Լոնդոնը համաձայն չէ Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմ հաստատելու հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիան չի համաձայնի Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմի հաստատմանը, եթե այդպիսի որոշում ընդունվի Եվրամիության կողմից: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, ասել է Միացյալ Թագավորության վարչապետ Դեւիդ Քեմերոնը՝ ժամանելով ԵՄ-Թուրքիա գագաթաժողովին:
«Քանի որ մենք ինքներս են իրականացնում մեր սահմանային վերահսկողությունը, գտնվելով Շենգենյան գոտուց դուրս, չենք առաջարկի թուրքերին առանց վիզայի ռեժիմ՝ իբրեւ այդ համաձայնության մաս: Մենք կպահպանենք մեր միգրացիոն քաղաքականությունը»,- մասնավորապես՝ ասել է Քեմերոնը:
Հիշեցնենք, որ սա այս ամիս արդեն երկրորդ գագաթոժողովն է ԵՄ-Թուրքիա ձեւաչափով, որի նպատակն է միգրացիոն ճգնաժամի հաղթահարումը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիան որոշակի պահանջներ է առաջ քաշում Բրյուսելի առջեւ՝ միջրացիոն ճգնաժամի հաղթահարման գործում աջակցություն ցուցաբերելու համար: Այս պահանջների թվում էր նաեւ վիզային ռեժիմի դյուրացումը ԵՄ-ի հետ: