ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լոնդոնը համաձայն չէ Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմ հաստատելու հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մեծ Բրիտանիան չի համաձայնի Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմի հաստատմանը, եթե այդպիսի որոշում ընդունվի Եվրամիության կողմից: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, ասել է Միացյալ Թագավորության վարչապետ Դեւիդ Քեմերոնը՝ ժամանելով ԵՄ-Թուրքիա գագաթաժողովին:

«Քանի որ մենք ինքներս են իրականացնում մեր սահմանային վերահսկողությունը, գտնվելով Շենգենյան գոտուց դուրս, չենք առաջարկի թուրքերին առանց վիզայի ռեժիմ՝ իբրեւ այդ համաձայնության մաս: Մենք կպահպանենք մեր միգրացիոն քաղաքականությունը»,- մասնավորապես՝ ասել է Քեմերոնը:

Հիշեցնենք, որ սա այս ամիս արդեն երկրորդ գագաթոժողովն է ԵՄ-Թուրքիա ձեւաչափով, որի նպատակն է միգրացիոն ճգնաժամի հաղթահարումը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիան որոշակի պահանջներ է առաջ քաշում Բրյուսելի առջեւ՝ միջրացիոն ճգնաժամի հաղթահարման գործում աջակցություն ցուցաբերելու համար: Այս պահանջների թվում էր նաեւ վիզային ռեժիմի դյուրացումը ԵՄ-ի հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular