Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի և Վրաստանի խորացող ռազմական համագործակցությունը. հետևանքներ Հայաստանի համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

eurasia.expert-ը գրում է, որ «Հայերը պատմության մեջ կմնան որպես մի ժողովուրդ, որն ուզում էր ավելի լավ ապրել, բայց սկսեց էլ ավելի վատ ապրել»: Հենց այս բանաձևով կարելի է նկարագրել այն իրողությունները, որոնցով ապրում է Հայաստանը: 2018 թվականի 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո Փաշինյանի թիմը շարունակում է խաղալ «սոցիալական հարցերի լարերի» վրա: Պարադոքսն այն է, որ եթե նախկինում Փաշինյանի և Տեր-Պետրոսյանի նույն շրջանակները փորձում էին 1990-ականների սկզբի հաղթանակը ներկայացնել «որպես բոլոր աղետների և տնտեսական դժվարությունների պատճառ», այժմ իշխանությունները փորձում են իրենց պարտությունը, տարածքների կորուստը, շուրջ 5000 մարդու մահը ներկայացնել որպես «պայծառ ապագայի երաշխիք»: Միևնույն ժամանակ Փաշինյան խմբի ընդունած բանաձևերից մեկը այն է, որ «տարածաշրջանի իրողությունները փոխվել են, և Հայաստանը պետք է վերանայի իր գաղափարներն ու ընկալումները, ներառյալ Թուրքիային որպես թշնամի ընկալելը»:

ԱՄՆ նախկին նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, կատարելով իր այցը Երևան, հստակ ասել էր, որ «Հայաստանը պետք է ազատվի պատմական կարծրատիպերից», և հիմա բոլորի համար ակնհայտ է, որ առաջին հերթին խոսքը վերաբերում էր «Թուրքիայի ընկալմանը որպես Հայաստանի և հայերի թշնամի»: Այնուամենայնիվ Թուրքիան մի կողմից հայտարարում է, որ հույս ունի բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ, բայց մյուս կողմից ավելացնում է իր ռազմական ներկայությունը Կովկասի տարածաշրջանում և ակտիվ աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային: Կարելի է հարցնել. ի՞նչ կապ ունի Ուկրաինան այդ ամենի հետ: Պատմությունը կրկնվում է: Ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի օրերին, երբ Թուրքիան Հարավային Կովկաս ներխուժելու համար սպասում էր Ստալինգրադի ճակատամարտի ավարտին, Անկարան այժմ սպասում է Դոնբասում առճակատման արդյունքներին, և եթե դա Ռուսաստանի համար անբարենպաստ լինի, ապա ռազմական ճանապարհով փորձ կձեռնարկվի վերանայել 44-օրյա պատերազմի արդյունքները: Անկարան փորձելու է Ադրբեջանում ռազմաբազա ձեռք բերել և վերահսկողություն սահմանել Մեղրու միջանցքում, որը պետք է Ադրբեջանը կապի Նախիջևանի և ամբողջ Թուրքիայի հետ: Այս ամբողջ համակարգում Թուրքիայի ռազմական ներկայությունը Վրաստանում կարող է դառնալ Հայաստանին  «սեղմելու շղթայի ևս մեկ օղակ»: Ի՞նչ է հայտնի այս պահին Վրաստանում Թուրքիայի հնարավոր ռազմական ներկայության մասին: Թուրքիան պարզապես չի պատրաստվում ունենալ ռազմաբազա Վրաստանում, այլ նաև նպատակ ունի լայնորեն օգտագործել ռազմական այն բոլոր ենթակառուցվածքները, որոնք թողել են 2007 թվականին երկիրը լքած ռուս զինվորականները: Այսպիսով, պաշտոնական Անկարան նախատեսում է ռազմաբազա տեղակայել Ախալքալաքում գտնվող նախկին 62-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում: Ավելին, թուրքական ընկերություններն արդեն սկսել են ենթակառուցվածքների արդիականացումը և նախկին ռուսական բազայի տարածքների նորոգումը: Ախալքալաքում ռազմաբազա տեղակայելը Թուրքիային հետաքրքրող միակ բանը չէ: Այս տարի Անկարան 100 միլիոն լիրա (17,5 միլիոն դոլար) դրամաշնորհ է հատկացրել Վրաստանի պաշտպանության նախարարությանը: Դրամաշնորհը տրամադրվել է ռազմական ապրանքների և ծառայությունների գնման, ինչպես նաև Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի սահմանների խաչմերուկում գտնվող Մառնեուլի ռազմական օդանավակայանի արդիականացման համար: Խորհրդային տարիներին այդ ռազմական օդանավակայանը համարվում էր Անդրկովկասի ռազմական օկրուգի ռազմաօդային համակարգի կարևոր օղակ:

Իսկ ի՞նչ է այս ամենը նշանակում: Ամփոփելով ներկայացված տեղեկատվությունը, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի աճող փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի և նրա տարածաշրջանային օպերատոր Թուրքիայի հետ, կարելի է նշել, որ հայաբնակ Ջավախքում թուրքական ռազմաբազայի ստեղծումն առավել քան իրատեսական է, և դա ելնում է ՆԱՏՕ-ի շահերից: Բայց չնայած նրան, որ Վրաստանում կան ԽՍՀՄ-ից մնացած ևս երկու օդանավակայաններ, թուրքերը նախընտրել են Հայաստանի սահմանին մոտ գտնվող Մառնեուլիի օդանավակայանը:  Այլ կերպ ասած, այդ հարցում որոշիչ դեր է խաղացել Հայաստանի գործոնը և պաշտոնական Անկարայի հակահայկական քաղաքականությանը: Թուրքիան ոչ միայն ավելացնում է իր ռազմական ներկայությունը Ռուսաստանի հետ սահմանների պարագծով, այլ նաև  մեծացնում է իր ռազմական ճնշումը ինչպես Հայաստանի, այնպես էլ վրացահայերի վրա: Անկարայի ներգրավվումը հարավկովկասյան գործընթացների մեջ տրամաբանական է: Տարածաշրջանը շատ փոքր է, և ակնհայտ է, որ Թուրքիայի ներխուժում այնտեղ հնարավոր է միայն Ռուսաստանի դիրքերի թուլացման կամ տարածաշրջանից նրա աբողջական դուրս մղման դեպքում:

Կարևոր է նշել, որ երբ հայ պաշտոնյաները խոսում են «Թուրքիայի հետ քաղաքական և տնտեսական համագործակցության հեռանկարների» մասին, նրանք ոչ միայն հաշվի չեն առնում այս բոլոր փաստերը, այն նաև անտեղյակ են  Էրդողանի ռեժիմի Թուրքիայի արտաքին քաղաքականության ռազմավարական հիմքերից: Թուրքիան հրաժարվել է քեմալիզմից և գծում է «Նեոօսմանիզմի» զարգացման ուրվագիծ: Ըստ Նեոօսմանիզմի գաղափարախոս Դավութօղլու «Թուրքիան այլևս չի ցանկանում «կամուրջ» լինել Եվրոպայի և Ասիայի միջև, այդ դերը նրան պարտադրված է, Թուրքիան և՛ եվրոպական, և՛ ասիական երկիր է, բալկանյան ու կովկասյան, Մերձավոր Արևելքի և Միջերկրածովյան երկիր է»: Դա ոչ միայն գերտերություն դառնալու պահանջի արտահայտություն է, այլ նաև այն քաղաքականության տեսության արտահայտություն, որը Էրդողանի ռեժիմը վերջին տարիներին ագրեսիվորեն վարում է: Այդ հայեցակարգի շրջանակներում Նեոօսմանյան կայսրությունը ոչ միայն կլանելով իր հարևաններին պետք է ընդլայնվի դեպի Արևելք, այլ նաև չի ընդունելու որևէ այլ տիպի «համագործակցություն», բացի վասալական բնույթի հարաբերություններից: Արդյո՞ք պաշտոնական Երևանի ներկայացուցիչները տեղյակ են այդ մասին: Դա ցույց կտա միայն «քաղաքական դիահերձում»-ը, այսինքն  իշխանափոխությունը: Առանց դրա, այս և շատ այլ հրատապ հարցեր կմնան անպատասխան: Մինչ այդ Հայաստանի շուրջ Թուրքիայի ռազմական օղակը կշարունակի նեղանալ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Հանրային ռադիոյում զանգվածայինկրճատումներ են սպասվումԵրևանում թալանել են դատավորի դստերը պատկանող «Chevrolet Volt»-ը․ վնասը կազմում է 550 հազար դրամՄեդվեդևն ընտրվել է «Ռոստելեկոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահՆեթանյահուն Թել Ավիվում խորհրդակցություն է անցկացրել անվտանգության ուժերի ղեկավարների հետՓաշինյանը թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներին և դասախոսական կազմին է ներկայացրել «Ակադեմիական քաղաք»-ի արվեստի կլաստերըԻնչպիսին է ամբողջ հոկտեմբեր ամսվա եղանակի կանխատեսումը Սիրվարդ Գևորգյանն ազատվել է Արդարադատության փոխնախարարի պաշտոնից Գայ գյուղի վերջնամասում բախվել են մեքենաներ. ծանր վիրավnրներ կան Երևանում «Nissan Sentra»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոց է տեղափոխվել Արթուր Միրանյանը հրավիրվել է Հայաստանի հավաքականQatar Airways-ն անժամկետ չեղարկել է դեպի Հայաստան չվերթերը Հայտնի է թոշակի վճարման օրը Երևանում 13-ամյա դպրոցականից փորձել են գումար շորթել. չստանալով ծեծել են. բանը հասել է գազային ատրճանակին 2018 թվականից Telegram-ը սկսել է բացահայտել հանցագործների IP հասցեներն ու հեռախոսահամարները․ Դուրով Մահացել է Սերվետ ՊողոսյանըԼարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան երթևեկությունը վերականգնվել է ամբողջ ծավալովԳեներալի փաստարկներն ու իշխանության վախերը. ինչո՞ւ է ձևախեղվում Սահմանադրությունը ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՈղբերգական դեպք՝ Վայոց ձորում. կտրված ծառի մի հատվածն ընկել է տղամարդու վրաԱդրբեջանը ADEX-2024 ցուցահանդեսում ցուցադրել է տարածաշրջանում իր մրցակցային ռազմական առավելությունները ՔՊ-ն նոր նախարարի փնտրտուքների մեջ է«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը շարունակվում է «Եվրաքվեն» ձախողման շեմին է Հանրային ռադիոյում զանգվածային կրճատումներ են սպասվումԵրևան-Երասխ ճանապարհին «Ford Transit»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուցԱhաբեկչություն Թել Ավիվում․ զոhերի թիվը հասել է 7-իԾանոթ ու միաժամանակ անհայտ … կահույքՆիկոլ Փաշինյանին հայտնել համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք. Ազգային հպարտության տրիբունալի որոշումըՍարատովում միկրոավտոբուսը բախվել է КамАз-ին․ վիրավորները հոսպիտալացվել են Պատրաստ ենք կրկնել հարձակումը. Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Որտեղի՞ց է մեկնարկելու այսօրվա հանրահավաքը. մանրամասներ «Կարմիր Խաչը հրաժարվել է դատապարտել ադրբեջանական իր մասնաճյուղի գործողությունները Ղարաբաղի շրջափակման ժամանակ»  ««Պատերազմի խաչմերուկ». Փաշինյանի ակտիվությունը, Էրդողանի «չեզոքությունը» և Ալիևի մտադրությունները»Տավուշի մարզի Այրում քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել սողանք, եղել են զոհեր․ պատմության այս օրը (02 հոկտեմբեր)Իրանը հայտարարել է, որ Իսրայելի վրա հարձակումն ավարտված է, Նեթանյահուն խոստացել է պատասխանել 10 օր փոքրիկ ամառ․ առաջիկա օրերի եղանակըՀՀ-ի լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հիմա Ալիևը խոսում է Սյունիքի և Հայաստանի մյուս մարզերի նկատմամբ իրենց ախորժակի և երկարաժամկետ պլանների մասին․ Տիգրան ԱբրահամյանԺամեր շարունակ լույս չի լինիԵրևանն այսուհետ կլինի «Պաշտպանված սրտի քաղաք» ՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է Բախվել են թիվ 51 երթուղայինն ու Mercedes-ը․ վիրավորներ կանԱրթուր Ալեքսանյանի բողոքարկման հարցը հետաձգվել է Ռուսական ռուբլու մասին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին դատարան են կանչելու . «Ժողովուրդ» Ով է եղել Սամվել Բաբայանի և ադրբեջանցիների միջնորդը․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանը շարունակում է դավեր նյութել. հաջորդ պաշտոնյան էլ կգնա. «Ժողովուրդ» Գլխավոր դատախազն ու ՆԳՆ նախարարը ՔՊ-ին բացատրություններ կտան․ «Հրապարակ» Արփի Դավոյանի՝ ընթացիկ տարվա եկամուտը 7 անգամով ավելացել է. «Ժողովուրդ» Ո՞վ է հաջորդ թիրախը․ «Հրապարակ»
Ամենադիտված