Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե Ցեղասպանությունից դասեր քաղվեին, Արցախյան պատերազմում նոր ցեղասպանություն չէինք ստանա. Անդրանիկ Թեւանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայոց մեծ ցեղասպանությունից դասեր չեն քաղվել։ Եթե դասեր քաղվեին, ապա 1920 թվականին Սևրի դաշնագրին չէինք միանա, հսկայական տարածքներ ու պետություն չէինք կորցնի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը:

«Եթե դասեր քաղվեին, ապա Արցախյան 1-ին պատերազմում տարած հաղթանակն անտեր չէր մնա ու պետության 1-ին դեմքի մակարդակով չէր հայտարարվի, որ Արցախը Հայաստանի զարգացման համար բեռ է, հակապետական մտածողությունը չէր հռչակվի որպես առաջադեմ գաղափարախոսություն։

Եթե դասեր քաղվեին, ապա քիրվայության դրոշակակիր դառնալու համար մրցավազք չէր սկսվի 2008-ի նախագահական ընտրություններից հետո։

Եթե դասեր քաղվեին, ապա 2008-ի սադրիչը 2018-ին չէր դառնա վարչապետ՝ մինչև այդ ազատվելով բանտից ու երկու անգամ դառնալով ԱԺ պատգամավոր։

Եթե դասեր քաղվեին, ապա մենք լրիվ ուրիշ քաղաքական վերնախավ պետք է ունենայինք, լրիվ ուրիշ բիզնես հարաբերություններ պետք է լինեին, լրիվ ուրիշ կրթական համակարգ պետք է ներդրվեր։

Եթե դասեր քաղվեին, ապա մենք արտաքին աշխարհում ոչ թե տերեր ու դայակներ կփնտրեինք, այլ դաշնակիցներ։

Եթե դասեր քաղվեին, ապա 2020-ի սեպտեմբերի 27-ին պատերազմ չէր սկսի։

Եթե դասեր քաղվեին, ապա Հայաստանն այս օրին չէր լինի։

Եթե դասեր քաղվեին, ապա Արցախյան այս նոր պատերազմում նոր ցեղասպանություն չէինք ստանա։ Ցեղասպանություն, որի համահեղինակը նաև Հայաստանի վարչապետի աթոռին հայտնված մարդն էր, ով անուղղակիորեն խոստովանել է իր համահեղինակ լինելը։

Հակահայկական շրջանակների թերմացքը հայտարարեց, որ ինքը գերադասել է երեխեքին անպաշտպան ուղարկել բայրաքթարների տակ, որպեսզի հանկարծ իրեն չասեն դավաճան։ Դա իհարկե իրեն չփրկեց դավաճանի պիտակից։ 5 հազարի գլուխն ուտելու համահեղինակին հիմա դավաճան էլ են ասում, թուրք էլ են ասում, «ողջունում» էլ են։

Հարցը, սակայն, մնում է բաց․ դասեր քաղե՞լ են հայերը Ցեղասպանությունից, թե՞ ցեղասպանվելը բնավորության գծի է վերածվել։ Այդ հարցի վերջնական պատասխանը ստանալուն շատ քիչ ժամանակ է մնացել»,- գրել է Թևանյանը:

Հանրային ռադիոյում զանգվածայինկրճատումներ են սպասվումԵրևանում թալանել են դատավորի դստերը պատկանող «Chevrolet Volt»-ը․ վնասը կազմում է 550 հազար դրամՄեդվեդևն ընտրվել է «Ռոստելեկոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահՆեթանյահուն Թել Ավիվում խորհրդակցություն է անցկացրել անվտանգության ուժերի ղեկավարների հետՓաշինյանը թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներին և դասախոսական կազմին է ներկայացրել «Ակադեմիական քաղաք»-ի արվեստի կլաստերըԻնչպիսին է ամբողջ հոկտեմբեր ամսվա եղանակի կանխատեսումը Սիրվարդ Գևորգյանն ազատվել է Արդարադատության փոխնախարարի պաշտոնից Գայ գյուղի վերջնամասում բախվել են մեքենաներ. ծանր վիրավnրներ կան Երևանում «Nissan Sentra»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոց է տեղափոխվել Արթուր Միրանյանը հրավիրվել է Հայաստանի հավաքականQatar Airways-ն անժամկետ չեղարկել է դեպի Հայաստան չվերթերը Հայտնի է թոշակի վճարման օրը Երևանում 13-ամյա դպրոցականից փորձել են գումար շորթել. չստանալով ծեծել են. բանը հասել է գազային ատրճանակին 2018 թվականից Telegram-ը սկսել է բացահայտել հանցագործների IP հասցեներն ու հեռախոսահամարները․ Դուրով Մահացել է Սերվետ ՊողոսյանըԼարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան երթևեկությունը վերականգնվել է ամբողջ ծավալովԳեներալի փաստարկներն ու իշխանության վախերը. ինչո՞ւ է ձևախեղվում Սահմանադրությունը ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՈղբերգական դեպք՝ Վայոց ձորում. կտրված ծառի մի հատվածն ընկել է տղամարդու վրաԱդրբեջանը ADEX-2024 ցուցահանդեսում ցուցադրել է տարածաշրջանում իր մրցակցային ռազմական առավելությունները ՔՊ-ն նոր նախարարի փնտրտուքների մեջ է«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը շարունակվում է «Եվրաքվեն» ձախողման շեմին է Հանրային ռադիոյում զանգվածային կրճատումներ են սպասվումԵրևան-Երասխ ճանապարհին «Ford Transit»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուցԱhաբեկչություն Թել Ավիվում․ զոhերի թիվը հասել է 7-իԾանոթ ու միաժամանակ անհայտ … կահույքՆիկոլ Փաշինյանին հայտնել համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք. Ազգային հպարտության տրիբունալի որոշումըՍարատովում միկրոավտոբուսը բախվել է КамАз-ին․ վիրավորները հոսպիտալացվել են Պատրաստ ենք կրկնել հարձակումը. Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Որտեղի՞ց է մեկնարկելու այսօրվա հանրահավաքը. մանրամասներ «Կարմիր Խաչը հրաժարվել է դատապարտել ադրբեջանական իր մասնաճյուղի գործողությունները Ղարաբաղի շրջափակման ժամանակ»  ««Պատերազմի խաչմերուկ». Փաշինյանի ակտիվությունը, Էրդողանի «չեզոքությունը» և Ալիևի մտադրությունները»Տավուշի մարզի Այրում քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել սողանք, եղել են զոհեր․ պատմության այս օրը (02 հոկտեմբեր)Իրանը հայտարարել է, որ Իսրայելի վրա հարձակումն ավարտված է, Նեթանյահուն խոստացել է պատասխանել 10 օր փոքրիկ ամառ․ առաջիկա օրերի եղանակըՀՀ-ի լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հիմա Ալիևը խոսում է Սյունիքի և Հայաստանի մյուս մարզերի նկատմամբ իրենց ախորժակի և երկարաժամկետ պլանների մասին․ Տիգրան ԱբրահամյանԺամեր շարունակ լույս չի լինիԵրևանն այսուհետ կլինի «Պաշտպանված սրտի քաղաք» ՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է Բախվել են թիվ 51 երթուղայինն ու Mercedes-ը․ վիրավորներ կանԱրթուր Ալեքսանյանի բողոքարկման հարցը հետաձգվել է Ռուսական ռուբլու մասին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին դատարան են կանչելու . «Ժողովուրդ» Ով է եղել Սամվել Բաբայանի և ադրբեջանցիների միջնորդը․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանը շարունակում է դավեր նյութել. հաջորդ պաշտոնյան էլ կգնա. «Ժողովուրդ» Գլխավոր դատախազն ու ՆԳՆ նախարարը ՔՊ-ին բացատրություններ կտան․ «Հրապարակ» Արփի Դավոյանի՝ ընթացիկ տարվա եկամուտը 7 անգամով ավելացել է. «Ժողովուրդ» Ո՞վ է հաջորդ թիրախը․ «Հրապարակ»
Ամենադիտված