեղճ խաղալ, ազգայնական կան պացիֆիստ, կոմունիստ կամ լիբերալ. նրա համար դա որևէ նշանակություն չունի։

Գռեհիկ պոպուլիզմով մաշելու է պետության հիմքերը, ձևավորելու է անպետություն հասարակական շերտ, որն էական պրոբլեմ է լինելու հաջորդ սոլիդ իշխանության համար։

Նա ասել և ասելու է ամեն անհեթեթություն, միայն թե ձայն պոկի.

Վերացնել ժամկետային զինծառայությունը

Բոլորի աշխատավարձերը և թոշակները կրկնապատկել

Բոլոր բիզնեսներն ազատել հարկերից

Բոլորին անվճար ուղեգրեր՝ Անթալիա

Կյանքի միջին տևողությունը դարձնել 110  տարի

Հղիությունը՝ 5 ամիս

Բոլոր Քովիդ հիվանդացածներին՝ 10  հազարական դոլար

Սահմանել եղանակային ջերմաստիճանի վերին ու ներքին շեմեր

Օրացույցում մտցնել «Քաղաքացու վրեժի օր», երբ բոլորը կարող են անպատիժ վրեժ լուծել իրենց դուր չեկող ցանկացած մեկից

Անկարկուտ գյուղ։ Բացառել կարկուտը գյուղերում

Վաճառել Մոնումենտի տները և դրանով փակել բոլորի վարկերը

Արևմտյան Հայաստանը Հայաստան է և վերջ։

Ֆինանսական փոխհատուցում 1915 թ. Ցեղասպանության զոհերի ժառանգներին։

Եվ այլն՝ առանց որևէ արգելքի

Պարտության սիմվոլը նման ամեն բան ասելու է։ Եվ նրան հավատացողների, ցածրորակ ձայների մի քանակ լինելու է։ Բայց սրա այլընտրանքը ոչ թե ավելի հաճելի պոպուլիզմն է, այլ՝ չոր, նույնիսկ՝ կոշտ սոլիդությունը։ Հիմա շատ ավելի կարևոր է՝ ձևավորել սոլիդ պրագմատիկ բևեռ, քան՝ հանուն ձայների։ Հայաստանը անգրագետ պոպուլիզմով հասավ պատերազմի ու փլուզման, բայց արժանապատիվ խաղաղություն և վերելքի հասնելու է բացառապես սոլիդ ու գրագետ աշխատանքով։ Պարտության սիմվոլի մերժումը աշխատանքի մի ուղղությունն է, և այն պետք է ինտենսիվացնել. նա պետք է տոտալ մերժվի՝ ամեն օր, ամեն տեղ, և չպետք է ստանա հնարավորություն՝ պետություն քանդելով պոպուլիզմ քարոզել, բայց սրան զուգահեռ պետք է բարձրացվի համերաշխության և արժանապատիվ խաղաղության դրոշը, որի շուրջ կհավաքվի հասարակությունը։ Դա ենթադրում է լուրջ աշխատանք՝ հրապարակային և ստվերային, գրագետ ու ճիշտ, բայց պարտադիր պայման է մարդկանց հետ պարզ հաղորդակցությունը։ Դա ենթադրում է մթնոլորտի էական փոփոխություն, դա ենթադրում է լուրջ ցանցային համակարգերի ստեղծում, դա ենթադրում է այնպիսի քայլեր, որոնց վերջնաժամկետն ամենևին հունիսի 21-ը չէ։ Նոր Հայաստանի ավերածությունների հետևանքները շատ խորն են, ու պարտության սիմվոլից ու իր բերած աղետից ազատվելու համար մեզ գուցե շատ ավելի երկար ժամանակ պետք լինի։

Հանրային ռադիոյում զանգվածայինկրճատումներ են սպասվումԵրևանում թալանել են դատավորի դստերը պատկանող «Chevrolet Volt»-ը․ վնասը կազմում է 550 հազար դրամՄեդվեդևն ընտրվել է «Ռոստելեկոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահՆեթանյահուն Թել Ավիվում խորհրդակցություն է անցկացրել անվտանգության ուժերի ղեկավարների հետՓաշինյանը թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներին և դասախոսական կազմին է ներկայացրել «Ակադեմիական քաղաք»-ի արվեստի կլաստերըԻնչպիսին է ամբողջ հոկտեմբեր ամսվա եղանակի կանխատեսումը Սիրվարդ Գևորգյանն ազատվել է Արդարադատության փոխնախարարի պաշտոնից Գայ գյուղի վերջնամասում բախվել են մեքենաներ. ծանր վիրավnրներ կան Երևանում «Nissan Sentra»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոց է տեղափոխվել Արթուր Միրանյանը հրավիրվել է Հայաստանի հավաքականQatar Airways-ն անժամկետ չեղարկել է դեպի Հայաստան չվերթերը Հայտնի է թոշակի վճարման օրը Երևանում 13-ամյա դպրոցականից փորձել են գումար շորթել. չստանալով ծեծել են. բանը հասել է գազային ատրճանակին 2018 թվականից Telegram-ը սկսել է բացահայտել հանցագործների IP հասցեներն ու հեռախոսահամարները․ Դուրով Մահացել է Սերվետ ՊողոսյանըԼարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան երթևեկությունը վերականգնվել է ամբողջ ծավալովԳեներալի փաստարկներն ու իշխանության վախերը. ինչո՞ւ է ձևախեղվում Սահմանադրությունը ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՈղբերգական դեպք՝ Վայոց ձորում. կտրված ծառի մի հատվածն ընկել է տղամարդու վրաԱդրբեջանը ADEX-2024 ցուցահանդեսում ցուցադրել է տարածաշրջանում իր մրցակցային ռազմական առավելությունները ՔՊ-ն նոր նախարարի փնտրտուքների մեջ է«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը շարունակվում է «Եվրաքվեն» ձախողման շեմին է Հանրային ռադիոյում զանգվածային կրճատումներ են սպասվումԵրևան-Երասխ ճանապարհին «Ford Transit»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուցԱhաբեկչություն Թել Ավիվում․ զոhերի թիվը հասել է 7-իԾանոթ ու միաժամանակ անհայտ … կահույքՆիկոլ Փաշինյանին հայտնել համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք. Ազգային հպարտության տրիբունալի որոշումըՍարատովում միկրոավտոբուսը բախվել է КамАз-ին․ վիրավորները հոսպիտալացվել են Պատրաստ ենք կրկնել հարձակումը. Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Որտեղի՞ց է մեկնարկելու այսօրվա հանրահավաքը. մանրամասներ «Կարմիր Խաչը հրաժարվել է դատապարտել ադրբեջանական իր մասնաճյուղի գործողությունները Ղարաբաղի շրջափակման ժամանակ»  ««Պատերազմի խաչմերուկ». Փաշինյանի ակտիվությունը, Էրդողանի «չեզոքությունը» և Ալիևի մտադրությունները»Տավուշի մարզի Այրում քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել սողանք, եղել են զոհեր․ պատմության այս օրը (02 հոկտեմբեր)Իրանը հայտարարել է, որ Իսրայելի վրա հարձակումն ավարտված է, Նեթանյահուն խոստացել է պատասխանել 10 օր փոքրիկ ամառ․ առաջիկա օրերի եղանակըՀՀ-ի լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հիմա Ալիևը խոսում է Սյունիքի և Հայաստանի մյուս մարզերի նկատմամբ իրենց ախորժակի և երկարաժամկետ պլանների մասին․ Տիգրան ԱբրահամյանԺամեր շարունակ լույս չի լինիԵրևանն այսուհետ կլինի «Պաշտպանված սրտի քաղաք» ՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է Բախվել են թիվ 51 երթուղայինն ու Mercedes-ը․ վիրավորներ կանԱրթուր Ալեքսանյանի բողոքարկման հարցը հետաձգվել է Ռուսական ռուբլու մասին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին դատարան են կանչելու . «Ժողովուրդ» Ով է եղել Սամվել Բաբայանի և ադրբեջանցիների միջնորդը․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանը շարունակում է դավեր նյութել. հաջորդ պաշտոնյան էլ կգնա. «Ժողովուրդ» Գլխավոր դատախազն ու ՆԳՆ նախարարը ՔՊ-ին բացատրություններ կտան․ «Հրապարակ» Արփի Դավոյանի՝ ընթացիկ տարվա եկամուտը 7 անգամով ավելացել է. «Ժողովուրդ» Ո՞վ է հաջորդ թիրախը․ «Հրապարակ»
Ամենադիտված