Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրեմլը Նիկոլին համարում է հայկական Նավալնի և հերթական մեսիջն ուղարկում հայ ժողովրդին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ընդառաջ Ռուսաստանի պաշտոնական քարոզչամեքենայի դրոշակակիր «Ռաշա թըդեյը»՝ RT–ն, ֆիլմ ցուցադրեց՝ «Փոփոխությունների գինը» խոսուն վերնագրով։

Ֆիլմն այն մասին էր, թե ինչ գին վճարեցին Հայաստանը, Արցախը և հայ ժողովուրդը փողոցային մանիպուլյացիաների միջոցով իշխանափոխություն իրականացրած Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո։ Դա պաշտոնական Կրեմլի գնահատականն ու վերաբերմունքն է Նիկոլի նկատմամբ։ Այս մասին գրում է 7or.am-ը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի իշխանական համակարգում կարևոր տեղ զբաղեցնող RT–ն այդ ֆիլմը թողարկելով ոչ միայն գնահատական է տվել Նիկոլի վարած եռամյա քաղաքականությանը, այլ նաև ցույց տվել Ռուսաստանի քաղաքացիներին, թե ինչ է լինում փողոցային մանիպուլյատորների ու էժանագին պոպուլիստների իշխանության գալու արդյունքում։ Պատահական չէ, որ ֆիլմում Նիկոլը համեմատվում է արևմտյան բացահայտ դրածո, պոպուլիստ ու ամբոխավար Ալեքսեյ Նավալնու հետ։ Նիկոլն, ըստ պաշտոնական Մոսկվայի, հայկական Նավալնին է, իսկ Նավալնին՝ ռուսական Նիկոլը։ Երկուսն էլ դրածոներ են, կատարում են 5–րդ շարասյան ֆունկցիա և աշխատում հակառակորդ երկրների օգտին։

Առիթներ ունեցել ենք գրելու, որ «էն գլխից» էլ պարզ էր, որ Հայաստանի «թավշյա» իշխանությունների ու մեր ռազմավարական դաշնակից ՌԴ ղեկավարության միջև ներդաշնակություն չի հաստատվելու և դա ազդելու է մեզ վրա։

ՀՀ և ՌԴ իշխանությունները միշտ ունիսոն են եղել։ Չի եղել, այսպես կոչված, դասակարգային հակադրություն։ Տեր–Պետրոսյան–Ելցին, Քոչարյան–Պուտին, Սարգսյան–Մեդվեդև հարաբերություններում ներդաշնակություն կար և չկար «դասակարգային» անտոգոնիզմ։

Այլ է խնդիրը Փաշինյան–Պուտին հարաբերություններում։ Տարբեր են և՛ անցած ճանապարհները, և՛ քաղաքական ծագումնաբանությունը, և՛ տեսակները, և՛ մտածողությունը։ Մոսկվան սա ամեն կերպ ցույց է տալիս՝ ժամանակին հորդորներ ու մեսիջներ հղելով հայ ժողովրդին։

Նիկոլն իշխանության է եկել որպես հակառուսական գործիչ, որը մեր տարածաշրջանում նշանակում է թուրքամետություն։ Այդ թուրքամետության հետևանքն էր ՀԱՊԿ դեմ նիկոլական կեղտոտ արշավը, հայ–ռուսական հարաբերությունների վատացումը, պատերազմը, Արցախի հսկայական տարածքների ու պետականության կորուստը, հազարավոր մեր տղաների մահը, կապիտուլյացիան և Թուրքիայի մուտքը Հարավային Կովկաս։

Ռուսաստանում շատ լավ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի մնալու դեպքում կապիտուլյացիան շարունակվելու է և հանգեցնի արդեն Հայաստանի պետականության կորստին (այդ պետականությունն այժմ ֆորմալ առումով պահպանվում է բացառապես ռուսական գործոնի պատճառով)։ Հասկանո՞ւմ են արդյոք ՀՀ քաղաքացիները և ՀՀ քաղաքական վերնախավն այս ամենը, պարզ կդառնա շատ շուտով։

Նյութի աղբյուր՝ 7or.am 

Սիրվարդ Գևորգյանն ազատվել է Արդարադատության փոխնախարարի պաշտոնից Գայ գյուղի վերջնամասում բախվել են մեքենաներ. ծանր վիրավnրներ կան Երևանում «Nissan Sentra»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոց է տեղափոխվել Արթուր Միրանյանը հրավիրվել է Հայաստանի հավաքականQatar Airways-ն անժամկետ չեղարկել է դեպի Հայաստան չվերթերը Հայտնի է թոշակի վճարման օրը Երևանում 13-ամյա դպրոցականից փորձել են գումար շորթել. չստանալով ծեծել են. բանը հասել է գազային ատրճանակին 2018 թվականից Telegram-ը սկսել է բացահայտել հանցագործների IP հասցեներն ու հեռախոսահամարները․ Դուրով Մահացել է Սերվետ ՊողոսյանըԼարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան երթևեկությունը վերականգնվել է ամբողջ ծավալովԳեներալի փաստարկներն ու իշխանության վախերը. ինչո՞ւ է ձևախեղվում Սահմանադրությունը ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՈղբերգական դեպք՝ Վայոց ձորում. կտրված ծառի մի հատվածն ընկել է տղամարդու վրաԱդրբեջանը ADEX-2024 ցուցահանդեսում ցուցադրել է տարածաշրջանում իր մրցակցային ռազմական առավելությունները ՔՊ-ն նոր նախարարի փնտրտուքների մեջ է«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը շարունակվում է «Եվրաքվեն» ձախողման շեմին է Հանրային ռադիոյում զանգվածային կրճատումներ են սպասվումԵրևան-Երասխ ճանապարհին «Ford Transit»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուցԱhաբեկչություն Թել Ավիվում․ զոhերի թիվը հասել է 7-իԾանոթ ու միաժամանակ անհայտ … կահույքՆիկոլ Փաշինյանին հայտնել համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք. Ազգային հպարտության տրիբունալի որոշումըՍարատովում միկրոավտոբուսը բախվել է КамАз-ին․ վիրավորները հոսպիտալացվել են Պատրաստ ենք կրկնել հարձակումը. Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Որտեղի՞ց է մեկնարկելու այսօրվա հանրահավաքը. մանրամասներ «Կարմիր Խաչը հրաժարվել է դատապարտել ադրբեջանական իր մասնաճյուղի գործողությունները Ղարաբաղի շրջափակման ժամանակ»  ««Պատերազմի խաչմերուկ». Փաշինյանի ակտիվությունը, Էրդողանի «չեզոքությունը» և Ալիևի մտադրությունները»Տավուշի մարզի Այրում քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել սողանք, եղել են զոհեր․ պատմության այս օրը (02 հոկտեմբեր)Իրանը հայտարարել է, որ Իսրայելի վրա հարձակումն ավարտված է, Նեթանյահուն խոստացել է պատասխանել 10 օր փոքրիկ ամառ․ առաջիկա օրերի եղանակըՀՀ-ի լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հիմա Ալիևը խոսում է Սյունիքի և Հայաստանի մյուս մարզերի նկատմամբ իրենց ախորժակի և երկարաժամկետ պլանների մասին․ Տիգրան ԱբրահամյանԺամեր շարունակ լույս չի լինիԵրևանն այսուհետ կլինի «Պաշտպանված սրտի քաղաք» ՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է Բախվել են թիվ 51 երթուղայինն ու Mercedes-ը․ վիրավորներ կանԱրթուր Ալեքսանյանի բողոքարկման հարցը հետաձգվել է Ռուսական ռուբլու մասին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին դատարան են կանչելու . «Ժողովուրդ» Ով է եղել Սամվել Բաբայանի և ադրբեջանցիների միջնորդը․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանը շարունակում է դավեր նյութել. հաջորդ պաշտոնյան էլ կգնա. «Ժողովուրդ» Գլխավոր դատախազն ու ՆԳՆ նախարարը ՔՊ-ին բացատրություններ կտան․ «Հրապարակ» Արփի Դավոյանի՝ ընթացիկ տարվա եկամուտը 7 անգամով ավելացել է. «Ժողովուրդ» Ո՞վ է հաջորդ թիրախը․ «Հրապարակ» Հայաստանում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել ՌԴ-ում զոհվել է Վարուժան ՍահակյանըԱՄՆ ռազմածովային ուժերը 12 հակաօդային հրթիռ են արձակել իրանական հրթիռները կասեցնելու համար. ՊենտագոնՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շարունակում է մարզերում շրջիկ ձևաչափով ծառայությունների մատուցումըԻրանը ռազմատենչ պետություն չէ, բայց հաստատակամորեն դիմակայում է ցանկացած սպառնալիքի. Իրանի նախագահՆԱՏՕ-ԵՄ գործընկերությունը կամրապնդվի նոր գլխավոր քարտուղարի օրոք. Բորել
Ամենադիտված