Երևանում կցուցադրվի կինոռեժիսոր Կարեն Գևորգյանի «Երկընտրանք» ֆիլմը
ՄՇԱԿՈՒՅԹԿինոռեժիսոր Կարեն Գևորգյանի «Երկընտրանք» ֆիլմը, որն էկրան չի բարձրացել 21 տարի, կինոյի երկրպագուներ կարող են դիտել ապրիլի 28-ին Կինոյի տանը:
Հայաստանի կինեմատոգչաֆիստների միությունից հայտնում են, որ Կարեն Գևորգյանը ֆիլմը նկարահանել է 2000 թվականին:
«Այս ֆիլմում «քննարկվում» են Արցախյան պատերազմի, պետության ու պետականության, հաղթանակի ու պարտության, անկախության ու ստրկամտության, ազատության ու հպատակության, դավաճանության ու հերոսության, ազգային ինքնագիտակցության և բազում այլ խնդիրներ: Այն հայացք է նետում մեր պատմությանը, ստին ու ճշմարտությանը, կեղծիքին և իրականությանը»,-ասվում է միության տարածած հաղորդագրության տեքստում:
Տարիներ առաջ կինոռեժիսոր Կարեն Գևորգյանը հեռացել է Հայաստանից: 1981 թվականին նրա նկարահանած «Հրաժեշտ սահմանագծից անդին» խաղարկային ֆիլմի ցուցադրությունն արգելվել է:
Կարեն Գևորգյանը «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանել է մի շարք հայտնի ֆիլմեր՝ «Տերն ու ծառան» (օպերատոր), «Խաչմերուկ», «Օգոստոս», «Կոչեմ ապրողաց», «Հայոց տուն» և այլ ֆիլմեր:
Կարեն Գևորգյանի ֆիլմերը հիմնականում ուսումնասիրում են հասարակության խնդիրները: