Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը քաղաքակրթությունների բախման   կենտրոն է 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵԽԽՎ նիստում քննարկվեց հայ ռազմագերիների  և նրանք Բաքվից պահանջեցին անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին։ Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է քաղաքագետ Հայկ Սուքիասյանի հետ։

—Պարոն Սուքիասյան, այսօրինակ քննարկումները  կարո՞ղ են նպաստել խնդրի լուծմանը։

— Նախ  մենք պետք է բոլոր միջազգային հարթակները օգտագործենք։ Սա մեզ համար կենսական հարց է, ինչպես նաև անձնական ընտանիքների հարց է  և Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ  պետք է օգտագործի բոլոր հնարավոր  միջազգային հարթակները, այսինքն  այդ իմաստով ինչ կտա, ինչ չի տա  մենք այդ մասով այդքան էլ չպետք է մտածենք,  թե մեզ ինչ պիտի տա մենք պետք է բոլոր հնարավոր հարթակներում բարձրացնենք այդ հարցը և  եթե անգամ  դա մեզ ոչինչ  չտա, մենք չպետք է թողնենք այդ հարցը։ Մենք պետք է թողնենք այն սովետական մտածելակերպը, որ եթե այդ հարցը մեզ ոչինչ չի տալու, ապա այդ ուղղությամբ որևէ  աշխատանք չկատարենք և մենք պետք է օգտագործենք բոլոր հարթակները։  Այդ իմաստով   ես դրականն եմ տեսնում  թող  աշխատեն  հաջորդիվ կտեսնենք։ 

—Ռուսական պատվիրակությունը դեմ և ձեռնպահ քվեարկեց  հայ գերիների հարցը ԵԽԽՎ նիստի օրակարգ ընդգրկելու հարցին։ Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում ռուս պատվիրակները  այդպես քվեարկեցին և սա  ինչ ուղերձներ ուներ։

—  Նախ  այդ  ձեռնպահը  ըստ էության նույն դեմն է  և հետևաբար ամբողջ պատվիրակությունը դեմ է քվեարկել մեզ։ Ինչի՞ համար,  որովհետև այդ գերիները ռուսներն են տվել  հրադադարի հաջորդ օրը։ Եվ ռուսները այդ գերիներին տվել են որպես ճնշման միջոց օգտագործեն մեր դեմ։  Դա մեր ռազմավարական դաշնակցի ռազմավարությունն է,  որը գործում է  ՀՀ-ի դեմ և մենք  դա պիտի լավ  հասկանանք։  Եթե  տեխնիկական խնդիր է եղել, ապա  գնացեք  դիմում գրեք  և վերանայեք ձեր քվեարկությունը։  Այդ ինչպես է ստացվում, որ մեր ռազմավարական դաշնակիցը միշտ սխալվում է մեր դեմ, մի անգամ էլ թող  սխալվեն Ադրբեջանի դեմ։ Հարցը հետևյալն է, որ Ռուսաստանն այսօր իրեն դաշնակից է համարում Ադրբեջանին։  Սա իրենց վարքաբանությունն է։ Ընդհանրապես ռազմագերիների հարցը հումանիտար հարց է, մարդասիրական հարց է և ես ուզում եմ դիմել մեր ռազմավարական դաշնակցին և ասել, որ իրենք նույնիսկ  այդ մարդասիրական նվազագույն բարոյական մոտեցումը չունեցան։  Եվ կարծում եմ, որ այս ամենը Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար է, որովհետև Ռուսաստանի իշխանությունները այդ կերպ  ճնշում են գործադրում Հայաստանի վրա  և սա հավանաբար նաև  Հայաստանում ներքին քաղաքական իրավիճակը սրելու համար է, ինչու են  նրանք այդ 61000 միգրանտներին ուղարկում Հայաստան, որովհետև նրանք այստեղ  աշխատանք գտնել չեն կարող և  դա հասունացնելու է սոցիալական բունտ։  Եվ հիմա  այն ինչ անում է Ռուսաստանը,  անում է Հայաստանի դեմ։  Սա  ռուսաստանի քաղաքականությունն է և մենք պարզապես պետք է մեր  չակերտավոր ռազմավարական դաշնակցին ասենք, որ մենք  հասկանում ենք ամեն ինչ։ 

— ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը հայտարարել է, որ պետք է վստահ լինենք, որ պահպանվում են Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Եվ որ ԱՄՆ-ն պետք է շարունակի ճնշումը Թուրքիայի վրա և պահպանի նույն դիրքորոշումը Սիրիայի, Լիբիայի և Լեռնային Ղարաբաղի հարցում: Ինչպե՞ս եք գնահատում այս ակտիվացումը:

— Դա մեզ համար լավագույն ուղերձ է, ԱՄՆ-ն իր այս հայտարարությամբ նաև ուղերձ է հղում ՀՀ իշխանություններին  և այստեղ մի հարց է առաջանում, թե ով է մեր դաշնակիցը ՌԴ-ն, թե ԱՄՆ-ն է դառնում փաստորեն։ Մեր ռազմավարական դաշնակիցը  մեր գերիների դեմ է  քվեարկում, մեր միգրանտներին է արտաքսում Հայաստան, իսկ ԱՄՆ-ն, որ մեր ռազմավարական դաշնակիցը չէ , մտահոգված է մեր տարածքային ամբողջականության համար։ Եվ սա ուղերձ է մեր իշխանություններին և ՀՀ իշխանություններն էլ պետք է լավ աշխատեն։ Իսկ ԱՄՆ-ն լավ կլիներ գոնե մեկ անգամ գործեր խոսելու փոխարեն։ Հիմա ԱՄՆ-ն շատ լավ տեսնում է, որ մենք այսօր պատին դեմ տված ենք  և մեր ռազմավարական դաշնակիցը, մեր  2 ոխերիմ թշնամիների հետ  իրականացրեց Արցախի օպերացիան։  Եվ մեր ստրատեգիական տեղաշարժեր անելու հնարավորությունը խիստ սահմանափակ է և ԱՄՆ-ն պետք է իմանա, որ իրենք պետք է մեզ աջակցեն, որովհետև այստեղ  քրիստոնեական քաղաքակրթությունը մեր դաշնակցի հետ միասին, որը իբրև թե  քրիստոնեական քաղաքակրթության ներկայացուցիչ է, քրիստոնեական քաղաքակրթությանը դեմ են արել սունի  իսլամի։ Այստեղ քաղաքակրթությունների բախման  կետ է և արևմուտքը  հավանաբար հասկանում է, որ այստեղ  քրիստոնեական քաղաքակրթությունը վտանգված է և իրենք, որ ասում են ՀՀ տարածքային ամբողջականություն, ես կարծում եմ, որ նկատի ունեն քրիստոնեական քաղաքակրթությունը և  այդ իմաստով սա ուղերձ է մեր իշխանություններին, ովքեր պետք է սկսեն աշխատել նաև այդ ուղղությամբ։

Սոնա Գիշյան

www.1or.am

Երևանում թալանել են դատավորի դստերը պատկանող «Chevrolet Volt»-ը․ վնասը կազմում է 550 հազար դրամՄեդվեդևն ընտրվել է «Ռոստելեկոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահՆեթանյահուն Թել Ավիվում խորհրդակցություն է անցկացրել անվտանգության ուժերի ղեկավարների հետՓաշինյանը թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներին և դասախոսական կազմին է ներկայացրել «Ակադեմիական քաղաք»-ի արվեստի կլաստերըԻնչպիսին է ամբողջ հոկտեմբեր ամսվա եղանակի կանխատեսումը Սիրվարդ Գևորգյանն ազատվել է Արդարադատության փոխնախարարի պաշտոնից Գայ գյուղի վերջնամասում բախվել են մեքենաներ. ծանր վիրավnրներ կան Երևանում «Nissan Sentra»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոց է տեղափոխվել Արթուր Միրանյանը հրավիրվել է Հայաստանի հավաքականQatar Airways-ն անժամկետ չեղարկել է դեպի Հայաստան չվերթերը Հայտնի է թոշակի վճարման օրը Երևանում 13-ամյա դպրոցականից փորձել են գումար շորթել. չստանալով ծեծել են. բանը հասել է գազային ատրճանակին 2018 թվականից Telegram-ը սկսել է բացահայտել հանցագործների IP հասցեներն ու հեռախոսահամարները․ Դուրով Մահացել է Սերվետ ՊողոսյանըԼարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան երթևեկությունը վերականգնվել է ամբողջ ծավալովԳեներալի փաստարկներն ու իշխանության վախերը. ինչո՞ւ է ձևախեղվում Սահմանադրությունը ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՈղբերգական դեպք՝ Վայոց ձորում. կտրված ծառի մի հատվածն ընկել է տղամարդու վրաԱդրբեջանը ADEX-2024 ցուցահանդեսում ցուցադրել է տարածաշրջանում իր մրցակցային ռազմական առավելությունները ՔՊ-ն նոր նախարարի փնտրտուքների մեջ է«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը շարունակվում է «Եվրաքվեն» ձախողման շեմին է Հանրային ռադիոյում զանգվածային կրճատումներ են սպասվումԵրևան-Երասխ ճանապարհին «Ford Transit»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուցԱhաբեկչություն Թել Ավիվում․ զոhերի թիվը հասել է 7-իԾանոթ ու միաժամանակ անհայտ … կահույքՆիկոլ Փաշինյանին հայտնել համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք. Ազգային հպարտության տրիբունալի որոշումըՍարատովում միկրոավտոբուսը բախվել է КамАз-ին․ վիրավորները հոսպիտալացվել են Պատրաստ ենք կրկնել հարձակումը. Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Որտեղի՞ց է մեկնարկելու այսօրվա հանրահավաքը. մանրամասներ «Կարմիր Խաչը հրաժարվել է դատապարտել ադրբեջանական իր մասնաճյուղի գործողությունները Ղարաբաղի շրջափակման ժամանակ»  ««Պատերազմի խաչմերուկ». Փաշինյանի ակտիվությունը, Էրդողանի «չեզոքությունը» և Ալիևի մտադրությունները»Տավուշի մարզի Այրում քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել սողանք, եղել են զոհեր․ պատմության այս օրը (02 հոկտեմբեր)Իրանը հայտարարել է, որ Իսրայելի վրա հարձակումն ավարտված է, Նեթանյահուն խոստացել է պատասխանել 10 օր փոքրիկ ամառ․ առաջիկա օրերի եղանակըՀՀ-ի լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հիմա Ալիևը խոսում է Սյունիքի և Հայաստանի մյուս մարզերի նկատմամբ իրենց ախորժակի և երկարաժամկետ պլանների մասին․ Տիգրան ԱբրահամյանԺամեր շարունակ լույս չի լինիԵրևանն այսուհետ կլինի «Պաշտպանված սրտի քաղաք» ՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է Բախվել են թիվ 51 երթուղայինն ու Mercedes-ը․ վիրավորներ կանԱրթուր Ալեքսանյանի բողոքարկման հարցը հետաձգվել է Ռուսական ռուբլու մասին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին դատարան են կանչելու . «Ժողովուրդ» Ով է եղել Սամվել Բաբայանի և ադրբեջանցիների միջնորդը․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանը շարունակում է դավեր նյութել. հաջորդ պաշտոնյան էլ կգնա. «Ժողովուրդ» Գլխավոր դատախազն ու ՆԳՆ նախարարը ՔՊ-ին բացատրություններ կտան․ «Հրապարակ» Արփի Դավոյանի՝ ընթացիկ տարվա եկամուտը 7 անգամով ավելացել է. «Ժողովուրդ» Ո՞վ է հաջորդ թիրախը․ «Հրապարակ» Հայաստանում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ամենադիտված