Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչումը քաղաքականության համար կդառնա հենարան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ նախագահ Բայդենը ապրիլի 24-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այդ թեմայով զրուցել ենք քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանի հետ` պարզելու, թե ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչումից հետո ինչ զարգացումներ կարող են լինել։ Հարցին թե ի՞նչ հնարավորություններ է ստեղծում մեզ համար քաղաքագետը պատասխանել է, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումը շատ կարևոր է մեր ժողովրդի համար, որովհետև դա ստեղծում է հենարան, որպեսզի Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության հետևանքների վերացման հարցը Թուրքիայի ներքին հարցերի շրջանակից անցնի միջազգային հարաբերությունների տիրույթ և դառնա միջազգային օրակարգի հարց․

«Շատ կարևոր է ԱՄՆ կողմից ցեղասպանության ճանաչումը, որովհետև դա մեծ ազդեցություն կունենա և այլ պետությունների կողմից Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության փաստը ճանաչելու հարցում և քաղաքականության համար կդառնա հենարան։ Մեր կուսակցությունն այս ընտրություններում առաջ է քաշելու ծրագրային դրույթ, որ Հայաստանն իր հերթին պետք է այդ գործընթացին համապատասխան քայլեր անի։ Ըստ իս՝ այն է՝ վերանայել Կարսի պայմանագիրը, որովհետև 1921 թվականի Կարսի պայմանագրով Հայաստանը հրաժարվել է Թուրքիայի նկատմամբ որևէ պահանջներից։ Եվ այդ պայմանագիրը բացասական դերակատարություն ունի հայկական հարցի համար։ Պայմանագիրը պետք է վերանայվի, և, ըստ իս, Հայաստանը պետք է կողմ լինի, որպեսզի 1920 թվականից Հայաստանից բռնի ուժով առգրավված տարածքներում մտցվի միջազգային կառավարում։ ՄԱԿ-ի կողմից միջազգային կառավարումը միակ եղանակն է, որը հնարավորություն կտա այդ տարածքներում պայմաններ ստեղծել, նախ և առաջ, որպեսզի արդեն տասնյակ տարիներ ընթացող քաղաքացիական պատերազմն ավարտվի։ Երկրորդ, որ հայերի՝ պատմական հայրենիքում ապրելու իրավունքը հնարավոր լինի վերականգնել անվտանգ և արժանապատիվ պայմաններում։ Որևէ մի պետության ներքո այդ խնդիրները լուծել հնարավոր չէ։ Դա հնարավոր է իրականացնել միայն այն դեպքում, եթե այդ տարածքներում հաստատվի ՄԱԿ-ի կողմից միջազգային կառավարում։ Եվ որքանով այսօր ցեղասպանության հարցը մտնում է միջազգային օրակարգ, այդքանով էլ Հայաստանի քաղաքականությունը դրան ադեկվատ պետք է արձագանքի մեր կողմից համապատասխան քայլերով»։

Անդրադառնալով այն հարցին` թե արդյոք ճանաչումը ենթադրում է, որ հայ-ամերիկյան հարաբերությունները նոր հարթության վրա կարող են դրվել քաղաքագետը պատասխանել է․

«Ես խորապես համոզված եմ, որ հայ ժողովրդի իրավունքը՝ իր պատմական հայրենիքում մեր ազգային օջախները վերականգնելու, անհնար է իրականացնել առանց ԱՄՆ աջակցության։ ԱՄՆ-ն այն պետությունն է, որն անմիջական մասնակցություն ուներ այս հարցում Առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Բոլորս գիտենք ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի մասին։ Եվ ԱՄՆ կողմից Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ճանաչման փաստը նաև այդ նշանակությունն ունի, որովհետև ԱՄՆ-ն այն երկիրն էր, որն առաջին պատերազմից հետո հանդես էր գալիս որպես միջնորդ։ Եվ առաջարկել էր արդար լուծում։ Պետք է հասկանալ, որ 1920 թվականի հայ-թուրքական պատերազմն ագրեսիա էր հանդիսանում Քեմալիստական թուրքական ուժերի կողմից։ Եվ հայ ժողովուրդը, կարելի է ասել, միակ պետությունն է, ում ագրեսիայի միջոցով պարտադրված կապիտուլյացիայի պայմանագիրը գործում է առ այսօր։ Դա 1921 թվականի Կարսի պայմանագիրն է։ Մեծ տարբերություն կա Նացիստական Գերմանիայի կապիտուլյացիայի, Իմպերիալիստական Ճապոնիայի կապիտուլյացիայի պայմանագրերի և Կարսի պայամանագրի միջև։ Այդ տարբերությունն այն է, որ այդ պետությունները հանդես էին գալիս որպես ագրեսոր։ Միջազգային հանրությունը ծանր պատերազմներից հետո, կասեցնելով այդ ագրեսիան, այդ պետությունների նկատմամբ ինչ-որ լուծումներ կիրառեց։ Ինչ վերաբերում է հայ ժողովրդին, հայ ժողովուրդը երբեք որևէ այլ ժողովրդի նկատմամբ ագրեսոր չի եղել։ Եվ այն, ինչը կատարվել է 1920 թվականին, մեծագույն անարդարություն է, և դա ժառանգություն է, որը մեզ հասել է նախկինից, որը մենք անպայման պետք է ուղղենք»։

Սոնա Գիշյան 

www.1or.am 

Գայ գյուղի վերջնամասում բախվել են մեքենաներ. ծանր վիրավnրներ կան Երևանում «Nissan Sentra»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոց է տեղափոխվել Արթուր Միրանյանը հրավիրվել է Հայաստանի հավաքականQatar Airways-ն անժամկետ չեղարկել է դեպի Հայաստան չվերթերը Հայտնի է թոշակի վճարման օրը Երևանում 13-ամյա դպրոցականից փորձել են գումար շորթել. չստանալով ծեծել են. բանը հասել է գազային ատրճանակին 2018 թվականից Telegram-ը սկսել է բացահայտել հանցագործների IP հասցեներն ու հեռախոսահամարները․ Դուրով Մահացել է Սերվետ ՊողոսյանըԼարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան երթևեկությունը վերականգնվել է ամբողջ ծավալովԳեներալի փաստարկներն ու իշխանության վախերը. ինչո՞ւ է ձևախեղվում Սահմանադրությունը ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՈղբերգական դեպք՝ Վայոց ձորում. կտրված ծառի մի հատվածն ընկել է տղամարդու վրաԱդրբեջանը ADEX-2024 ցուցահանդեսում ցուցադրել է տարածաշրջանում իր մրցակցային ռազմական առավելությունները ՔՊ-ն նոր նախարարի փնտրտուքների մեջ է«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը շարունակվում է «Եվրաքվեն» ձախողման շեմին է Հանրային ռադիոյում զանգվածային կրճատումներ են սպասվումԵրևան-Երասխ ճանապարհին «Ford Transit»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուցԱhաբեկչություն Թել Ավիվում․ զոhերի թիվը հասել է 7-իԾանոթ ու միաժամանակ անհայտ … կահույքՆիկոլ Փաշինյանին հայտնել համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք. Ազգային հպարտության տրիբունալի որոշումըՍարատովում միկրոավտոբուսը բախվել է КамАз-ին․ վիրավորները հոսպիտալացվել են Պատրաստ ենք կրկնել հարձակումը. Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Որտեղի՞ց է մեկնարկելու այսօրվա հանրահավաքը. մանրամասներ «Կարմիր Խաչը հրաժարվել է դատապարտել ադրբեջանական իր մասնաճյուղի գործողությունները Ղարաբաղի շրջափակման ժամանակ»  ««Պատերազմի խաչմերուկ». Փաշինյանի ակտիվությունը, Էրդողանի «չեզոքությունը» և Ալիևի մտադրությունները»Տավուշի մարզի Այրում քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել սողանք, եղել են զոհեր․ պատմության այս օրը (02 հոկտեմբեր)Իրանը հայտարարել է, որ Իսրայելի վրա հարձակումն ավարտված է, Նեթանյահուն խոստացել է պատասխանել 10 օր փոքրիկ ամառ․ առաջիկա օրերի եղանակըՀՀ-ի լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հիմա Ալիևը խոսում է Սյունիքի և Հայաստանի մյուս մարզերի նկատմամբ իրենց ախորժակի և երկարաժամկետ պլանների մասին․ Տիգրան ԱբրահամյանԺամեր շարունակ լույս չի լինիԵրևանն այսուհետ կլինի «Պաշտպանված սրտի քաղաք» ՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է Բախվել են թիվ 51 երթուղայինն ու Mercedes-ը․ վիրավորներ կանԱրթուր Ալեքսանյանի բողոքարկման հարցը հետաձգվել է Ռուսական ռուբլու մասին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին դատարան են կանչելու . «Ժողովուրդ» Ով է եղել Սամվել Բաբայանի և ադրբեջանցիների միջնորդը․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանը շարունակում է դավեր նյութել. հաջորդ պաշտոնյան էլ կգնա. «Ժողովուրդ» Գլխավոր դատախազն ու ՆԳՆ նախարարը ՔՊ-ին բացատրություններ կտան․ «Հրապարակ» Արփի Դավոյանի՝ ընթացիկ տարվա եկամուտը 7 անգամով ավելացել է. «Ժողովուրդ» Ո՞վ է հաջորդ թիրախը․ «Հրապարակ» Հայաստանում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել ՌԴ-ում զոհվել է Վարուժան ՍահակյանըԱՄՆ ռազմածովային ուժերը 12 հակաօդային հրթիռ են արձակել իրանական հրթիռները կասեցնելու համար. ՊենտագոնՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շարունակում է մարզերում շրջիկ ձևաչափով ծառայությունների մատուցումըԻրանը ռազմատենչ պետություն չէ, բայց հաստատակամորեն դիմակայում է ցանկացած սպառնալիքի. Իրանի նախագահՆԱՏՕ-ԵՄ գործընկերությունը կամրապնդվի նոր գլխավոր քարտուղարի օրոք. ԲորելԻսրայելի տարածքի հրթիռակոծումների ժամանակ իսրայելաբնակ հայեր չեն տուժել. Չերնամորյան
Ամենադիտված