Արման Թաթոյանն ուղիղ եթերով կանդրադառնա պատերազմի ընթացքում մարդու իրավունքների կոպիտ խախտումներին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱվստրալիայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ այսօր Հայաստանի ժամանակով 13։30-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ուղիղ եթերով կանդրադառնա արցախյան պատերազմի ընթացքում ու դրանից հետո մարդու իրավունքների կոպիտ խախտումներին և պատերազմական հանցագործություններին՝ որպես ադրբեջանական ցեղասպան քաղաքականության և թշնամանքի քարոզի արդյունք:
ՄԻՊ-ի գրասենյակից հայտնում են, որ Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես նշել է, որ մարդու իրավունքների խախտումներ թույլ տվողներին, պատերազմանական հանցագործություններ կատարողներին չպատժելը ծնում է նոր՝ ավելի դաժան ու ծանր հանցագործություններ:
Ուղիղ եթերին կարող եք հետևել նաև Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական էջի միջոցով։