Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկրորդ նախագահի դաշինքը, Վանեցյան-Հանրապետական դաշինքի հետ, համարվում են հիմնական ընդդիմադիր ուժերը, որոնք դիմակայելու են գործող իշխանությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի նախընտրական պայքարը մեկնարկեց երեկ Ազատության հրապարակից։ Դաշինքում Հայ Հեղափոխական Դաշնակցություն և «Վերածնվող Հայաստան» կուսակցություններն են։ Օրերս հայտնի էր դարձել նաև, որ հնարավոր ընտրություններին դաշինքով են հանդես գալու Հայաստանի Հանրապետական և «Հայրենիք» կուսակցությունները։

Մինչ իշխանամերձ շրջանակները գուժում են այս ընդդիմադիր ուժերի իշխանության գալու հնարավորությունների անհնարինության մասին, տարբեր քաղաքագետներ արձանագրում են՝ այս ուժերն ընդդիմադիր բևեռի հիմնական գործողներն են լինելու։

«Ես կարծում եմ, որ Երկրորդ նախագահն այսօր հիմնական հակառակորդն է համարվում օրվա իշխանությանը, և կարծում եմ՝ Երկրորդ նախագահի դաշինքը, Վանեցյան-Հանրապետական դաշինքի հետ միասին, համարվում են երկու հիմնական ընդդիմադիր ուժերը, որոնք դիմակայելու են գործող իշխանությանը»,- 168.am-ի հետ զրույցում վստահեցրեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Իշխանամերձ շրջանակներից հնչող բացասական արձագանքները, տեղ-տեղ հեգնական դիտարկումները քաղաքագետը բնական համարեց՝ նկատելով․ «Հասկանալի պատճառներով իշխանությունը չէր ողջունելու Երկրորդ նախագահի իշխանության գալու հայտը․ որպես հակառակորդ՝ իրենք հանդես են գալիս տարբեր «արգումենտներով», տաբեր մեղադրանքներով, սակայն, ի վերջո, հասարակությունն է հիմնական դատավորը, թե ով է ճիշտ, ով է սխալ»։

Հիշեցնենք՝ Երկրորդ նախագահի ղեկավարած դաշինքի նախընտրական մեկնարկն ազդարարող հանրահավաքին շտապել էր անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը՝ վստահեցնելով, որ նա «չի կարող  մոլորեցնել հայ ժողովրդին»։

Այսօր արդեն ԱԺ ճեպազրույցների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էր անդրադարձել Ռոբերտ Քոչարյանի՝ իշխանության գալու հնարավորություններին՝ արձանագրելով․ «Եթե ինչ-որ մեկը հիշի 2008 թվականի կամայական ձերբակալությունները Հյուսիսային պողոտայից, եթե ինչ-որ մեկը հիշի հենց Հյուսիսային պողոտայի կառուցումը, ՄԻԵԴ այն վճիռները Հյուսիսային պողոտայի կառուցումից հետո։ Եթե ինչ-որ մեկը հիշի ընդհանրապես այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել ոչ վաղ անցյալում, ինձ թվում է՝ իրենց համար պատասխանը հստակ կլինի»:

Նկատենք, սակայն, որ Հյուսիսային պողոտայի կառուցումը բազմիցս քննադատած Փաշինյանը և այժմ էլ քննադատող նրա թիմակիցները այս երեք տարիներին չէին վարանում իրենց արտասահմանյան հյուրերին տանել Հյուսիսային պողոտա և այնտեղ շրջել նրանց հետ։ Հիշենք թեկուզ Անգելա Մերկելի այցն ու ոտքով շրջայցը հենց Հյուսիսային պողոտայում։

Երկրորդ նախագահի քաղաքական հայտին անդրադառնալով՝ քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը նշեց․ «Բավական տպավորիչ էր բովանդակության ձևի, մեսիջների առումով․ ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երբեք միտինգային գործիչ չի եղել, բայց այն ելույթները, տեքստերը, հաղորդագրությունները, որոնք ինքը ներկայացրեց իր աջակիցներին և հասարակությանը միտինգային հարթակում, բավական ազդեցիկ էին։ Թերևս, նաև սրանով է պայմանավորված որոշակի լարվածությունը, և ինչո՞ւ ոչ՝ նաև խուճապը իշխանական թիմի ինչ-ինչ շրջանակներում, որովհետև հասկանում են, որ հայտն ուժեղ էր թե՛ բովանդակային, թե՛ ձևային էլեմենտի մասով։

Դեռևս ամիսներ առաջ ակնհայտ էր, որ, մեծ հաշվով, մրցապայքարի առաջին երկու օղակները լինելու են գործող իշխանությունը և Ռոբերտ Քոչարյանի թիմը, այս անգամ՝ արդեն ձևակերպվեց այդ թիմը «Հայաստան» դաշինք անվանումով»։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ ընդդիմությունը, առհասարակ, իր տարբեր սեգմենտներով ճիշտ ռազմավարություն է ընտրել՝ այն է․ «Բոլորս գնում ենք գործող իշխանության դեմ, բոլորս այս հարցում միասին ենք։ Այսինքն՝ եթե դուք չեք ընտրում, պայմանական, «Հայաստան» դաշինքին, ընտրեք Հանրապետական կուսակցություն-«Հայրենիք» դաշինքին, կամ միգուցե «Բարգավաճ Հայաստանին», որը նույնպես ընդդիմադիր կեցվածք է ցույց տալիս»։

Ալեն Ղևոնդյանը նկատեց՝ թվային հարաբերակցության տեսանկյունից այս պահին գործող իշխանությունը մարզային համայնքներում ունի առավելություն, ինչի մասին փաստում են նաև սոցհարցումները․ «Հակառակ այն աղետին, որին հանգեցրեց երկիրը, գործող իշխանությունն ունի բավական մեծ ռեյտինգ։ Դրա հիմնական պատճառն այն է, որ մարզային ազգաբնակչությունը գործող վարչապետին դիտարկում է՝ որպես իրենց «խեղճ տղա», յուրային՝ թե՛ իր կենցաղավարման, թե՛ իր խոսելու, թե՛ հանրային ինչ-որ իրավիճակներում պահվածքի համար։ Դա, իհարկե, մանիպուլյացիա է գործող վարչապետի կողմից, որի հստակ թիրախը մարզային բնակչությունն է․ Երևանում նա այդչափ աջակցություն չունի»։

Մեր զրուցակցի կարծիքով՝ անցողիկ շեմերը կհաղթահարեն գործող իշխանությունները, «Հայաստան», «Հայրենիք»-Հանրապետական դաշինքները, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ուժերի գերլարմամբ՝ շեմը հաղթահարել կփորձի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։

Ի դեպ, ըստ նրա՝ գործող իշխանությունն առաջինը կհաղթահարի անցողիկ շեմը․ թե ինչու՝ մանրամասնեց․ «Դա օբյեկտիվ իրողություն է, որովհետև այն մանիպուլյացիաները և այն քաղաքական գիտակցության մակարդակը, որն ունեն մեր քաղաքացիների մի մասը, պայմաններ է ստեղծում, որպեսզի գործող իշխանությունը, թերևս, ամենից շատ քվեները ստանա»։

Անդրադառնալով մյուս հնարավոր մասնակիցներին՝ Ալեն Ղևոնդյանը հավելեց․ «Փոքր կուսակցություններից հավանականություն կարող է ունենալ ՀԱԿ-ը, եթե Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ինտենսիվ աշխատի այդ ուղղությամբ։ ՀԱԿ-ը տանելու է գործող իշխանության քվեները, այն քվեները, որոնք «ներկաներ-նախկիններ» ընտրական դիլեմայի մեջ գտնվելու են ներկաների զամբյուղում։ Այսինքն՝ իրենք պոկելու են Փաշինյան Նիկոլի քվեների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի մասնաբաժինը։

Երիտասարդ կուսակցություններից գուցե արկածախնդրության արդյունքում ինչ-որ կուսակցություններ անցնեն պատահականության սկզբունքով՝ հաշվի առնելով մարդկանց հոգեբանական վիճակը, բայց ես ամենից շատ անհանգստություն ունեմ այն առումով, որ տարբեր կուսակցություններ, չանցնելով ընտրական անցողիկության շեմը, իրենց քվեները նվիրելու են առաջին համարով գնացող քաղաքական ուժին, շեմն առաջինը հաղթող ուժին։ Կարծում եմ, այդպիսին, այնուամենայնիվ, լինելու է իշխանությունը, հետևաբար, երիտասարդ կուսակցությունները ընտրապայքարի մտնելուց առաջ պետք է շատ լավ հասկանան՝ արդյոք ո՞ւմ կողմից են՝ Հայաստանի Հանրապետությա՞ն, թե՞ գործող իշխանությունների»։

Նիկոլ Փաշինյանին հայտնել համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք. Ազգային հպարտության տրիբունալի որոշումըՍարատովում միկրոավտոբուսը բախվել է КамАз-ին․ վիրավորները հոսպիտալացվել են Պատրաստ ենք կրկնել հարձակումը. Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Որտեղի՞ց է մեկնարկելու այսօրվա հանրահավաքը. մանրամասներ «Կարմիր Խաչը հրաժարվել է դատապարտել ադրբեջանական իր մասնաճյուղի գործողությունները Ղարաբաղի շրջափակման ժամանակ»  ««Պատերազմի խաչմերուկ». Փաշինյանի ակտիվությունը, Էրդողանի «չեզոքությունը» և Ալիևի մտադրությունները»Տավուշի մարզի Այրում քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել սողանք, եղել են զոհեր․ պատմության այս օրը (02 հոկտեմբեր)Իրանը հայտարարել է, որ Իսրայելի վրա հարձակումն ավարտված է, Նեթանյահուն խոստացել է պատասխանել 10 օր փոքրիկ ամառ․ առաջիկա օրերի եղանակըՀՀ-ի լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հիմա Ալիևը խոսում է Սյունիքի և Հայաստանի մյուս մարզերի նկատմամբ իրենց ախորժակի և երկարաժամկետ պլանների մասին․ Տիգրան ԱբրահամյանԺամեր շարունակ լույս չի լինիԵրևանն այսուհետ կլինի «Պաշտպանված սրտի քաղաք» ՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է Բախվել են թիվ 51 երթուղայինն ու Mercedes-ը․ վիրավորներ կանԱրթուր Ալեքսանյանի բողոքարկման հարցը հետաձգվել է Ռուսական ռուբլու մասին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին դատարան են կանչելու . «Ժողովուրդ» Ով է եղել Սամվել Բաբայանի և ադրբեջանցիների միջնորդը․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանը շարունակում է դավեր նյութել. հաջորդ պաշտոնյան էլ կգնա. «Ժողովուրդ» Գլխավոր դատախազն ու ՆԳՆ նախարարը ՔՊ-ին բացատրություններ կտան․ «Հրապարակ» Արփի Դավոյանի՝ ընթացիկ տարվա եկամուտը 7 անգամով ավելացել է. «Ժողովուրդ» Ո՞վ է հաջորդ թիրախը․ «Հրապարակ» Հայաստանում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել ՌԴ-ում զոհվել է Վարուժան ՍահակյանըԱՄՆ ռազմածովային ուժերը 12 հակաօդային հրթիռ են արձակել իրանական հրթիռները կասեցնելու համար. ՊենտագոնՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շարունակում է մարզերում շրջիկ ձևաչափով ծառայությունների մատուցումըԻրանը ռազմատենչ պետություն չէ, բայց հաստատակամորեն դիմակայում է ցանկացած սպառնալիքի. Իրանի նախագահՆԱՏՕ-ԵՄ գործընկերությունը կամրապնդվի նոր գլխավոր քարտուղարի օրոք. ԲորելԻսրայելի տարածքի հրթիռակոծումների ժամանակ իսրայելաբնակ հայեր չեն տուժել. ՉերնամորյանԻրանը մերձավորարևելյան միակ պետությունն է, որ ունի կամք և խիզախություն վրիժառական հարձակում իրականացնելու Իսրայելի վրա. իրանագետԻսրայելը էլ ավելի հզոր գրոհների կենթարկվի, եթե պատասխանի Իրանի գործողություններին․ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված աշխատանքներըԻրանը բալիստիկ և թևավոր հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ. Իսրայելի ՊԲՀայկական կողմը միակողմանիորեն իրականացրել է ադրբեջանցի անհայտ կորածների ճակատագրերի վերհանմանն ուղղված աշխատանքներ, բայց Ադրբեջանը չի համագործակցում Հայաստանի հետ․ ԱԳՆ խոսնակԱհաբեկչություն Թել Ավիվում. երեք մարդ է զոհվելՌԴ ԶՈւ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի ծովային հետևակի շտաբին. ՌԴ ՊՆ«Շատ բարդ է կանխատեսելը, թե երբ Ուկրաինան կդառնա դաշինքի անդամ»․ ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարԲացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգությամբ, ապօրինի շրջանառությամբ և փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր կազմակերպություն. 9 անձ կալանավորվել էՓաշինյանն Իրանի նախագահի տեղակալի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըԵկեք մոլորության մեջ չընկնենք. թուղթը երբեք խաղաղություն չի նշանակում․ Արմեն ԳևորգյանԻրանի նախագահի առաջին տեղակալը վերահաստատել է իր երկրի դիրքորոշումը՝ Իրանը անընդունելի է համարում տարածաշրջանում ցանկացած սահմանային փոփոխությունԻրանում երկու ահաբեկչություն է տեղի ունեցել. կա 6 զոհԵրևանի բուժհաստատություններից մեկից կալանավոր է փախելԵրեկ ՍԴ-ն ձեռք բարձրացրեց մեր երկրի ծննդյան վկայականի` Անկախության հռչակագրի վրա. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Աշխարհի լավագույն կենտրոնական կիսապաշտպանների տասնյակը՝ ըստ FourFourTwo-իՀայաստանի այս իշխանությունը երկիրը տանում է ինքնիշխանության կորստի․ Տիգրան ԱբրահամյանԲրյուսելում խոսել եմ ՀՀ կառավարիչների հակաժողովրդավարական պահվածքի, Բաքվում ապօրինի պահվողների և Աշոտյանի մասին. ՄամիջանյանԵրևանում տեղադրվել են տեսանկարահանող և լուսանկարահանող նոր սարքեր․ ՆԳՆԱղձքի մոտ իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
Ամենադիտված