ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալեն Սիմոնյանը ջնջել է իր գրառումը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր համացանցը ողողվել էր ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված մի տեսանյութով,  որտեղ հարյուրավոր ադրբեջանցի զինվորականներ հարձակվում և քաշքշելով տարածքից հեռացնում են հայ զինվորին։ Այս մասին  ՊՆ-ն  նախ հաղորդագրություն տարածեց և ներկայացրեց, որ ֆեյսբուքյան ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածվող տեսանյութը՝ ադրբեջանցի և հայ զինվորականներ մասնակցությամբ, առնչություն չունի Սյունիքի և Գեղարքունիքի վերջին դեպքերի հետ։ ՀՀ ՊՆ-ի կողմից տեսանյութը ուսումնասիրության է ենթարկվում՝ իրական տեղի և ժամանակի վերհանման նպատակով։  

Այս  մասին իր էջում գրառում կատարեց նաև  ՀՀ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և հերքեց տարածվող տեսանյութի  իսկությունը։ Այնուհետև,  երբ ՊՆ-ն  հաստատեց այն, որ  դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին՝ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում, ՊՆ-ի  այս հայտարարությամբ իր էջում կիսվեց նաև  Ալեն Սիմոնյանը  և  ֆեյսբուքահայության ճնշումների, իր հասցեին հնչող վիրավորանքների և հայհոյանքների պատճառով անմիջապես վերջին  գրառումը ջնջեց իր ֆեյսբուքյան էջից։

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular