ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (մայիսի 24)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Բուլղարիա և Ռուսաստան՝ Սլավոնական գրի և մշակույթի օր, Էկվադոր՝ Պիչինչի օր, Էրիթրեա՝ Անկախության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1860 - ազգային սահմանադրություն անվանումով փաստաթուղթ է ընդունվել արևմտահայերի ազգային Ընդհանուր ժողովի կողմից, որը ևս մեկ անգամ խմբագրվելով վավերացվել է օսմանյան կառավարության կողմից 1863 թվին:

1889 - վախճանվել է ազգային-ազատագրական շարժման գործիչ Վարդան Գալշոյանը։

1923 - ծնվել է նշանավոր նկարիչ Հակոբ Հակոբյանը։

1936 - ծնվել է գրող, երգիծաբան և հրապարակախոս Արամայիս Սահակյանը։

1983 - Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի թուրքական դեսպանատան դիմաց գտնվող մշակույթային-տեղեկատվական կենտրոնում և «Մարմարա» զբոսաշրջային բյուրոյի մոտ հայ ահաբեկիչների կողմից իրականացվել են պայթյուններ, որի արդյունքում վիարվորվել է ազգությամբ մեկ իտալացի։

1992 - արցախյան առաջին պատերազմի ժամանակ Կուրբանովի Սու-25-ը և Մի-24 ուղղաթիռների էսկադրան ռմբակոծել են Մարտունի քաղաքը և Բուզլուխ, Մանաշիդ գյուղերը։

2001 - Վաշինգտոնում Նորին Սրբության Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, առաջին հանդիպումն է ունեցել Սպիտակ տանը ԱՄՆ-ի  նորընտիր նախագահ Ջորջ Բուշի հետ:

2003 - Երևանում բացվել է Հովհաննես Բաղրամյանի արձանը։

2005 - Ղրիմի Գերագույն Ռադան որոշում է կայացրել ապրիլի 24-ը ճանաչել որպես անցյալ դարասկզբին Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

2010 - պաշտոնապես բացվել է Երևան քաղաքի Ազատության հրապարակի տակ կառուցված ստորգետնյա ավտոկայանատեղին, վերաբացվել է նաև շինարարական աշխատանքների կապակցությամբ շուրջ 2 տարի փակ մնացած հրապարակը։

2014 - ՀՀԿ 15-րդ համագումարում երկրի նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվել է կուսակցության ղեկավարի պաշտոնում:

2016 - Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահները կալանավորվել  են կապված մայիսի 16-ին վիճաբանության ընթացքում 5 անձի նկատմամբ բռնություն գործադրվելու հետ, որոնք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

2017 - Գեղարքունիքի նոր մարզպետ է նշանակվել նախկին պատգամավոր Կարեն Բոթոյանը։

2019 - Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը պաշտոնապես ներկայացրել է իր հրաժարականի դիմումը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1032 - Ավիցեննան նայել և նկարագրել է Վեներայի անցումը Արեգակի սկավառակով։

1543 - ծնվել է լեհ աստղագետ, մաթեմատիկ և տնտեսագետ Նիկոլայ Կոպեռնիկոսը։

1686 - ծնվել է գերմանացի ֆիզիկոս, ջերմաչափերում առաջին անգամ սնդիկ օգտագործած և ֆարենհեյտի սանդղակը հայտնագործած Գաբրիել Ֆարենհեյտը։

1571 - Ղրիմի խան Դեվլեյ-Գիրեյը պաշարել է Մոսկվայի Կրեմլը։

1626 - Նոր Հոլանդիայի տնօրեն Պետեր Մինյոյտը հնդկացիներից գնել է Մանհետտեն կղզին 60 գուլդենով։

1743 - ծնվել է Մեծ Ֆրանսիական հեղափոխության առաջնորդներից մեկը հանդիսացող Ժան Պոլ Մարատը։

1798 - սկսվել է Իռլանդական ապստամբությունը, որը կազմակերպել էր իռլանդացիների միավորման ընկերությունը։

1822 - ներկայիս էկվադորի տարածքը անկախություն է ստացել Իսպանիայից և դարձել  Կոլումբիայի մի մասը։

1844 - Սեմուել Մորզեի հեռագրի շնորհիվ ուղարկվել է աշխարհում առաջին հեռագիրը Վաշինգտոնից Բալթիմոր։

1900 - Սանկտ-Պետերբուրգում անձամբ Նիկոլայ 2-րդ ցարի ձեռքով ջուր է իջեցվել նոր հածանավ «Ավրորան»։

1905 - ծնվել է ռուս խորհրդային գրող, նոբելյան մրցանակակիր Միխայիլ Շոլոխովը։

1925 - լույս է տեսել «Комсомолская правда» թերթի առաջին համարը։

1945 - լեհ պարտիզանները Լյասե Ստոցկու ճակատամարտում պարտության են մատնել գերմանական պետանվտանգության զորքերին։

1956 -Շվեյցարական Լուգանո քաղաքում կայացել է առաջին Եվրատեսիլի մրցույթը։

1964 - Լիմայում կայացած Պերու-Արգենտինա ֆուտբոլային խաղի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների արդյունքում զոհվել են 328 մարդ, իսկ ավելի քան 4000-ը ստացել են վնասվածքներ։

1982 - իրան-իրաքյան պատերազմի ընթացքում իրանական բանակը ազատագրել է Խորրեմշեխր քաղաքը։

1993 - էրիթրեան անկախացել է Եթովպիայից։

1995 - էկրան է բարձացվել «Խիզախ սիրտ» գեղարվեստական ֆիլմը Մել Գիբսոնի գլխավոր դերակատարությամբ։

2001 - ռուսալեզու Վիքիպեդիայում հայտնվել է առաջին հոդվածը։

2007 - Նովոկուզնեցկում գտնվող «Հոբելյանական» հանքում տեղի է ունեցել վթար, որի արդյունքում զոհվել են 38 մարդ։

2013 - վախճանվել է կինոռեժիսոր, կինոօպերատոր, սցենարիստ, դերասան և կոմպոզիտոր Պյոտր Տոդորովսկին։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular