Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ նախագահի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը ի՞նչ կտա Հայաստանին․ մասնագետների կարծիքներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: ԱՄՆ առաջնորդը հայ ժողովրդին ուղղված ապրիլքսանչորսյան ամենամյա ուղերձում  երկու անգամ ասել է «ցեղասպանություն» բառը:

«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր զոհվեցին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ, և կրկին պարտավորվում ենք կանխել նման ոճրագործությունների կրկնությունը։ 1915 թվականի ապրիլի 24-ից սկսած ՝ Կոստանդնուպոլսում հայ մտավորականության և համայնքների ղեկավարների ձերբակալությունից հետո օսմանյան իշխանությունների կողմից մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, սպանվեցին կամ մահվան ուղարկվեցին բնաջնջման արշավներում։ Մենք ոգեկոչում ենք Մեծ եղեռնի զոհերի հիշատակը, որպեսզի տեղի ունեցածի սարսափները երբեք չջնջվեն պատմությունից»,– նշված է նրա հայտարարության մեջ։

ԱՄՆ նախագահն արձանագրել է, որ Ցեղասպանությունից փրկված ու ողջ մնացածներից շատերը ստիպված նոր կյանք են սկսել ամբողջ աշխարհում, այդ թվում ՝ ԱՄՆ-ում` կամքի ուժով ու տոկունությամբ գոյատևելով ու վերակառուցելով իրենց համայնքը:

ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչելուց հետո շատերին է հետաքրքրում, թե ինչ կշահի Հայաստանը և հայ ժողովուրդը։

Այդ կապակցությամբ 1or.am   կայքը առանձնացրել է մասնագետների կողմից արված մի քանի վերլուծություններն ու տեսակետները։

Միջազգային իրավունքի մասնագետ, ամերիկագետ Սուրեն Սարգսյանն  ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է, թե ինչ կտա ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչումը Հայաստանին․

«Ճանաչու՞մ: Ինչու՞ հիմա: Ի՞նչ դա կտա: Ի՞նչ ռիսկեր: Իրավական vs քաղաքական ճանաչում: Փորձել եմ պատասխաններ գտնել

Ճանաչում:

Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչումը քաղաքական հստակ գնահատական է, որն այսօրվանից համարվում է ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ: Սա ճանաչում է և վերջ: Սա նաև հիմք է իրավական գործընթաց սկսելու համար, ասենք օրենքի ուժով մերժումը արգելելու կամ ասենք ապահովագրական ընկերություններից կամ ամերիկյան բանկերում սառեցված միջոցներից փոխհատուցում ստանալու համար: Սա չի հանգեցնելու որևէ փոխհատուցման, քանի որ Թուրքիան չի ճանաչել իր մեղքը (տես Գերմանիայի և Հոլոքոսթի օրինակը):

Ռեյգանը չէր ճանաչե՞լ:

Ոչ, չէր ճանաչել: Խոսելով Հոլոքոստի մասին `նա հղում էր տվել Ցեղաապանության վրա: Բայց 1982թ. ի վեր դա չդարձավ ԱՄՆ կառավարության դիրքորոշում: Ժամանակներն էին տարբեր, ԽՍՀՄ-ն կար, պահանջատիրությունը այդքան ազդեցիկ չէր, իսկ Քեն Խաչիկյանի կողմից գրված Ռեյգանի տեքստի պատմությունն այլ թեմա է:

Կարո՞ղ է վաղը այլ նախագահ հետ կանգնի ճանաչման փաստից: Տեսականորեն, այո, բայց դա շատ քիչ հավանական է ու չափազանց բարդ:

Ինչու՞ հիմա:

Շատերը փորձում են սա կապել Սյունիքի հետ, սակայն ես այլ դիտակետ էլ ունեմ: Սա ոչ թե արվել է, որ մի բան տանեն, այլ արվել է, քանի որ մի բան արդեն իսկ մեզանից տարել են:

  1. 30 տարի ԱՄՆ-ն պնդել է, որ ԼՂ հարցում ռազմական լուծում չկա: Թուրքիայի միջամտությամբ Ադրբեջանը գնացել է ռազմական լուծման:
  2. Թուրք-ամերիկյան հարաբերությունները պատմական մինիմումի վրա են:
  3. Պատժում են Էրդողանին (պատկերացրեք սա ինչ նվեր է թուրքական ընդդիմության համար՝ 100 տարի կանխեցինք ճանաչումը, քո պատճառով ճանաչվեց):
  4. Էրդողանին պատժում են Սիրիայի, Լիբիայի, Միջերկրական ծովի, քրդերի, Կիպրոսի, Հունաստանի և այլ բաների համար (հիշում եք չէ՞ պապական «այս հարցը մեծերի ձեռքում մանրադրամ է» խոսքը):
  5. Իրավիճակի դասավորվածությունը շատ կարևոր է: ԱՄՆ շահը բնականաբար առաջնային է: Թուրքիային ճնշել պետք է: ԱՄՆ-ն ակտիվանում է արտաքին քաղաքական դաշտում: Ներքաղաքական դիսկուրսում Թուրքիան ծայրաստիճան բացասաբար է ընդունվում: Այս ամենը պարարտ հող են ձևավորում համայնքի ճիշտ աշխատանքի համար և համայնքն անցնում է գրոհի: Իսկ ընդհանուր աշխարհաքաղաքական միջավայրը բարենպաստ է:

Ռիսկեր

Կարող է՞ արդյոք Թուրքիան գազազել և ագրեսիվ բաներ անել: Միշտ էլ կարող է: Բայց այստեղ հետևյալ պատասխանը կա: Սա ԱՄՆ նախագահի խոստումն է իր քաղաքացիներին՝ ամերիկահայերին: Հայաստանն այստեղ կապ չունի: Մարդն իր ընտրողին բան է խոստացել ու արել է: Ամերիկացիներն ամեն ինչ արեցին, որ որոշումը շոկային չլինի: Տասնյակ զլմ-ներով «սլիվեր» կազմակերպեցին շաբաթներ շարունակ, Բայդենն էլ տեղեկացրեց իր մտադրության մասին Էրդողանին: Շոկային իրավիճակներում գործողությունները անկառավարելի են:

Ի՞նչ դա մեզ կտա

Սրա կապիտալիզացիան անծայրածիր է: Թուրքիայի նկատմամբ ճնշումներից, մինչև նախադեպ՝ այլ պետությունների հետ աշխատելու համար: Այսինքն թուրքերը թիվ մեկ գերտերության կողմից որակվել են Ցեղասպան ժողովուրդ: Մնացածը կախված է մեր ունակություններից ու դիվանագիտությունից:

Փորձեցի հնարավորինս կարճ ու ամբողջական ներկայացնել իրավիճակը»։

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրել է․

«Նախագահ Բայդենի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման կարևորագույն հանգամանքներից մեկն էլ այն է, որ թեև ԱՄՆ-ը օրենսդիր իշխանության մակարդակով ճանաչել էր Ցեղասպանությունը, բայց գործադիր իշխանությունը, որ առարկայական, շոշափելի և պրակտիկ իշխանությունն է` երբևէ պաշտոնապես չէր ճանաչել:

Գործադիրի ճանաչումը գործնական, հստակ, շոշափելի և շատ առարկայական գործողություն է, որ ունի շատ առարկայական նշանակություն և հետևանքներ:

Նախագահ Ռեյգանի կողմից «Ցեղասպանություն» բառի արտաբերումը բոլորովին այլ դարաշրջանում էր արվել և միջազգային բոլորովին այլ իրավիճակում:

Նախագահ Բայդենի քայլն աննախադեպ է և կարևորությամբ` անգնահատելի»։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը կարևորել է ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչումը․

«Բայդենի ուղերձը նոր անվտանգային եւ աշխարհաքաղաքական իրողություններ է նախանշում մեզ համար։ Հնարավորություն` աշխատելու, աշխատելու եւ էլի աշխատելու։ Անհրաժեշտ է Կառչել նման առիթներից եւ առավելագույնս կապիտալացնել դրանք` Հայաստանի շահերի տեսանկյունից։

Բայց այդ ամենը վաղվանից, իսկ այսօր ուղղակի շնորհակալություն, ԱՄՆ»։

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրել է․

«Թուրքիան գործեր ունի անելու ԱՄՆ-ի համար: Վատ չէ, որ ԱՄՆ նոր վարչակազմը Էրդողանին դա «հիշեցնում» է հենց հայկական հարցով: Այդ հանգամանքը մեզ համար որոշակի երաշխիքային հիմք է, որ այդ գործերը այս անգամ կշրջանցեն մեզ: Բայց դրա համար գործ ունենք անելու նաեւ մենք: Կարծես թե նշմարվում է որոշակի բարեխառն միջակայքի հեռանկար, իհարկե հարաբերական, որովհետեւ որեւէ աշխարհակարգի բացակայությունը հարաբերկան է դարձնում բարեխառնությունը բոլորի համար»։
«
Տասնամյակների ընթացքում հայ ներգաղթյալներն ամենատարբեր ուղիներով հարստացրել են Միացյալ Նահանգները, բայց նրանք երբեք չեն մոռացել իրենց ողբերգական պատմությունը, որը մեր ափեր էր բերել նրանց նախնիներից շատերին։ Մենք հարգում ենք նրանց պատմությունը։ Մենք տեսնում ենք նրանց ցավը։ Մենք հաստատում ենք պատմությունը»։ Այս հատվածն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի 24-յան ուղերձի ուշագրավ հատվածներից մեկն է:

Նա խոսում է այն մասին, որ Ցեղասպանությունից փրկված նեգաղթյալները մասնակցություն են ունեցել ԱՄՆ հարստացման գործում: Մարդիկ, որոնք իրենք ունեզրկվել են իրենց հայրենիքում ու հայրենազրկվել, մասնակցել են ԱՄՆ հարստացմանը: Պատահակա՞ն է «հարստության» թեմայի շոշափումը: Կարծում եմ՝ ոչ: Թերեւս այստեղ է նաեւ հետեւյալ ԲԱՅՑ-ի բանալին՝ «հարստացրել են Միացյալ Նահանգները, բայց չեն մոռացել իրենց ողբերգական պատմությունը»:

Հարստացրել են, իրենք էլ բնականաբար հարստացել են, ԲԱՅՑ՝ «չեն մոռացել» Ցեղասպանության հետեւանքով կորցրած հարստությունը: «ԱՄՆ հաստատում է այդ պատմությունը», ասված է Բայդենի ուղերձում:

Տողատակում ակնառու է ակնարկը հատուցման պահանջի իրավունքի մասին: Իհարկե սա չի նշանակելու ատուցում վաղը, վաղը չէ մյուս օրը: Սա նշանակելու է բարդ ու երկարատեւ գործընթաց, որը պետք կլինի թե ԱՄՆ-ին, թե Հայաստանին: Սա կարող է լինել Թուրքիայի դեմ յուրօրինակ «առկախված պատժամիջոց»: Հարցն այն է, թե մենք, այսինքն հայությունը, որքան հմուտ եւ քաղաքականապես գրագետ կկարողանանք օգտագործել այդ իրավունքը»։

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանն էլ գրել է․

«Այս ճանաչումը, վստահ եմ, արժևորումն է ոչ միայն մարդու իրավունքների, այլև գնահատանքն է հայկական դեմոկրատիայի, հայկական հեղափոխության և հայ ժողովրդի դեմոկրատական հմայքի։

Փտած, ավտորիտար, հետադիմական Հայաստանի պարագայում բացառվում էր այս ճանաչումը։

Իհարկե, սա նաև նոր աշխարհակարգի հարց է. նորից մեզ համար հետևյալ դրվածքով. Վ.Վիլսոնը և նոր աշխարհակարգը։ Այս տեսակետով Հայաստանը, հայ ժողովուրդը, կռթնած իր նվաճած դեմոկրատիային, մտնելու է երկրաքաղաքական չափազանց բարդ, բայց նաև հուսատու շրջան։

Շնորհավորում եմ բոլորիս և շնորհակալություն ԱՄՆ-ին»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Գայ գյուղի վերջնամասում բախվել են մեքենաներ. ծանր վիրավnրներ կան Երևանում «Nissan Sentra»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոց է տեղափոխվել Արթուր Միրանյանը հրավիրվել է Հայաստանի հավաքականQatar Airways-ն անժամկետ չեղարկել է դեպի Հայաստան չվերթերը Հայտնի է թոշակի վճարման օրը Երևանում 13-ամյա դպրոցականից փորձել են գումար շորթել. չստանալով ծեծել են. բանը հասել է գազային ատրճանակին 2018 թվականից Telegram-ը սկսել է բացահայտել հանցագործների IP հասցեներն ու հեռախոսահամարները․ Դուրով Մահացել է Սերվետ ՊողոսյանըԼարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան երթևեկությունը վերականգնվել է ամբողջ ծավալովԳեներալի փաստարկներն ու իշխանության վախերը. ինչո՞ւ է ձևախեղվում Սահմանադրությունը ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՈղբերգական դեպք՝ Վայոց ձորում. կտրված ծառի մի հատվածն ընկել է տղամարդու վրաԱդրբեջանը ADEX-2024 ցուցահանդեսում ցուցադրել է տարածաշրջանում իր մրցակցային ռազմական առավելությունները ՔՊ-ն նոր նախարարի փնտրտուքների մեջ է«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը շարունակվում է «Եվրաքվեն» ձախողման շեմին է Հանրային ռադիոյում զանգվածային կրճատումներ են սպասվումԵրևան-Երասխ ճանապարհին «Ford Transit»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուցԱhաբեկչություն Թել Ավիվում․ զոhերի թիվը հասել է 7-իԾանոթ ու միաժամանակ անհայտ … կահույքՆիկոլ Փաշինյանին հայտնել համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք. Ազգային հպարտության տրիբունալի որոշումըՍարատովում միկրոավտոբուսը բախվել է КамАз-ին․ վիրավորները հոսպիտալացվել են Պատրաստ ենք կրկնել հարձակումը. Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Որտեղի՞ց է մեկնարկելու այսօրվա հանրահավաքը. մանրամասներ «Կարմիր Խաչը հրաժարվել է դատապարտել ադրբեջանական իր մասնաճյուղի գործողությունները Ղարաբաղի շրջափակման ժամանակ»  ««Պատերազմի խաչմերուկ». Փաշինյանի ակտիվությունը, Էրդողանի «չեզոքությունը» և Ալիևի մտադրությունները»Տավուշի մարզի Այրում քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել սողանք, եղել են զոհեր․ պատմության այս օրը (02 հոկտեմբեր)Իրանը հայտարարել է, որ Իսրայելի վրա հարձակումն ավարտված է, Նեթանյահուն խոստացել է պատասխանել 10 օր փոքրիկ ամառ․ առաջիկա օրերի եղանակըՀՀ-ի լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հիմա Ալիևը խոսում է Սյունիքի և Հայաստանի մյուս մարզերի նկատմամբ իրենց ախորժակի և երկարաժամկետ պլանների մասին․ Տիգրան ԱբրահամյանԺամեր շարունակ լույս չի լինիԵրևանն այսուհետ կլինի «Պաշտպանված սրտի քաղաք» ՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է Բախվել են թիվ 51 երթուղայինն ու Mercedes-ը․ վիրավորներ կանԱրթուր Ալեքսանյանի բողոքարկման հարցը հետաձգվել է Ռուսական ռուբլու մասին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին դատարան են կանչելու . «Ժողովուրդ» Ով է եղել Սամվել Բաբայանի և ադրբեջանցիների միջնորդը․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանը շարունակում է դավեր նյութել. հաջորդ պաշտոնյան էլ կգնա. «Ժողովուրդ» Գլխավոր դատախազն ու ՆԳՆ նախարարը ՔՊ-ին բացատրություններ կտան․ «Հրապարակ» Արփի Դավոյանի՝ ընթացիկ տարվա եկամուտը 7 անգամով ավելացել է. «Ժողովուրդ» Ո՞վ է հաջորդ թիրախը․ «Հրապարակ» Հայաստանում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել ՌԴ-ում զոհվել է Վարուժան ՍահակյանըԱՄՆ ռազմածովային ուժերը 12 հակաօդային հրթիռ են արձակել իրանական հրթիռները կասեցնելու համար. ՊենտագոնՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շարունակում է մարզերում շրջիկ ձևաչափով ծառայությունների մատուցումըԻրանը ռազմատենչ պետություն չէ, բայց հաստատակամորեն դիմակայում է ցանկացած սպառնալիքի. Իրանի նախագահՆԱՏՕ-ԵՄ գործընկերությունը կամրապնդվի նոր գլխավոր քարտուղարի օրոք. ԲորելԻսրայելի տարածքի հրթիռակոծումների ժամանակ իսրայելաբնակ հայեր չեն տուժել. Չերնամորյան
Ամենադիտված