Ադրբեջանի գլխավոր դատախազը` հայ գերիների մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղում կռված հայ ահաբեկիչների և վարձկանների դեմ հատուկ քրեական գործեր կան» և հավելել, որ վերոնշյալ անձանց նկատմամբ համապատասխան քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել, հայտնում է minval.az լրատվականը։
Նա ասել է․ «Նրանցից մեկի՝ Լիբանանի քաղաքացու նկատմամբ քրեական գործն ուղարկվել է Բաքվի ռազմական դատարան: Քրեական գործին համապարփակ և օբյեկտիվ մոտեցման համար տվյալ անձի նկատմամբ կիրականցվի միջազգային կոնվենցիաներին համապատասխան քննություն: Այլ ահաբեկիչների դեմ քրեական գործը նույնպես ավարտական փուլում է: Այս կապակցությամբ հանրությանը մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի»։