ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում կցուցադրվի կինոռեժիսոր Կարեն Գևորգյանի «Երկընտրանք» ֆիլմը

ՄՇԱԿՈՒՅԹ

Կինոռեժիսոր Կարեն Գևորգյանի «Երկընտրանք» ֆիլմը, որն էկրան չի բարձրացել 21 տարի, կինոյի երկրպագուներ կարող են դիտել ապրիլի 28-ին Կինոյի տանը:

Հայաստանի կինեմատոգչաֆիստների միությունից հայտնում են, որ Կարեն Գևորգյանը ֆիլմը նկարահանել է 2000 թվականին:

«Այս ֆիլմում «քննարկվում» են Արցախյան պատերազմի, պետության ու պետականության, հաղթանակի ու պարտության, անկախության ու ստրկամտության, ազատության ու հպատակության, դավաճանության ու հերոսության, ազգային ինքնագիտակցության և բազում այլ խնդիրներ: Այն հայացք է նետում մեր պատմությանը, ստին ու ճշմարտությանը, կեղծիքին և իրականությանը»,-ասվում է միության տարածած հաղորդագրության տեքստում:

Տարիներ առաջ կինոռեժիսոր Կարեն Գևորգյանը հեռացել է Հայաստանից: 1981 թվականին նրա նկարահանած «Հրաժեշտ սահմանագծից անդին» խաղարկային ֆիլմի ցուցադրությունն արգելվել է:

Կարեն Գևորգյանը «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանել է մի շարք հայտնի ֆիլմեր՝ «Տերն ու ծառան» (օպերատոր), «Խաչմերուկ», «Օգոստոս», «Կոչեմ ապրողաց», «Հայոց տուն» և այլ ֆիլմեր:

Կարեն Գևորգյանի ֆիլմերը հիմնականում ուսումնասիրում են հասարակության խնդիրները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular