Նիկոլ Փաշինյանին չհաջողվեց փակել Հայկական հարցը. Արթուր Ղազինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱրթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կոնկրետ փաստեր.
1. Նիկոլ Փաշինյանին չհաջողվեց փակել Հայկական հարցը։ Ի հեճուկս Հայաստանի բարձր պաշտոններ զբաղեցնող թուրքական ազդեցության գործակալների գործադրած ջանքերի, ԱՄՆ կողմից Հայկական հարցը վերադարձվեց տարածաշրջանային մեծ քաղաքականության օրակարգ։
2. Հայկական գործոնը Մերձավոր արևելյան քաղաքական գործընթացում ստացել է ստարտային նոր հնարավորություններ, որոնց արդյունավետ կապիտալիզացնելու պարագայում Հայկական պետությունը կարող է ստանալ որոշիչ դերակատարում տարածաշրջանային գործընթացներում։
3. ԱՄՆ կողմից ձևավորած հակաթուրքական (էրդողանական) արշավն ակտիվացնում է քրդական գործոնը, ինչն էապես թուլացնում է Թուրքիայի տարածաշրջանային ազդեցությունը և նոր սպառնալիքներ է առաջացնում Թուրքական պետության համար։
Մեր տարածաշրջանը գտնվում լրջագույն տրանսֆորմացիայի շրջանում, ինչը Հայաստանի համար առաջացնում է ինչպես լուրջ ռիսկեր, այնպես էլ մեծ հնարավորություններ։
Եվ նորից ամեն ինչ կախված մեզանից, կկարողանա՞նք ձևավորել Հայաստանի ազգային և պետական շահի վրա հիմնված ուժեղ պետություն, կստանանք մեծ հնարավորություններ, չենք կարողանա, մեղքը մեր վիզը»: