«Հնդկաստանը պետք է վերանայի իր դորքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում». հնդկացի դիվանագետ Աչալ Մալհոտրա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆinfoteka24.ru-ն գրում է, որ WION լրատվական պորտալում գրած իր հոդվածում նախկին հնդիկ դիվանագետ Աչալ Մալհոտրան անդրադարձել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին: Նա դա հիմնականում պայմանավորել է թուրք-ամերիկյան հարաբերությունների անկմամբ և Բայդենի վարչակազմի կողմից մարդու իրավունքներին հավատարիմ մնալով։ Դիվանագետի կարծիքով՝ ԱՄՆ-ի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը մեծապես կնպաստի դրա ընդհանուր ճանաչման գործընթացի ակտիվացմանը:
«Չնայած Հնդկաստանը այս ամբողջ ընթացքում չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր պաշտոնական այցով լինում են Հայաստանում, այցելում են Երևանի Ցեղասպանության հուշահամալիր հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Օրինակ` Հնդկաստանի փոխնախագահ Համիդ Անսարին 2017 թվականին, փոխնախագահ Բհայրոն Սիննկխ Շեկխավաթը 2005 թվականին»:
Հաշվի առնելով այն փաստը, որ Թուրքիան ժամանակ առ ժամանակ անընդմեջ Քաշմիրի մասին Հնդկաստանի համար ոչ հաճելի հայտարարություններ է անում, Աչալ Մալհոտրան վստահ է, որ Հնդկաստանը պետք է «օգտագործի Հայոց ցեղասպանության խնդիրը որպես դիվանագիտական զենք, որպեսզի Թուրքիային հետ պահի իր ներքին հարցերին խառնվելուց»:
«Եվ եթե Թուրքիան հրաժարվի պահպանել պարկեշտ պահվածք, Հնդկաստանը կարող է վերանայել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում»,- եզրափակել է դիվանագետը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը