Արամ Ա-ն՝ Բայդենի հայտարարության մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մեծապէս ողջունելի է Ամերիկայի Միացեալ Նահանգներու նախագահ Ճօ Պայտընի իմաստուն ու քաջ քայլը՝ 1915-ին Օսմանեան թուրք պետութեան կողմէ հայ ժողովուրդին դէմ ծրագրուած ու գործադրուած ցեղասպանութիւնը անուանել ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ»։
Նշենք, որ քիչ առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ելույթում գործածեց ցեղասպանություն եզրույթը։