Ալեն Սիմոնյանը ջնջել է իր գրառումը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱյսօր համացանցը ողողվել էր ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված մի տեսանյութով, որտեղ հարյուրավոր ադրբեջանցի զինվորականներ հարձակվում և քաշքշելով տարածքից հեռացնում են հայ զինվորին։ Այս մասին ՊՆ-ն նախ հաղորդագրություն տարածեց և ներկայացրեց, որ ֆեյսբուքյան ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածվող տեսանյութը՝ ադրբեջանցի և հայ զինվորականներ մասնակցությամբ, առնչություն չունի Սյունիքի և Գեղարքունիքի վերջին դեպքերի հետ։ ՀՀ ՊՆ-ի կողմից տեսանյութը ուսումնասիրության է ենթարկվում՝ իրական տեղի և ժամանակի վերհանման նպատակով։
Այս մասին իր էջում գրառում կատարեց նաև ՀՀ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և հերքեց տարածվող տեսանյութի իսկությունը։ Այնուհետև, երբ ՊՆ-ն հաստատեց այն, որ դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին՝ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում, ՊՆ-ի այս հայտարարությամբ իր էջում կիսվեց նաև Ալեն Սիմոնյանը և ֆեյսբուքահայության ճնշումների, իր հասցեին հնչող վիրավորանքների և հայհոյանքների պատճառով անմիջապես վերջին գրառումը ջնջեց իր ֆեյսբուքյան էջից։
Սոնա Գիշյան