Պատմության այս օրը (մայիսի 24)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Բուլղարիա և Ռուսաստան՝ Սլավոնական գրի և մշակույթի օր, Էկվադոր՝ Պիչինչի օր, Էրիթրեա՝ Անկախության օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1860 - ազգային սահմանադրություն անվանումով փաստաթուղթ է ընդունվել արևմտահայերի ազգային Ընդհանուր ժողովի կողմից, որը ևս մեկ անգամ խմբագրվելով վավերացվել է օսմանյան կառավարության կողմից 1863 թվին:
1889 - վախճանվել է ազգային-ազատագրական շարժման գործիչ Վարդան Գալշոյանը։
1923 - ծնվել է նշանավոր նկարիչ Հակոբ Հակոբյանը։
1936 - ծնվել է գրող, երգիծաբան և հրապարակախոս Արամայիս Սահակյանը։
1983 - Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի թուրքական դեսպանատան դիմաց գտնվող մշակույթային-տեղեկատվական կենտրոնում և «Մարմարա» զբոսաշրջային բյուրոյի մոտ հայ ահաբեկիչների կողմից իրականացվել են պայթյուններ, որի արդյունքում վիարվորվել է ազգությամբ մեկ իտալացի։
1992 - արցախյան առաջին պատերազմի ժամանակ Կուրբանովի Սու-25-ը և Մի-24 ուղղաթիռների էսկադրան ռմբակոծել են Մարտունի քաղաքը և Բուզլուխ, Մանաշիդ գյուղերը։
2001 - Վաշինգտոնում Նորին Սրբության Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, առաջին հանդիպումն է ունեցել Սպիտակ տանը ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջորջ Բուշի հետ:
2003 - Երևանում բացվել է Հովհաննես Բաղրամյանի արձանը։
2005 - Ղրիմի Գերագույն Ռադան որոշում է կայացրել ապրիլի 24-ը ճանաչել որպես անցյալ դարասկզբին Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
2010 - պաշտոնապես բացվել է Երևան քաղաքի Ազատության հրապարակի տակ կառուցված ստորգետնյա ավտոկայանատեղին, վերաբացվել է նաև շինարարական աշխատանքների կապակցությամբ շուրջ 2 տարի փակ մնացած հրապարակը։
2014 - ՀՀԿ 15-րդ համագումարում երկրի նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվել է կուսակցության ղեկավարի պաշտոնում:
2016 - Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահները կալանավորվել են կապված մայիսի 16-ին վիճաբանության ընթացքում 5 անձի նկատմամբ բռնություն գործադրվելու հետ, որոնք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
2017 - Գեղարքունիքի նոր մարզպետ է նշանակվել նախկին պատգամավոր Կարեն Բոթոյանը։
2019 - Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը պաշտոնապես ներկայացրել է իր հրաժարականի դիմումը։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1032 - Ավիցեննան նայել և նկարագրել է Վեներայի անցումը Արեգակի սկավառակով։
1543 - ծնվել է լեհ աստղագետ, մաթեմատիկ և տնտեսագետ Նիկոլայ Կոպեռնիկոսը։
1686 - ծնվել է գերմանացի ֆիզիկոս, ջերմաչափերում առաջին անգամ սնդիկ օգտագործած և ֆարենհեյտի սանդղակը հայտնագործած Գաբրիել Ֆարենհեյտը։
1571 - Ղրիմի խան Դեվլեյ-Գիրեյը պաշարել է Մոսկվայի Կրեմլը։
1626 - Նոր Հոլանդիայի տնօրեն Պետեր Մինյոյտը հնդկացիներից գնել է Մանհետտեն կղզին 60 գուլդենով։
1743 - ծնվել է Մեծ Ֆրանսիական հեղափոխության առաջնորդներից մեկը հանդիսացող Ժան Պոլ Մարատը։
1798 - սկսվել է Իռլանդական ապստամբությունը, որը կազմակերպել էր իռլանդացիների միավորման ընկերությունը։
1822 - ներկայիս էկվադորի տարածքը անկախություն է ստացել Իսպանիայից և դարձել Կոլումբիայի մի մասը։
1844 - Սեմուել Մորզեի հեռագրի շնորհիվ ուղարկվել է աշխարհում առաջին հեռագիրը Վաշինգտոնից Բալթիմոր։
1900 - Սանկտ-Պետերբուրգում անձամբ Նիկոլայ 2-րդ ցարի ձեռքով ջուր է իջեցվել նոր հածանավ «Ավրորան»։
1905 - ծնվել է ռուս խորհրդային գրող, նոբելյան մրցանակակիր Միխայիլ Շոլոխովը։
1925 - լույս է տեսել «Комсомолская правда» թերթի առաջին համարը։
1945 - լեհ պարտիզանները Լյասե Ստոցկու ճակատամարտում պարտության են մատնել գերմանական պետանվտանգության զորքերին։
1956 -Շվեյցարական Լուգանո քաղաքում կայացել է առաջին Եվրատեսիլի մրցույթը։
1964 - Լիմայում կայացած Պերու-Արգենտինա ֆուտբոլային խաղի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների արդյունքում զոհվել են 328 մարդ, իսկ ավելի քան 4000-ը ստացել են վնասվածքներ։
1982 - իրան-իրաքյան պատերազմի ընթացքում իրանական բանակը ազատագրել է Խորրեմշեխր քաղաքը։
1993 - էրիթրեան անկախացել է Եթովպիայից։
1995 - էկրան է բարձացվել «Խիզախ սիրտ» գեղարվեստական ֆիլմը Մել Գիբսոնի գլխավոր դերակատարությամբ։
2001 - ռուսալեզու Վիքիպեդիայում հայտնվել է առաջին հոդվածը։
2007 - Նովոկուզնեցկում գտնվող «Հոբելյանական» հանքում տեղի է ունեցել վթար, որի արդյունքում զոհվել են 38 մարդ։
2013 - վախճանվել է կինոռեժիսոր, կինոօպերատոր, սցենարիստ, դերասան և կոմպոզիտոր Պյոտր Տոդորովսկին։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը