Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի  երեկվա այցը  Սյունիք սադրանք էր, որ ձեռբակալեն բոլոր  այն ընդդիմադիրներին ովքեր կխանգարեն Սյունիքի  ուղղակի հանձնումը Ադրբեջանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի նախագահը  ևս մեկ անգամ  ուժի դիրքերից հոխորտացել է  Հայաստանի տարածքային ամբողջականությանը`  Զանգեզուրը, համարելով պատմական ադրբեջանական հող։ Այդ  պետությունը չունենալով  պատմական անցյալ,   անդադար խոսում է Հայաստանի տարբեր տարածքների  ադրբեջանական լինելուց  և  կշարունակի խոսել քանի  դեռ  Հայաստանի իշխանությունները լուռ ու համր  հետևում են  նրանց զառանցանքներին։

Այս թեմայով 1or.am   կայքը զրուցել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ` պարզելու համար, թե անվտանգային առումով  այսօր ինչ ռիսկեր կան Սյունիքի մարզում։  

— Պարոն Նահապետյան,անվտանգային առումով ի՞նչ ռիսկեր կան այսօր Սյունիքում , քանի որ  մի կողմից Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ «վերադառնալու են Զանգեզուր», մյուս կողմից՝ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները, ԱՄՆ դեսպանը այց են կատարում Սյունիք։

— Ռիսկեր կար նաև մինչև  այդ  մարդկանց Սյունիք գնալը։  Ռիսկը այն է, որ այսօր ՀՀ ճանապարհների մի մասը  ադրբեջանցիների  վերահսկողության տակ է,  ռիսկերը  նրանք են, որ կարևորագույն նշանակություն ունեցող  որոշ բարձունքներ կրկին  Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ են։ Ռիսկերը այն է, որ Ադրբեջանի զինված ուժերի  զինծառայողները փորձում են  վախի մթնոլորտ ստեղծել հայկական բնակավայրերում`  սադրելով տարբեր կերպ և կրակոցներով գիշերային, ցերեկային և   ճանապարհին անցնող մեր մեքենաներին քարկոծելով   և այդ բոլորը հոգեբանական ազդեցություն ունեն, որ մեր  գյուղացիները աստիճանաբար  չտեսնեն իրենց կյանքի և ապրուստ վաստակելու  իրավունքի իրացումը  և ստիպված են գյուղերից դուրս  գալ`  սա առաջին ռիսկը։  Երկրորդ,այն ինչ  Ադրբեջանի նախագահը հայտարարել է  նոր չէ և նա  մինչ  այդ էլ էր հայտարարել և  Զանգեզուրի, և Սևանա լճի, և Երևանի մասին, որ ադրբեջանական պատմական հողերն են։  Վտանգը նա է, որ նախ Հայաստանի  կողմից  համարժեք  արձագանք չկա և ընդամենը երեկ  Ալիևի հերթական  հայտարարությունից հետո,  որ իրենք 101 տարի հետո  վերադառնալու են Զանգեզուր,  ընդամենը մեր ԱԳՆ-ն կարծես թե թեթևի մեջ բարոյախրատական  դաս փորձեց տալ Ալիևին, այնինչ Ալիևի ասածը  ուղղակի սադրանք է մի երկրի հանդեպ, որը ՄԱԿ-ի անդամ է և ունի հաստատված սահմաններ։ Այսինքն, Ալիևը սադրում է Հայաստանին ասելով, որ ինքը գրավելու է տարածքներ։ Հայաստանի օրվա իշխանությունների կողմից պատասխանը համարժեք չէ։  Եվ երրորդ  ռիսկը այն է, որ այն ինչ երեկ կատարվեց Սյունիքում`  իմ գնահատման  Ալիևին և Փաշինյանին տված հանձնարարականների իրականացումն է։ Ինչո՞ւ,  որովհետև  Փաշինյանը լավ իմանալով, որ Սյունիքում իր նկատմամբ  ունեն բավականին անբարյացկամ վերաբերմունք, եթե  ավելի խիստ չասենք,  և դա իմանալով հանդերձ նա եղավ բոլոր  համայնքներում, որտեղ  կա Փաշինյանի իշխանությանն ընդդիմացած բավականաչափ այլևս կազմակերպված  ընդդիմություն, անհատներ, հասարակական կազմակերպություններ, կուսակցություններ, համայնքապետեր, քաղաքապետեր  և շարքային քաղաքացիներ։ Փաշինյանը և հատուկ ծառայությունները, նկատի ունեմ  քննչական կոմիտեն և ԱԱԾ-ն և ձեռքի տակ  այդ տարածքում Փաշինյանի իշխանության նկատմամբ  առավել կոշտ  վերաբերմունք ունեցող և կամային որակներով  քաղաքական պայքարում ցույց տված անձանց ցուցակ, որոնց Փաշինյանը  փորձում է չեզոքացնել։ Եվ այդ չեզոքացման համար նա, եթե որոշ մարդկանց հանրիավի նա փորձեց ձեռբակալել,  ապօրինությունը այնքան ակնհայտ կլինի ու անգամ Փաշինյանի ֆեյքերի ֆաբրիկան  և իր կողքը հավաքված դեգեներատ մասնագետները չեն կարող հիմնավորել, թե ինչու են մարդկանց  ձեռբակալում  և բերման ենթարկում։ Իսկ երեկ Փաշինյանի ներկայությունը մի շարք բնակավայրերում  սադրեց մարդկանց, որ մարդիկ իրենց կոշտ կեցվածքով,  բայց որևէ օրենք չխախտելով և քրեորեն պատժելի որևէ արարք չգործելով ` Փաշինյանը նրանց խուլիգանության հոդվածով բերման ենթարկի  և ձեռբակալի բոլոր այն Սյունեցիներին, որոնք վաղուց իրենց ցուցակներում էին  և նրանց գումարվեցին նաև այն քաղաքացիները, ովքեր որոշակի  վերաբերմունք ցուցաբերեցին  հեռավորության վրա` պախարակելով Փաշինյանի քայլերը Արցախի պատերազմի,  իր կեցվածքը թուրքերի և ադրբեջանցիների նկատմամբ և ընդամենը դա։ Եվ իմ ասածի լավագույն ապացույցը այն է, որ այսօր ձեռբակալվել  և քննչական կոմիտեի  կողմից խոշտանգումների է ենթարկվել  ազատամարտիկ,  երեք պատերազմի մասնակից, Շուռնուխում տուն կորցրած, որի տարածքը Փաշինյանը հանձնեց ադրբեջանցիներին,  Արարատ Աղաբեկյանը, ով անկողնային հիվանդ, բարձր ջերմության մեջ, թոքաբորբով պարկած  է եղել և որևէ առնչություն չի ունեցել  երեկվա Փաշինյանի տարբեր բնակավայրերում հայտնվելու մարդկանց  դրսևորած  կեցվածքի հետ։ Այդ մարդը  տանը հիվանդ պարկած է եղել և նրան ինչու են ձեռբակալել,  և այսօր հրապարակավ նաև  նկարելով` ձեռնաշղթաներով նվաստացնելով  բարձր ջերմությամբ այդ մարդուն սենյակից սենյակ են տեղափոխել։ Նոր միայն շտապ օգնության մեքենա են կանչել, ես այդ ժամանակ քննչական կոմիտեի մոտ եմ եղել և ամեն ինչ տեսել եմ։ Ինչու Արարատ Աղաբեկյանին ձեռբակալեցին, որովհետև նա այդ ցուցակում էր և Փաշինյանի իշխանության ամենակոշտ ընդդիմադիրներից մեկն էր և ով որևէ առնչություն չի ունեցել  երեկվա Փաշինյանի նկատմամբ քաղաքացիների կողմից դրսևորած  վարքագծի հետ։ Փաշինյանի ձեռքի տակ կա այն անձանց  ցուցակը, ում նա պետք է չեզոքացնի,  նրանք  Սյունիքում առավել ակտիվ  հեղինակություն ունեցող մարդիկ են և Փաշինյանի  երեկվա այցը  Սյունիք սադրանք էր, որ ձեռբակալեն բոլոր  այն ընդդիմադիրներին, ովքեր կխանգարի Սյունիքի  ուղղակի հանձնումը Ադրբեջանին։ 

 —Ձեր կարծիքով այս փուլում Ադրբեջանը, իհարկե Թուրքիայի աջակցությամբ, կարո՞ղ է ՝ ռազմական բախումներ ձեռնարկել Սյունիքի դեմ։

— Գիտեք, Սյունիքը այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետության տարածք է  և Հայաստանը ունի պայմանագրային պարտավորություններ  ՌԴ-ի և ՀԱՊԿ անդամ երկրների հետ,  որովհետև եթե լինի ագրեսիա, ապա Հայաստանը կարող է և պարտավոր է դիմել այդ  երկրներին սահմանների համատեղ պաշտպանություն իրականացնելու համար։ Բայց կա մի բայց, դա այն է, երբ 44 օրյա պատերազմի  ժամանակ,  երբ Ադրբեջանը ակնհայտ  Հայաստանի նկատմամբ իրականացրեց ագրեսիա և  այն դրսևորվեց ՀՀ տարածք ԱԹՍ-ների ներխուժմամբ,  որոնցից երեքը ըստ պաշտոնական տվյալների խփվեցին Վարդենիսի, իսկ մեկը Երևանի մատույցներում։ Ադրբեջանի զինված ուժերի ԱԹՍ-ները  հարվածեցին ՀՀ  ԶՈՒ ՀՕՊ համակարգերին  մեկը Վարդենիսում մյուսը, Կապանում  և Հայաստանի կողմից այդ քայլը  համարժեք գնահատականի չարժանացավ։ Հայաստանը կարող էր դիմել ՀԱՊԿ-ին  երկրի տարածքային ամբողջականության խախտման  և ագրեսիայի  հետ կապված  ՀԱՊԿ-ի դիրքորոշումն իմանալու և համատեղ  ուժերով պաշտպանելու համար։ ՌԴ պետդումայի մի շարք պատգամավորների և հանձնաժողովի հորդորներին, թե ինչու այդ հարցը  ՀԱՊԿ-ում չի քննարկվում   ոչ համարժեք պատասխան եղավ։  Այսինքն, Հայաստանը փորձեց խուսափել ՀԱՊԿ դիմելու։  Հետևաբար  ես կարող եմ հետևություն անել, որ   եթե  Թուրքիայի կամ Հայաստանի  նկատմամբ  հրահրի ագրեսիա,  ապա ՀՀ իշխանությունների կրավորական կեցվածքը , այնպես ինչպես եղավ 44 օրյա  պատերազմի ընթացում կարող է հնարավորություն ընձեռնել որ թշնամու ԶՈՒ-ն հայտնվի Հայաստանում։  Եվ դա կարելի է ասել ոչ թե դավադրությունների տեսություն է, այլ դա պարզապես դավադրություն է  մեր պետության և մեր ժողովրդի հանդեպ այսօրվա իշխանությունների կողմից։

Սոնա Գիշյան

www.1or.am

Հանրային ռադիոյում զանգվածայինկրճատումներ են սպասվումԵրևանում թալանել են դատավորի դստերը պատկանող «Chevrolet Volt»-ը․ վնասը կազմում է 550 հազար դրամՄեդվեդևն ընտրվել է «Ռոստելեկոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահՆեթանյահուն Թել Ավիվում խորհրդակցություն է անցկացրել անվտանգության ուժերի ղեկավարների հետՓաշինյանը թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներին և դասախոսական կազմին է ներկայացրել «Ակադեմիական քաղաք»-ի արվեստի կլաստերըԻնչպիսին է ամբողջ հոկտեմբեր ամսվա եղանակի կանխատեսումը Սիրվարդ Գևորգյանն ազատվել է Արդարադատության փոխնախարարի պաշտոնից Գայ գյուղի վերջնամասում բախվել են մեքենաներ. ծանր վիրավnրներ կան Երևանում «Nissan Sentra»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոց է տեղափոխվել Արթուր Միրանյանը հրավիրվել է Հայաստանի հավաքականQatar Airways-ն անժամկետ չեղարկել է դեպի Հայաստան չվերթերը Հայտնի է թոշակի վճարման օրը Երևանում 13-ամյա դպրոցականից փորձել են գումար շորթել. չստանալով ծեծել են. բանը հասել է գազային ատրճանակին 2018 թվականից Telegram-ը սկսել է բացահայտել հանցագործների IP հասցեներն ու հեռախոսահամարները․ Դուրով Մահացել է Սերվետ ՊողոսյանըԼարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան երթևեկությունը վերականգնվել է ամբողջ ծավալովԳեներալի փաստարկներն ու իշխանության վախերը. ինչո՞ւ է ձևախեղվում Սահմանադրությունը ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՈղբերգական դեպք՝ Վայոց ձորում. կտրված ծառի մի հատվածն ընկել է տղամարդու վրաԱդրբեջանը ADEX-2024 ցուցահանդեսում ցուցադրել է տարածաշրջանում իր մրցակցային ռազմական առավելությունները ՔՊ-ն նոր նախարարի փնտրտուքների մեջ է«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը շարունակվում է «Եվրաքվեն» ձախողման շեմին է Հանրային ռադիոյում զանգվածային կրճատումներ են սպասվումԵրևան-Երասխ ճանապարհին «Ford Transit»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուցԱhաբեկչություն Թել Ավիվում․ զոhերի թիվը հասել է 7-իԾանոթ ու միաժամանակ անհայտ … կահույքՆիկոլ Փաշինյանին հայտնել համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք. Ազգային հպարտության տրիբունալի որոշումըՍարատովում միկրոավտոբուսը բախվել է КамАз-ին․ վիրավորները հոսպիտալացվել են Պատրաստ ենք կրկնել հարձակումը. Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Որտեղի՞ց է մեկնարկելու այսօրվա հանրահավաքը. մանրամասներ «Կարմիր Խաչը հրաժարվել է դատապարտել ադրբեջանական իր մասնաճյուղի գործողությունները Ղարաբաղի շրջափակման ժամանակ»  ««Պատերազմի խաչմերուկ». Փաշինյանի ակտիվությունը, Էրդողանի «չեզոքությունը» և Ալիևի մտադրությունները»Տավուշի մարզի Այրում քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել սողանք, եղել են զոհեր․ պատմության այս օրը (02 հոկտեմբեր)Իրանը հայտարարել է, որ Իսրայելի վրա հարձակումն ավարտված է, Նեթանյահուն խոստացել է պատասխանել 10 օր փոքրիկ ամառ․ առաջիկա օրերի եղանակըՀՀ-ի լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հիմա Ալիևը խոսում է Սյունիքի և Հայաստանի մյուս մարզերի նկատմամբ իրենց ախորժակի և երկարաժամկետ պլանների մասին․ Տիգրան ԱբրահամյանԺամեր շարունակ լույս չի լինիԵրևանն այսուհետ կլինի «Պաշտպանված սրտի քաղաք» ՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է Բախվել են թիվ 51 երթուղայինն ու Mercedes-ը․ վիրավորներ կանԱրթուր Ալեքսանյանի բողոքարկման հարցը հետաձգվել է Ռուսական ռուբլու մասին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին դատարան են կանչելու . «Ժողովուրդ» Ով է եղել Սամվել Բաբայանի և ադրբեջանցիների միջնորդը․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանը շարունակում է դավեր նյութել. հաջորդ պաշտոնյան էլ կգնա. «Ժողովուրդ» Գլխավոր դատախազն ու ՆԳՆ նախարարը ՔՊ-ին բացատրություններ կտան․ «Հրապարակ» Արփի Դավոյանի՝ ընթացիկ տարվա եկամուտը 7 անգամով ավելացել է. «Ժողովուրդ» Ո՞վ է հաջորդ թիրախը․ «Հրապարակ»
Ամենադիտված